• am
  • ru
  • en
Версия для печати
20.11.2012

ԱՎԱՐՏՎԵՑ «21-ՐԴ ԴԱՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

EnglishРуский

   

ՀՀ սփյուռքի նախարարության հրավիրած «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համաժողովի առաջին նիստը ավարտվեց, որն ընթանում էր «Հայաստանին ուղղված մարտահրավերները գլոբալացվող աշխարհում» թեմայով:

Առաջին նիստը բացվեց «Նորավանք» հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանի «Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները գլոբալացվող աշխարհում» ելույթով:

Բոստոնի համալսարանի ժամանակակից հայոց պատմության և գրականության ամբիոնի ղեկավար, ցեղասպանագետ Սիմոն Փայասլյանը ներկայացրեց մարդու իրավունքների միջազգային օրենքների արդյունավետ կիրարկումը և Հայաստանին ուղղված մարտահրավերները 21-րդ դարում:

Ֆրանսիայից ժամանած ԱՄՆ-ի և Հարավային Կովկասի միջև հարաբերությունների փորձագետ Ժուլիեն Զարիֆյանը զեկուցեց 1991 թվականի տարածաշրջանում Հայաստանի անկախությոան ձեռքերումից ի վեր Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ իր նկատառումները:

Հայաստանի Ռազմավարական մշակումների կենտրոնի տնօրեն Լևոն Մելիք- Շահնազարյանը խոսեց Հարավային Կովկասի էթնոքաղաքական զարգացումների և Հայաստանի անելիքների մասին:

Ռուսաստանի «Էքսպերտ» ամսագրի հատուկ թղթակից, վերլուծաբան Գևորգ Միրզայանը ներկայացրեց Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող դիտարկումները:

Զեկույցներից հետո տեղի ունեցավ բուռն քննարկում, որի ընթացքում համաժողովի մասնակիցները ներկայացրեցին անվտանգության խնդիրների շուրջ իրենց տեսակետներն ու առաջարկությունները:








դեպի ետ