
ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼ ՀԿ-ԱԿԱՆ ՊԱՐԱԶԻՏՆԵՐԻ ՑԱՆՑԸ. ԹՐԱՄՓՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ Է ԱՅԴ ԳՈՐԾԸ. Կարպիս Փաշոյան
Լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աչքովս ընկան մի քանի իրավապաշտպանների և քաղ․ հասարակության ներկայացուցիչների արձագանքները Ղարիբ Բաբայանի ապօրինի ձերբակալության վերաբերյալ։ Պատասխանատվության ողջ բեռը բարդվում է իրավապահ համակարգի, ԱԱԾ-ի, ոստիկանության և ՔԿ-ի վրա։
Սա իհարկե հարցը լղոզելու, դրա բուն էությունը ձևախեղելու տիպիկ մոտեցում է, քանի որ անտեսվում է կատարվածի քաղաքական համատեքստը։ Ակնհայտ է, որ ուժայիններն ընդամենը քաղաքական պատվեր են իրականացրել, այլընտրանքը պարզապես նրանց խելագար լինելու կանխավարկածն է։
Այդ դեպքում ո՞րն է իրավական հետապնդման քաղաքական համատեքստը։ Մի՞թե Նիկոլ Փաշինյանը դրանով ինչ-որ ազդակ էր հղում Բաքվին, ինչ-որ բան էր հասկացնում։
Դե բնականաբար քաղ․ հասարակության ներկայացուցիչները այս վարկածը կհամարեն դավադրություն։ Այն ամենը, ինչ կապված է ռուսական իմպերիալիզմի հետ, դավադրություն չէ, ռուսական հետքով, ռուբլու կուրսով և Զախարովայի նարատիվներով։ Իսկ թուրք-ադրբեջանական հետք երբեք չի եղել ու չի էլ կարող լինել, դրանք հայ իռացիոնալ ազգայնամոլների դավադիր թեզերն են՝ հրահրված Մոսկվայի կողմից։
Ակամայից հիշեցի ռուս պրոպագանդիստ Կիսելյովի սկանդալային այցելությունը Հայաստան և ամբարտավան վարքագիծը խորհրդարանում։ Դա իհարկե ռուսական կայսերականության լտի ցուցադրություն էր։ Իսկ Ադրբեջանի հասցեին թթու խոսք ասելու համար քաղաքացուն ձերբակալելը, իրավապահների ապաշնորհության հետևանքն է։ Դանիել Իոաննիսյանը նույնիսկ կարող է ափսոսանք հայտնել, որ բարեփոխումները հապաղել են։
Ես աստիճանաբար գալիս եմ այն համոզմանը, որ Փաշինյանին հաղթելու համար անհրաժեշտ է առաջին հերթին արմատախիլ անել Հայաստանում և հետխորհրդային տարածքում բույն դրած ՀԿ-ական պարազիտների ցանցը։ Այսինքն, Թրամփն արդեն սկսել է այդ գործը։ Աստված պահապան Դոնալդ Թրամփին»։
դեպի ետ