• am
  • ru
  • en
Версия для печати
10.02.2025

ԻՆՉ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԵՆ «ՆԵՈԺՈՂՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՄԻԼԻՈՆՆԵՐ «ՔԵՐԵԼ». բացահայտում

   

Հայտնի սորոսականները պարզվում է՝ անգործ չեն մնացել: Եթե հիշում եք, դեռեւս 2022 թվականին Սորոսի հայաստանյան գրասենյակը հայտարարությամբ հանդես եկավ, թե դադարեցնում է գործունեությունը, որպես Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ցանցի մաս: Մեկ տարի անց էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ աշխարհահռչակ ֆինանսիստ, միլիարդատեր, «Բաց հասարակությունների» հիմնադրամի հոգաբարձու Ջորջ Սորոսը իր հսկայական կարողության՝ 25 մլրդ դոլարանոց կայսրության վերահսկողությունը հանձնում է քիչ, թե շատ պետություններ կործանելու գործում անփորձ որդուն՝ Ալեքսանդր Սորոսին։ Թվում էր, թե սորոսականությունն այլեւս անցյալում է, սակայն միայն թվում էր:

«2021 թվականից «Բաց հասարակության հիմնադրամներ»-ում իրականացվում է վերափոխումների լայնածավալ գործընթաց, որը նախատեսում է ամբողջ աշխարհում «Բաց հասարակության հիմնադրամների» ավելի քան 20 ազգային հիմնադրամների գործունեության վերանայում եւ անցում տարածաշրջանային կառավարման կառուցվածքի: Կազմակերպության վերափոխման այս առանցքային փուլում «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանը» նախապատվություն է հայտնել առաջ տանել իր աշխատանքը որպես լիովին անկախ հիմնադրամ, որն առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից։ Այսպիսով, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» դադարեցնում է իր գործունեությունը՝ որպես «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ցանցի մաս», - ասված էր հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ, անոնսավորել էին, որ 2023 թ․-ին կստեղծվի լիովին նոր, անկախ, տեղական կառույց, որի գործունեության ուղղությունների եւ ռազմավարության մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Սա թերեւս նախապես լավ մտածված պլան էր, հատկապես, որ Հայաստանում արդեն շատերի աչքերը բացվել էր եւ Սորոսի հիմնադրամի ու սորոսականների վերաբերյալ ունեն համապատասխան ընդգծված բացասական վերաբերմունք: Էլ չասենք, որ ժամանակին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջորջ Սորոսի մասին նշել է, թե իր անձնական թշնամին է, իսկ Fox News-ի վերջին տարիների բացահայտումների համաձայն, Սորոսը տասնամյակներ շարունակ կաշառել է ԱՄՆ լրատվամիջոցների՝ ծախսելով նրանց վրա ընդհանուր առմամբ 131 միլիոն ԱՄՆ դոլար իրադարձություններն իր օգտին լուսաբանելու համար։ Ըստ հրապարակման՝ խոշոր միլիարդատիրոջ «գնած» մեդիա ընկերությունների ցանկում են եղել անգամ CNN-ը, NBC-ն, CBS-ը, Bloomberg-ը, եւ Washington Post-ը։

Ինչեւէ, վերադառնանք հայաստանյան իրավիճակին: 2022 թվականից Հայաստանում ստեղծվել է խոստացված կառույցը՝ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը» (ԺԶՀ)՝ Բաց հասարակության հիմնադրամների հենքի վրա: Էլի աշխատում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, էլի ՀԿ դաշինքներ են կազմում, էլի իրենց ծրագրերի իրականացման համար գործընկեր կազմակերպություններին տրամադրում են դրամաշնորհներ՝ արտաքին ֆինանսավորման ապահովման միջոցով:

Ըստ էության, վաղուց արդեն դիմակազերծված ու վարկաբեկված Սորոսի հիմնադրամն իր գրանտակերներով՝ անում է նույնն, ինչ տարիներ շարունակ, միայն թե, նոր անունով: Դե որպեսզի մինչեւ մարդիկ գլխի ընկնեն, որ նույն սորոսականներն են մեկտեղված, իրենք մի քանի տարի եւս կիրականացնեն իրենց «առաքելությունը» կամ ավելի ճիշտ՝ «սեւ գործը»՝ եթե հաշվի առնենք, թե ինչով էին զբաղված սորոսականները Հայաստանում տասնյակ տարիներ:

Ի դեպ, նոր հիմնադրամում կարելի է տեսնել հին դեմքերի: Օրինակ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը Սորոսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Ռուբեն Բաբայանն է: Այո, այո, նույն ինքը՝ Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Էլ ավելի ուշագրավ են «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» մյուս հոգաբարձուների խորհրդի անդամների անունները: Այսպիսով՝ նրանց շարքում են ՀՀ զինված ուժերում՝ որպես բժիշկ-համաճարակաբան աշխատած Դավիթ Մելիք-Նուբարյանը, որը զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ ՀՀ առողջապահության նախարարությունում, եղել է առողջապահական համակարգերի գծով ԱՀԿ ազգային խորհրդատու, ինչպես նաեւ եղել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախկին աշխատակից Աննա Փամբուխչյանը նույնպես խորհրդի անդամ է (նա միացել է Խաղաղության եվրոպական ինստիտուտին 2020 թ․ ապրիլին՝ որպես Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի վերլուծաբան, իսկ ավելի ուշ որպես Եվրոպական հարևանության տարածաշրջանային վերլուծության ծրագրի օգնական։ Աշխատել է որպես խորհրդատու Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի եւ որպես հետազոտող՝ Միջազգային ճգնաժամային խմբի ու «Ֆրիդըմ Հաուս» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար)։ Խորհրդի անդամներից են Ամերիկյան համալսարանում փիլիսոփայություն դասավանդող Արշակ Բալայանն ու Լանա Կառլովան՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, վերջինս Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգողն է։

Նշենք նաեւ, որ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» գործընկերները եւս արդեն հայտնի են, նույն սորոսական «կանտորան» է՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն, Գյումրիի «Ասպարեզ»-ը, «Իրավունքի պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ-ն, Հանրային լրագրության ակումբը եւ այլն:

Եվ եթե շատերին թվում էր, թե արդեն 2-3 տարի է, սորոսականները մնացել են առանց դրամաշնորհների, ապա չարաչար սխալվում են: Արդեն երկու տարի է նրանք ստանում են նույն գրանտները՝ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» անվան տակ:

Ովքեր են «նեոժողսորոսականները», ներկայացնենք թվերով.

Նախորդ տարի՝ 2024 թվականին «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ն ստացել է 17,680,000 ՀՀ Դրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ 27,940,512 ՀՀ Դրամ, եւս 41,458,465 ՀՀ Դրամ, 21,492,787 ՀՀ Դրամ եւ 20,000,000 ՀՀ Դրամ ՝ նույնպես: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ 32,328,768 ՀՀ Դրամ, «Քըմիթ Գլոբըլ»-ը՝ 50,340 Եվրոյի չափով դրամաշնորհ է ստացել, ՀՀ-ում փախստականների հարցերով էստոնական խորհուրդը ստացել է 114,441,063 ՀՀ Դրամ, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան՝ 104,438,484 ՀՀ Դրամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն՝ 9,592,644 ՀՀ Դրամ եւ 20,190,500 ՀՀ Դրամ, «Ալիք մեդիա Արմենիա» ՀԿ-ն՝ 10,139,593 ՀՀ Դրամ, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ-ն՝ 7,367,250 ՀՀ Դրամ, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն՝ 1,940,800 ՀՀ Դրամ, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ն՝ 1,940,800 ՀՀ Դրամ, «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ-ն՝ 1,940,800 ՀՀ Դրամ, «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն՝ 23,859,600 ՀՀ Դրամ, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ 4,261,180 ՀՀ Դրամ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն՝ 15,520,000 ՀՀ Դրամ, Հանրային լրագրության ակումբը՝ 9,700,000 ՀՀ Դրամ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն՝ 7,760,000 ՀՀ Դրամ, Հանրային լրագրության ակումբը՝ 29,052,514 ՀՀ Դրամ:

Այս շարքում բավական ուշագրավ է, թե ինչի համար են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնին տվել 5,333,000 ՀՀ Դրամ դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է եղել, այսպես ասած, նպաստել կայուն եւ մարդու իրավունքների վրա հիմնված խաղաղության կառուցման ջանքերին` ուսումնասիրելով, թե որքանով է օգտագործվում հայ-ադրբեջանական ներկայիս համատեքստը 2024 թվականին Ադրբեջանում եւ Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ: Նախագիծը հատուկ ուսումնասիրել է սոցիալական ցանցերում կամ առցանց այլ հարթակներում երկու երկրների թեկնածուների, հասարակական եւ քաղաքական գործիչների ու փորձագիտական համայնքների խոսույթները քարոզարշավի ընթացքում։ Արդյունքները, որոնք հասանելի են անգլերեն եւ ռուսերեն լեզուներով, ներկայացրել են լայն լսարանին։

Իսկ 2023 թվականին նույն հիմնադրամով ստացած դրամաշնորհները բաժին են հասել հետեւյալ «նեոժողսորոսականներին».

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան ստացել է 2,017,700 ՀՀ Դրամ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը՝ 5,852,532 ՀՀ Դրամ, «Կրթություն եւ համերաշխություն» արհմիությունը՝ 11,802,000 ՀՀ Դրամ, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը՝ 10,500,000 ՀՀ Դրամ, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն՝ 11,802,000 ՀՀ Դրամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ն՝ 13,769,000 ՀՀ Դրամ եւ եւս 1,693,480 ՀՀ Դրամ, «Բուն» գիտամշակութային հիմնադրամը՝ 1,500,000 ՀՀ Դրամ, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն՝ 2,515,370 ՀՀ Դրամ, «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ-ն՝ 1,693,480 ՀՀ Դրամ, «Քյավառ» Հեռուստաընկերությունը՝ 1,693,480 ՀՀ Դրամ, «ԱԼՏ» Հեռուստախմբագրությունը՝ 1,693,480 ՀՀ Դրամ, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ն՝ 1,693,480 ՀՀ Դրամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն՝ 15,462,000 ՀՀ Դրամ, «Ամբրելլա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ-ն՝ 5,798,250 ՀՀ Դրամ, «Ալիք մեդիա Արմենիա» ՀԿ-ն՝ 5,798,250 ՀՀ Դրամ, «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ն՝ 10,015,051 ՀՀ Դրամ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն՝ 7,744,200 ՀՀ Դրամ, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ 3,049,289 ՀՀ Դրամ, «Կաթիլ» բարեգործական հիմնադրամը՝ 358,511 ՀՀ Դրամ, «Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն՝ 3,872,100 ՀՀ Դրամ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ 2,515,370 ՀՀ Դրամ, Հանրային լրագրության ակումբը՝ 15,488,400 ՀՀ Դրամ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը՝ 2,515,370 ՀՀ Դրամ, Հանրային լրագրության ակումբը՝ 7,546,111 ՀՀ Դրամ, Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիան՝ 2,515,370 ՀՀ Դրամ, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ն՝ 8,334,690 ՀՀ Դրամ, «ԴեմոԼաբ տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն՝ 54,364,800 ՀՀ Դրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ 69,778,800 ՀՀ Դրամ:

Հավելենք նաեւ, որ ինչպես Սորոսի հիմնադրամն էր իր գործունեությունը ծավալում առաջնահերթ հակառուսական դաշտում, այդպես էլ, կարծես թե, շարունակվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի դեպքում: Օրինակ, նախորդ տարի ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գեւորգյանն ընդունել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթեւիկ Խաչատրյանին ու «Արդարադատություն եւ մարդու իրավունքներ» ծրագրերի ղեկավար Արփի Հարությունյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որը նպաստելու էր Հռոմի կանոնադրության գործիքակազմերի պատշաճ կիրառման ապահովմանը: Սիրվարդ Գեւորգյանը բարձր էր գնահատել Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը եւ ներկայացրել էր հետվավերացման փուլում Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաեւ առկա համագործակցությունը միջազգային ու ներպետական մյուս գործընկերների հետ: Սիրվարդ Գեւորգյանը նաեւ նշել էր, որ Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը կարգավորող օրենքի նախագծի վերաբերյալ ակնկալվում է առաջիկայում ստանալ հենց դատարանի դիտարկումները: Կողմերը քննարկել էին հետագա համատեղ քայլերը եւ պայմանավորվածություն ձեռք բերել նախանշված ուղղություններով համագործակցության իրականացման վերաբերյալ: Խոսքն այն նույն Հռոմի ստատուտի մասին է, որի կնքումից հետո՝ որոշ մերձիշխանական գործիչներ հրճվում էին, թե համաձայն դրա, Հայաստան գալուն պես ձերբակալելու են ՌԴ նախագահին:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ