• am
  • ru
  • en
Версия для печати
12.02.2025

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՐՎԱԾԵԼ 2 ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ՝ ՍԻՍԻԱՆԻՑ ՎԵՐԵՎ, ԵՎ ՄԻ ՏԵՂԻՑ ՄՏՆԵԼ ՍԵՎԱՆ». Կարեն Իգիթյան

   

«ՊԲ զինծառայողներից շատերն ուշաթափվել են սովից մարտերի ժամանակ, պատկերացրեք՝ ինչ վիճակում են մարդիկ պայքարել: Երբ հասկացան, որ իրենց ոչ ոք չի օգնելու, հասկացան, որ անիմաստ է պայքարը: 90-ականներին այդ մարդիկ պայքարել և հաղթել են, որովհետև տեսնում էին՝ օգնություն է գալիս, իսկ այդ մարդկանց ուղղակի տվեցին Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետն Կարեն Իգիթյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարություններին, թե արցախցիները կարող էին մնալ և մինչև վերջ պայքարել այն զենքերով, որոնք ՀՀ-ն թողել էր:

«Պետք էր կռվել»,-խորհրդարանում դիմելով արցախցի լրագրողին՝ ասել է Ալեն սիմոնյանը:

Կարեն Իգիթյանը վտանգավոր է համարում Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն զենքեր է թողել. «Այսինքն՝ նա վերահաստատում է Ադրբեջանի այն մեղադրանքը, որ ՀՀ ԶՈւ-ն է այնտեղ եղել և նրանց զինտեխնիկան է եղել Արցախում: Սա այն է, ինչ Ադրբեջանը տարիներով փորձում էր ապացուցել, բայց չէր կարողանում: Հիմա, ՀՀ դե ֆակտո իշխանության ղեկավարներն ասում են՝ այո, այդպես է եղել, ընդամենն ինչի՞ համար, որպեսզի հերթական անգամ մեղադրանք հնչեցնեն արցախցիների նկատմամբ, իրենք ևս մեկ անգամ ՀՀ գլխին են փորձանք բերում»:

Նա նկատեց՝ բոլորին հասկանալի է՝ Ադրբեջանն ինչ է ուզում և որտեղ է ուզում հարվածել, այդ մասին պարզ հայտարարում են. «Իրենք ուզում են հարվածել Սիսիանից վերև, որն ամենանեղ հատվածն է, ճանապարհներն արդեն կառուցել են, ինչի՞ համար է դա պետք, եթե ոչ՝ մատակարարման և միջանցք բացելու համար: Նրանք ուզում են նաև Վարդենիսի ուղղությամբ որևէ տեղից մտնել Սևան, դե, պատկերացնո՞ւմ եք ինչ հարված է դա լինելու ՀՀ պետական համակարգի համար, եթե Ադրբեջանը մի տեղ մտնի Սևան. Այդ ամբողջ լճի անվտանգությունը ո՞նց ենք հետո ապահովելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



168.am


դեպի ետ