• am
  • ru
  • en
Версия для печати
30.08.2010

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՑ»

   

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը 49 տարով երկարաձգելու մասին պայմանագիրը բխում է մեր ազգային շահերից։ Օգոստոսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

Նրա կարծիքով, թյուր է որոշ մարդկանց կողմից հնչեցվող այն կարծիքը, թե մեր երկրում ռուսական ռազմակայանի ներկայության երկարաձգումը հարցականի տակ է դնում Հայաստանի ինքիշխանությունը: «ԱՄՆ-ն, օրինակ, աշխարհի տարբեր երկրներում ունի շուրջ 600 ռազմաբազաներ, բայց այդ երկրներից ոչ մեկը ինքնիշխանության հետ կապված որեւէ խնդիր չունի։ Ինչո՞ւ, ուրեմն, ռուսական ռազմական հենակետի առկայությունը պետք է խանգարի Հայաստանի ինքնիշխանությանը, ազատությանն ու ինքնուրույնությանը»,- նշեց Գագիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ռուսական զինուժի՝ մեր երկրում տեղակայված լինելը ողջունելի է հատկապես Թուրքիայի նման հարեւան ունենալու պարագայում: «Ավելին, կարծում եմ, ռուս 5000 զինվորականները քիչ կլինեն թուրքական հնարավոր առաջին հարվածի ժամանակ»,- կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրենը։

Անդրադառնալով վերջերս շրջանառվող լուրերին, թե Թուրքիան մտադրություն ունի ռազմաբազա հիմնել Նախիջեւանում, Հարությունյանը նկատեց, որ դա խիստ մտահոգիչ նորություն է, որը խոսում է Թուրքիայի աճող ագրեսիայի մասին։

Նշենք, որ ըստ կնքվելիք պայմանագրի, նախատեսվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկարաձգել 49 տարով։

http://news.am/arm/news/28350.html
դեպի ետ