• am
  • ru
  • en
Версия для печати
09.04.2013

ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

EnglishРуский

   

2013թ. ապրիլի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Քարտուղարությունում տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի, ասոցիացիայի համակարգող, ՀԱՊԿ Քարտուղարության տեղեկատվական ծրագրերի վարչության խորհրդական Ի.Ն. Պանարինի, ՀԱՊԿ Քարտուղարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Սեմինարի ընթացքում տեղի ունեցավ ՀԱՊԿ Վերլուծաբանական ասոցիացիայի 2013թ. մարտի 11-ի Հուշագրի ստորագրման արարողությունը երեք նոր կազմակերպությունների ՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (Հայաստանի Հանրապետություն), «ՀԱՊԿ ինստիտուտ» ինքնավար ոչկոմերցիոն կազմակերպության (Ռուսաստանի Դաշնություն) և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների կողմից։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Ասոցիացիայի նոր անդամներին մաղթեց բեղմնավոր աշխատանք ՀԱՊԿ տեղեկատվա-վերլուծական պոտենցիալի ամրապնդման գործում։

ՀԱՊԿ Վերլուծաբանական ասոցիացիան ստեղծվել է ՀԱՊԿ տեղեկատվա-վերլուծական փոխգործակցության և տեղեկատվա-վերլուծական պոտենցիալի գործնական ամրապնդման համար։ Այն նախատեսված է համակարգված տեղեկատվական քաղաքականության միջոցառումների և ռազմավարության մշակման համար՝ ի շահ կամակերպության անդամ պետությունների, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների որոշումների տեղեկատվա-վերլուծական աջակցման, գործնական շփումների հաստատման, տեղեկատվության փոխանակման, փորձագիտական և իրավիճակային վերլուծություն անցկացնելու նպատակով։

Ներկայում ասոցիացիան ընդգրկում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջատար տեղեկատվա-վերլուծական կառույցները։


դեպի ետ