ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «21-ՐԴ ԴԱՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Սան Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը ներկայացրեց «Հայկական քաղաքականությունը Հարավային Ամերիկայում» թեմայով զեկույցը:
Ճգնաժամային իրավիճակներում տեղեկատվական ռազմավարության ասպեկտները ներկայացրեց Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:
Քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը ներկայացրեց Եվրասիական միության հեռանկարներն ու քննարկման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում:
«Միջուկային Թուրքիա. Մարտահրավերներ ՀՀ-ին և տարածաշրջանին» զեկույցը ներկայացրեց «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Արա Մարջանյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը ներկայացրեց 21-րդ դարի անվտանգության տեսանկյունից խառնաշփոթ իրավիճակում հայկական պետականությանն ուղղված մարտահրավերները:
Հայաստան-Սփյուռք ռազմավարական երկխոսության ուղենիշները ներկայացրեց Քաղաքական գիտությունների Հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը:
Զեկույցներից հետո մասնակիցները քննարկեցին հնչեցված տեսակետներն ու Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առաջարկները և մոտեցումները:
դեպի ետ