
ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ն.Ն. ԲՈՐԴՅՈՒԺԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Հայաստանում ՀԱՊԿ շրջանակում կստեղծվի միացյալ օդուժ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Հայաստանում կստեղծվի միացյալ օդուժ, ինչի արդյունքում Հայաստանի օդուժը որակական աճ կունենա և կարդիականացվի։
«Սա ՀԱՊԿ շրջանակում ընդունված որոշում է միացյալ հավաքական օդուժ ստեղծելու մասին։ Փաստաթղթերն ստորագրված են, կա աշխատանքային գրաֆիկ, որի շրջանակում պետք է ձևավորվեն այդ ուժերը։ Սա վերաբերում է և՛ Կովկասյան տարածաշրջանին, և՛ այլ տարածաշրջաններին, որոնք գտնվում են ՀԱՊԿ գործողության շառավղում, որովհետև օդային բաղադրիչը չափազանց կարևոր է։ Բացի այդ, այսօր «Ռուսաստանի ուղղաթիռներ» ռուսական ընկերության հետ միասին քննարկվել են նաև Գյումրիում մեր ավիացիոն կայանի հետագա արդիականացման հարցերը։ Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը կարդիականացվի և կվերազինվի»,- այսօր Երևանում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Ն.Բորդյուժան, իր հերթին, նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում հավաքական ուժերի, այդ թվում և հավաքական օդուժի ստեղծման եռանդուն աշխատանքներ են տարվում, այդ ուժերը Կովկասյան տարածաշրջանում բաղկացած կլինեն հայ-ռուսական զորամիավորումներից։
«Ես կուզենայի նշել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների վերջին որոշումների արդյունքում ստեղծվում են կազմակերպության զորքեր, միավորվում են արդեն գոյություն ունեցող բաղադրիչները, և դրան գումարվում են նաև հատուկ գործողությունների ուժերը և օդուժը։ Հավաքական օդուժը կազմված կլինի ազգային ՌՕՈւ զորամիավորումներից և կոչված կլինի, նախ՝ ապահովելու զորախմբավորումների այս կամ այն տարածաշրջան տեղափոխմանը ՀԱՊԿ գործողությունների ժամանակ, երկրորդ՝ ապահովելու ՀԱՊԿ գործողությունների օդային պաշտպանությունը։ Այսպիսով, ՀԱՊԿ հավաքական օդուժը կաջակցի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերին այդ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ժամանակ»։
Մամուլի ասուլիսից առաջ Ա.Բաղդասարյանը և Ն.Բորդյուժան ստորագրել են 20 կետից բաղկացած և ՀԱՊԿ շրջանակում մի շարք ուղղություններով փոխգործակցության խորացման արձանագրություն։
«Կիրականացվեն ոչ միայն երկկողմանի նշանակության մի շարք միջոցառումներ, այլև դրանց կմասնակցեն նաև ՀԱՊԿ այլ մասնակից երկրներ։ Դրանք վերաբերում են ռազմական համագործակցության հետագա խորացմանը, քանի որ ձևավորվում են անվտանգության հավաքական ուժեր Հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ Կովկասում Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամն է։ ՀԱՊԿ շրջանակում կստեղծվեն հատուկ փրկարար ստորաբաժանումներ։ Կստեղծվի հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների միջև մշտական երկխոսության մեխանիզմ։ ՀԱՊԿ շրջանակում կստեղծվի ոստիկանության մարմինների միջև փոխգործակցությունն ապահովող մշտական մեխանիզմ։ Մեր ռազմական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված քայլեր կձեռնարկվեն։ Խոսքը, մասնավորապես, ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծման մասին է»,- տեղեկացրել է Արթուր Բաղդասարյանը։
Նախօրեին Հայաստանի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հերթական սպառնալիքները (մասնավորապես՝ այն մասին, թե ավարտվել է պատերազմի լոկ առաջին փուլը, և որ «ուժեղ Ադրբեջանը կարող է Հայաստանի հետ խոսել ցանկացած լեզվով») մեկնաբանելու՝ լրագրողների խնդրանքին ի պատասխան՝ Ն.Բորդյուժան ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։
Ըստ նրա՝ միայն խաղաղ բանակցությունները, կոնսենսուսի հասնելը թույլ կտան լուծել այդ խիստ բարդ հակամարտությունը, և «հիմնախնդրի լուծման ուրիշ ոչ մի տարբերակ չկա»։ Նա նշել է, որ վերջին տարիների իրադարձությունները Կովկասում ապացուցում են, որ շատ հեշտ է հակամարտություն սանձազերծելը, բայց հետո դժվար է ամեն ինչ խաղաղ հուն վերադարձնելը։ «Ես կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ պարզապես մոռացել են այն տխուր փորձը, նրանք պարզապես պետք է հիշեն, թե ինչ տեղի ունեցավ 90-ականներին, դա փոքր-ինչ կսառեցնի նրանց ավյունը։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ կա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման միայն խաղաղ ճանապարհ»,- ընդգծել է Նիկոլայ Բորդյուժան։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը ուշադիր հետևում է իրավիճակին։ «Բայց կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- հիշեցրել է Ն.Բորդյուժան՝ հավելելով, որ դեմ է գոյություն ունեցող ձևաչափին ցանկացած միջամտության։ «Դա հակաարդյունավետ է։ Կոնսենսուսի որոնումներով զբաղվում են երկու պետությունների ղեկավարությունն ու ԵԱՀԿ ՄԽ-ն»,- նշել է Նիկոլայ Բորդյուժան։
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ այսօր Հայաստանի անվտանգության ապահովումը բարձր մակարդակի վրա է, ինչը երկրին թույլ է տալիս կենտրոնանալ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման վրա։
«Այն քայլերը, որոնք այսօր ձեռնարկվում են Հայասանի ղեկավարության կողմից անվտանգության ապահովման ազգային համակարգի ձևավորման ուղղությամբ, այն քայլերը, որոնք նախաձեռնվում են ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ, և այսօր ստեղծված ողջ համակարգը՝ բաղկացած երեք մակարդակներից՝ ազգային, հայ-ռուսական և ՀԱՊԿ, թույլ են տալիս խոսել Հայաստանի անվտանգության ապահովման բավական բարձր աստիճանի մասին»,- ասել է Ն.Բորդյուժան։
ՀԱՊԿ քարտուղարն Ալիևի ելույթի մասին. որոշ քաղաքական գործիչներ մոռացել են 90-ականների տխուր փորձը
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, միայն բանակցությունների արդյունքում հաստատված կոնսենսուսը կարող է լուծել այս բարդ ու երկար ձգվող հակամարտությունը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Կովկասում, և այն, ինչ տեղի է ունենում հիմա, ապացուցում են, որ այս տարածաշրջանում շատ հեշտ է ռազմական գործողություններ սկսելը: Հեշտ է առաջինը կայացնել զենք կիրառելու, պատերազմ սկսելու որոշումը, բայց չափազանց բարդ է այդ ամենը հետո խաղաղեցնել: Ցավոք, 90-ականներին մենք, այդ թվում` ես, զգացինք դա»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան՝ նկատի ունենալով զինված բախումները հետխորհրդային մի շարք երկրներում, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ դարձան:
«Կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ այսօր մոռացել են այդ տխուր փորձը: Նրանք պետք է հիշեն, թե ինչ է եղել 90-ականներին, և սառեցնեն կրքերը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հնարավոր է միայն խաղաղ ճանապարհը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` անդրադառնալով նախօրեին Ադրբեջանում անցկացված զորահանդեսին ու նախագահ Իլհամ Ալիևի ելույթին:
Ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցություններին անդրադառնալով՝ Նիկոլայ Բորդյուժան ընդգծել է, որ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է հանդես գալ որպես բանակցությունների միջնորդ: «Բնականաբար, ՀԱՊԿ-ը տեղյակ է բանակցային գործընթացի բոլոր մանրամասների մասին: Բայց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ես դեմ եմ, որ ուրիշ որևէ կառույց, անգամ ՀԱՊԿ-ը, միջամտի բանակցություններին»,- ասել է նա:
Նախօրեին, ելույթ ունենալով Ադրբեջանի ԶՈւ 95-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև ժամանակակից Հայաստանը, որը ստեղծվել է Իրևանի խանության տարածքի վրա, որ Ադրբեջանի պատմական հողերն են: Չեմ կասկածում, որ հակամարտությունն իր արդար լուծումը կստանա, և Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիի վրա»:
http://www.panarmenian.net
ՀԱՊԿ-ը մտադիր է օդուժ ստեղծել
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում կստեղծվի համատեղ օդուժ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան Երևանում Արթուր Բաղդասարյանի հետ համատեղ ասուլիսում, ստեղծվում են ՀԱՊԿ զորքեր, հատուկ նշանակության զորքեր և համատեղ օդուժ, «որոնք զբաղվելու են այդ թվում նաև հատուկ գործողությունների ծածկմամբ»։ «Դրանք անհրաժեշտության դեպքում նպաստելու են նաև ազգային կազմավորումների գործունեությանը»,- ասել է կազմակերպության Գլխավոր քարտուղարը։
Ըստ նրա՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է, և հակամարտությունների ծագման սպառնալիք չկա։
«Կան մի շարք խնդիրներ, ահաբեկչական սպառնալիքներ, ապօրինի կազմավորումների ներթափանցումներ Աֆղանստանից, հակամարտությունների վերսկսում Կովկասում, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է»,- նշել է Ն.Բորդյուժան։
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ ներկա պահին քննարկվում է Գյումրու ավիաբազայի կատարելագործման հնարավորությունը «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության հետ համատեղ։
«Հայաստանի ռազմաօդային ուժերի համակարգը կկատարելագործվի և կարդիականացվի, օդուժը կընդլայնվի»,- ասել է Ա.Բաղդասարյանը։
Երևանում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ստորագրեցին 20 կետից բաղկացած համատեղ արձանագրություն համագործակցության ընդլայնման, ռազմատեխնիկական համագործակցության, կիբեռանվտանգության և նոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման ոլորտներում համագործակցության մասին։
Հայաստանի անվտանգությունը բարձր մակարդակի վրա է
«Հայաստանի անվտանգության ազգային համակարգի ստեղծմանն ուղղված միջոցները, ռուս-հայկական եռանդուն համագործակցությունը, զենքի մատակարարումներն իբրև օգնություն՝ հաստատում են, որ անվտանգության համակարգը բարձր մակարդակի վրա է»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան։
«Հայաստանի անվտանգության բարձր աստիճանի մասին է վկայում եռամակարդակ աշխատանքը՝ ազգային ուժեր, ռուս-հայկական համագործակցություն և համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում»,- ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը։
Ն.Բորդյուժան նշել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական լուծում չի կարող լինել։ «Միայն խաղաղ բանակցությունները թույլ կտան լուծել այդ դժվար, ձգձգված հակամարտությունը։ Այլ տարբերակ չկա։ Հեշտ է պատերազմ սանձազերծել, դժվար է վերադառնալ խաղաղ հուն։ Որոշ քաղաքական գործիչներ մոռացել են տխուր փորձը։ Հարկ է հիշել 90-ական թվականները, և դա կասռեցնի նրանց ավյունը»,- ասել է կազմակերպության ղեկավարը։
http://rus.ruvr.ru
Նիկոլայ Բորդյուժա. ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա
Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա։ Այս մասին հունիսի 27-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ զորահանդեսի ժամանակ արած հայտարարությունները։
«Ես կարծում եմ, որ միայն խաղաղ բանակցությունները, կոնսենսուսի ձեռքբերումը թույլ կտան լուծել այս երկար ձգձգվող հակամարտությունը, և այդ հիմնախնդրի լուծման ոչ մի ուրիշ տարբերակ չկա։ Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հարավային Կովկասում վերջին շրջանում, կրկին ապացուցում են, որ շատ հեշտ է սանձազերծել հակամարտություններ, բայց խիստ դժվար է ամեն բան խաղաղ հուն վերադարձնել»,- ընդգծել է Գլխավոր քարտուղարը։
Ըստ նրա՝ որոշ քաղաքական գործիչներ պարզապես մոռացել են տխուր փորձը, հարկավոր է հիշեցնել նրանց այդ իրադարձությունները և սառեցնել նրանց ավյունը։ «Մեկ անգամ ևս կրկնեմ, գոյություն ունի ղարաբաղյան հակամարտության լուծման միայն խաղաղ ճանապարհ»,- ամփոփել է նա։
Մեկնաբանելով բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի ընդգրկման հնարավորությունը՝ Ն.Բորդյուժան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը, բնականաբար, հետևում է այդ գործընթացին, բայց հակամարտության կարգավորման հարցերով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Ես դեմ եմ, որ որևէ մեկը միջամտի այդ գործընթացին»,- նկատել է ռուս քաղաքական գործիչը։
Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ նպատակահարմար չի համարում որևէ գնահատական կամ մեկնաբանություն տալ տեղի ունեցող գործընթացին՝ դա թողնելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը և փորձելով միայն աջակցել հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ջանքերին։
դեպի ետ