• am
  • ru
  • en
Версия для печати
10.01.2025

ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Ք ՊԱՐՈՆԱՅՔ, ՀԱՋՈՐԴԻՎ ՍՏԻՊԵԼՈՒ ԵՆ ԻՋԵՑՆԵԼ ՏԱԲԱՏՆԵՐԸ

   

Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Այսպիսով՝ այն կքննարկվի խորհրդարանական համապատասխան հանձնաժողովում, ապա կդրվի ԱԺ պատգամավորների քվեարկությանը: Այս ամենից էքստազի մեջ են հայտնվել արեւմտամետները, մինչդեռ անգամ Նիկոլ Փաշինյանն է գիտակցում, որ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիության անդամակցություն։ Ըստ նրա՝ այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։

«Եվրամիության կամ ընդհանրապես վերպետական կազմակերպությանն ադամագրվելու որոշում մեր Սահմանադրության համաձայն կարելի է կայացնել միայն ու միայն մեր հանրաքվեի միջոցով եւ եթե հանրաքվեին սահմանված չափով կողմ ձայներ ստացվեն», - կառավարության նիստի ժամանակ ասաց Փաշինյանը:

Իսկ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում, որ ոմանք բերանքսիվայր շտապում են իրենց նետել Եվրոպայի գիրկը՝ ստորադասելով երկրի անվտանգությունը, այսպես ասած՝ տրվելով՝ հանուն ոչինչի: Աճապարողներին զգուշացնենք՝ պատրաստվե՛ք պարոնայք, հաջորդիվ ստիպելու են ձեզ իջեցնել տաբատները:

Առաջիկա կիրակի օրը՝ հունվարի 12-ին, մի շարք եվրոպական քաղաքներում տեղի կունենա արդեն «ավանդական» դարձած «Առանց տաբատների մետրոում» ակցիան: Այս խայտառակ ավանդույթը սկսվել է 2002 թվականին Նյու Յորքում, երբ իբրեւ արվեստագետ այլասերվածների մի խումբ կազմակերպեցին այդ ակցիան: Բայց քանի որ այս միջոցառումը ձեռք բերեց հայտնիություն, այն համարվեց ո՛չ ավել, ո՛չ պակաս նորմալ: Արդյունքում յուրաքանչյուր տարի, նախապես մատնանշված օրը հայտարարություն են տարածում եւ խնդրում մետրոյից օգտվողներին՝ երբ ստանան համապատասխան ազդանշան, հանեն իրենց տաբատները: Ընդ որում՝ ոչ ոք չի կարող երկար բաճկոն կամ զգեստ հագնելու միջոցով, թաքցնել, թե ինչ անդրավարտիք է հագել: Դա համարվում է խախտում:

Աննորմալ այս ակցիայի գաղափարն այն է, որ առանց տաբատների՝ մարդիկ իրենց պահեն անամոթաբար, իբրեւ այդպես էլ պետք է լիներ, բայց նաեւ լինեն հարգալից, կարծես, այդպես էլ պետք է լիներ: Նախորդ տարիներին մասնակիցները հաճախ հագել են էպատաժային ներքնազգեստներ:

Սրա՞ համար են արեւմտամետները Հայաստանն ուզում տեսնել ԵՄ կազմում, որ իրենց քաղաքական մերկությունը փոխարինեն՝ իրական մերկությամբ, իսկ միթե՞ հայ ազգի ուզածն այս բարքերն են:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ