• am
  • ru
  • en
Версия для печати
29.03.2011

ԾԱՆՈՒՑՈՒՄ

EnglishРуский

   

Լույս է տեսել «Стратегия развития» («Զարգացման ռազմավարություն») ամսագրի 2011թ. 1-ին համարը։ Հատուկ թողարկումն ամբողջությամբ նվիրված է Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման աջակցության տարածաշրջանային հասարակական շարժման նախաձեռնությամբ (վարչության նախագահ՝ Մհեր Սիմոնյան) 2010թ. հոկտեմբերի 21-ին Մոսկվայում կայացած «Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում» կոնֆերանսի նյութերին։

Ռուս (Ի.Չեռնիշենկո - ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային խորհրդի համագործակցության հայ-ռուսական միջխորհրդարանային հանձնաժողովի փոխնախագահ, Տ.Մոսկալկովա – ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի՝ ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ, Ա.Արեշև - Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ և այլք) և հայ (Ա.Սաֆարյան – ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար, Գ.Հարությունյան - «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Ա.Դավթյան – ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ, Ա.Զաքարյան – ՀՀ ԱԺ պատգամավոր և այլք) հեղինակների հոդվածներում դիտարկվում են ռուս-հայկական համագործակցության աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, տնտեսական և հումանիտար ասպեկտները, իրավիճակը Ջավախքում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում տիրող իրավիճակն ու կարգավորման հեռանկարները։


դեպի ետ