
Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները. մեթոդաբանություն և արդյունքներ
Աշոտ Մարկոսյան
Աշխատությունը վերաբերում է տնտեսական անվտանգության հիմնախնդիրների ամբողջ սպեկտրին և հնարավորություն է տալիս մտորել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ ՀՀ տնտեսական անվտանգության ռազմավարությունը, տնտեսական անվտանգության գնահատումը, ապահովման ուղղություններն ու մեխանիզմները, երկրի տնտեսական շահերի ապահովումը տարածաշրջանում:
Տեսական մոտեցումներից և անվտանգության ժամանակակից մեկնաբանություններից բացի, գրքում ներկայացվել է տնտեսական անվտանգության որոշակի՝ ընտրված ցուցանիշների (տնտեսական, սոցիալական, քաղաքական) և ամբողջ համակարգի վիճակը Հայաստանի Հանրապետությունում և Հարավկովկասյան տարածաշրջանում:
Նախատեսված է անցումային փուլի, հատկապես՝ տնտեսական անվտանգության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների, պետական կառավարման ապարատի տարբեր օղակների աշխատողների, գիտաշխատողների, ուսումնական հաստատությունների բարձր կուրսերի ուսանողների, ասպիրանտների, հայցորդների և այլոց համար: