
ԻՆՉ ԵՆ ՆԱԽԱՏԵՍԵԼ ՌՈՏՇԻԼԴՆԵՐԸ 2025Թ.-Ի ՀԱՄԱՐ
Անցած շաբաթ ռոտշիլդական հիմնական լրատվամիջոցի համարում ունեցող The Economist-ը ներկայացրեց իր հերթական ռեբուսը, որով, ըստ տարածված վարկածի, ամեն տարեվերջին մոտ ներկայացվում է, թե «աշխարհի տերերը» ինչ գլոբալ զարգացումներ են նախատեսել հաջորդ տարվա համար: Իրականում այդպես է, «ամենազորերն» ի վիճակի՞ են նման կանխատեսումներ անել, թե՞ պարզապես ուզում են հերթական անգամ մարդկանց գլուխներում ամրապնդել միտքը, թե ինչ լինում է, նրանց ցանկությամբ է, դրա դեմ ոչինչ անել հնա-րավոր չէ: Այս մասին վեճերը եղել են եւ կշարունակվեն:
Բայց մյուս կողմից էլ, ակնհայտ է նաեւ մեկ բան. Ռոտշիլդները եւ այդ կարգի վերին մի քանի այլ կլաններ համաշխարհային կյանքում, իհարկե, առաջնային գործոններ են: Այսինքն, նման ռեբուսներն էլ կարելի է ըն-կալել ոչ թե որպես սովորական գուշակություն, այլ թե ինչ մոտավոր ծրագրեր են մտմտում այդ հայտնի կլան-ները՝ պատմության հետագա ընթացքի հետ կապված: Այսինքն, այդ ռեբուսները պետք է ընկալել ոչ թե որպես գուշակություն կամ նույնիսկ կանխատեսում, այլ` գործողությունների կոնկրետ հրահանգ: Դե, ուրեմն, այս տեսանկյունից The Economist-ի ներկայացրած ռեբուսները, թերեւս, մտածելու տեղիք իրոք տալիս են:
ԿԱՐՄԻՐ ՈՒ ՍԵՎ
Այսպիսով, 2025թ.-ի համար առաջադրված ռեբուսում նախ աչքի է ընկնում ընդհանուր ֆոնը՝ շատ կարմիր գույն, ապա նաեւ աղյուսաշեն պատեր: Կարմիրի հետ կապված` այս պահին բազում ու բազում «վերլուծող ռե-բուսագետների» մոտ երկու հիմնական կարծիք կա: Առաջինը՝ այն արյան գույնն է, այսինքն, որ գալիք տարի պետք է շատ արյուն լինի: Առավել եւս, որ ընդհանուր պատկերի վրա արյուն թափելուն ուղղված պարագանե-րի պակաս չկա՝ հրթիռ, ատոմի միջուկ, միջուկային սունկ եւ այլն: Սակայն այլ աղբյուրներ էլ կարմիրը կա-պում են ոչ թե արյան, այլ՝ համատարած փոփոխությունների, պատկերավոր ասած, խորհրդային կարմիր դրո-շի հետ, նաեւ, որ կարմիրը հիմա Չինաստանի սիմվոլներից է: Եվ երբ Ռոտշիլդները ռեբուսի վերին հատվա-ծում, բոլոր դեմքերից բարձր պատկերել են նախագահ Սիին, ինչպես նաեւ կարմիր յուաններ, որոնք հակադ-րության մեջ են սեւ դոլարային նշանների հետ, ապա այս ուղղությամբ մեկնաբանողներն ընդհանուր ֆոնը ըն-կալում են, որպես համատարած փոփոխություններ՝ հիմնականում Չինաստանի օգտին: Ասենք նաեւ Ռուսաս-տանի, հաշվի առնելով, որ Սիի եւ Պուտինի դեմքերը ռեբուսի նույն հատվածում են:
Ինչ վերաբերում է աղյուսաշեն պատերին, ապա այստեղ նույնպես միասնական կարծիք չկա: «Փորձագետ-ների» մի մեծ հատված դա կապում է մասոնիզմի հետ, որի հիմնական խորհրդանիշը հենց պատշարությունն է: Այլ աղբյուրներ էլ ֆիքսվել են նրա վրա, որ պատերն ունեն սահմանափակման իմաստ: Դրանք հիմնականում ռեբուսի ձախ հատվածում են, որտեղ են Եվրոպայի քաղաքական ղեկավար տիկին Ուրսուլան եւ նրա ներքե-ւում՝ Զելենսկին: Այսինքն, ԵՄ-ն եւ նրանից էլ ավելի վատ՝ Զելենսկին է, որ գալիք տարի գտնվելու են սուր սահմանափակումային գոտում՝ բոլոր հարցերով: Իսկ աջ՝ Պուտինի եւ Սիի հատվածում միակ պատը դոլարա-յին աչքի մոտ է, այն է՝ դա կարելի է ընկալել, որպես արեւելյան աշխարհում դոլարի սահմանափակում, որն արդեն իսկ ընթանում է:
ԱՄԵՆ ԻՆՉ ՊՏՏՎՈՒՄ Է ԹՐԱՄՓԻ ՇՈՒՐՋ
Ընդհանուր ֆոնից հետո, իհարկե, առաջին պլանում տեսանելի են դեմքերը: Վեց դեմք. ինչպես նշեցինք, ձախից Ուրսուլան եւ Զելենսկին, աջից՝ Սին եւ Պուտինը: Կենտրոնում Թրամփն է, իսկ անցած տարվա կանխա-տեսման մեջ կենտրոնում քվեատուփ էր: Այդ քվեատուփն ակնարկում էր, որ 2024թ.-ին հիմնական իրադար-ձությունները կծավալվեն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների շուրջ, եւ այդ տեսանկյունից՝ 2024թ.-ի ռե-բուսն իրեն արդարացրեց: Ըստ այդմ էլ՝ նման է, որ այդ նույն տրամաբանությամբ 2025թ.-ի հիմնական իրա-դարձությունները պետք է ընթանան ԱՄՆ-ում նախագահի փոփոխության շուրջ: Դա եւս միանգամայն տրամա-բանական է, թեեւ նման ենթադրության համար պայծառատես լինել պետք չէ. այս պահին էլ տեսանելի է, որ բոլոր զարգացումները տանում են դեպի Թրամփի ինագուրացիա եւ դրանից հետագա սպասելիքներ:
Ուրսուլայի եւ Զելենսկու հատվածում քիչ չեն նաեւ դեպի ներքեւ ուղղված սլաքները. 5 նման սլաք, եւ մեկն էլ տատանվող՝ վերեւներքեւ: Այստեղ «փորձագետների» մեծ մասը կարծես թե համամիտ է՝ ինչպես Եվրոպան, այնպես էլ Ուկրաինան մտնում են անկումային փուլ, այն էլ՝ բոլոր ուղղություններով: Կա նաեւ ճաքեր տված քվեատուփ, որը, թերեւս, Զելենսկու համար հիշեցում է, որ նրա պաշտոնավարման լեգիտիմ ժամկետը վաղուց է սպառվել: Այսքանից զատ, Ուրսուլայի գլխին արեւմտյան կիսագունդն է՝ առաջին պլանում ունենալով ԱՄՆ-ն. երեւի սա էլ հիշեցո՞ւմ է, թե իրականում ով է կառավարողը:
Ինչ վերաբերում է Պուտին-Սի հատվածին, ապա այստեղ նախ աչքի է զարնում երկու առաջնորդների արանքում գտնվող Եվրասիայի եւ Աֆրիկայի պատկերմամբ արեւելյան կիսագունդը, որը միգուցե պետք է կապել ռուս-չինական ինտեգրացիոն մոդելի հետ, ասենք՝ ԲՐԻԿՍ-ի, որի շրջանակներում միավորվում են Ասիան եւ Աֆրիկան, ինչը ցույց տվեց նաեւ Կազանի վերջին գագաթաժողովը: Առավել եւս, որ այդ մասին է ակնարկում նաեւ ավազի ժամացույցը՝ նոր շրջած վիճակում: Ներկա պահին անգամ Եվրոպայում են սկսել խոսել, որ համաշխարհային զարգացման արեւմտյան մոդելին փոխարինելու է գալիս ասիականը: Այսինքն, Ռոտշիլդներն ակնարկում են, որ այս ուղղությամբ ժամանակացույցն արդեն միացվա՞ծ է. նման է:
Ինչ վերաբերում է Պուտինի մոտ գտնվող հրթիռին, ապա այստեղ «փորձագետների» տրամադրությունների վրա երեւի ազդել է օրերս տեղի ունեցած՝ ռուսական նորագույն հրթիռի փորձարկումը Դնեպրոպետրովսկի գործարանին հարվածի տեսքով: Այսինքն, «փորձագետները» ավելի հակվել են այն մտքին, որ ռեբուսում պատկերված հրթիռը խոսում է ռուսական հրթիռային տեխնոլոգիաների ներկա մասշտաբային զարգացումների մասին, որը իրոք այս պահին էլ վեր է ածվել համաշխարհային նշանակության գործոնի: Առավել եւս, որ ռեբուսում մեծ տեղ զբաղեցնող հրթիռն ուղղված է դոլարին եւ Թրամփին:
Բայց ահա ռեբուսի վերջին դիմանկարի հետ կապված մեկնաբանությունները, մեղմ ասած, սակավ են: Իրոք, այդքան էլ հասկանալի չէ, թե ինչո՞ւ են Ռոտշիլդներն այդ դիրքում պատկերել 18-19-րդ դարերի անգլիացի հայտնի գրող Ջեյն Օսթինին: Ոմանց կարծիքով, դրանով Բրիտանիային տեղավորել են համաշխարհային զարգացումների հետնաբակում, ոմանք դա գենդերային ուղղվածության ինչ-որ ակնարկ են համարում եւ այդպես շարունակ: Թերեւս, ամենահետաքրքիրը մնում է հետեւյալ մեկնաբանությունը: Այսպես, Ջեյն Օսթինը համարվում է բրիտանական գրականության մեջ ռեալիզմի ավետաբերը: Այսինքն, թե սա ակնարկ է այն մասին, որ Բրիտանիան պետք է հաշվի առնի իր իրական դիրքը եւ ռեալ վերաբերվի իրողություններին:
ՍԱՏՈՒՐՆԸ ԿՔԱՆԴԻ՞ ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄԸ
Գլխավորը, սակայն, իհարկե, ռեբուսի վերին մասն է, որտեղ առաջին պլանում է Սատուրնը՝ Թրամփի ուղիղ գլխավերեւում: Հռոմեական (որը, չմոռանանք, համարվում է արեւմտյան քաղաքակրթության հիմքը) դիցաբանությամբ Սատուրնը գերագույն աստված Յուպիտերի հայրն է, հունական դիցաբանական Քրոնոսի՝ Զեւսի հոր հետ համապատասխանությամբ: Սատուրն-Քրոնոսը հայտնի է, որ որպես նախկին գերագույն աստված, կլանում էր իր զավակներին՝ վախենալով, որ նրանք իշխանությունը կխլեն: Եվ ահա, Յուպիտեր-Զեւսն ազատություն ստանալով, իրոք խլում են իշխանությունը: Մինչդեռ Սատուրնը գյուղատնտեսության եւ, առհասարակ, մարդկային ոսկե դարի, առատության, խաղաղության հովանավորողն էր, եւ այդ ամենն անհետացավ Յուպիտերի օրոք:
Այսպիսով, Ռոտշիլդներն ակնարկում են, որ Յուպիտերի դարաշրջանին փոխարինելու է գալիս Սատուրնի դարաշրջա՞նը՝ դա կապելով Ասիայում ընթացող հիշատակված զարգացումների հետ. շատ «փորձագետներ» հենց այս կարծիքն են առաջ տանում: Ընդգծելով նաեւ այս փաստը. Յուպիտերի գլխավոր տաճարը Հռոմում Կապիտոլիումի բլրի վրա էր: Դրա համարժեքը վաշինգտոնյան հայտնի Կապիտոլիումն է: Նաեւ, որ Սատուրնի ներքեւում, մինչ Թրամփին հասնելը, անլույս, մթնած երկնաքերեր են, որը եւս ամերիկյան Կապիտոլիումի անկման մասին է ակնարկում: Թե՞ ուլտրալիբերալ ուղղվածության Ռոտշիլդները սրանով խոստանում են Թրամփին հանձնել այդ մթնած երկնաքերերը՝ Յուպիտերի փոխարինումը Սատուրնով թույլ չտալու համար. սա էլ է տարբերակ:
Իսկ թե այս բոլոր «կանխատեսում-հրահանգների» ո՞ր մասը իրողություն կդառնա, դա արդեն կտեսնենք մեկ տարուց:
դեպի ետ