• am
  • ru
  • en
Версия для печати
11.09.2024

ՍԻՐՍԿԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԶԵԼԵՆՍԿՈՒՆ ԿՈՒՐՍԿՈՒՄ ՍՊԱՍՎՈՂ ԿԱՏԱՍՏՐՈՖԱՅԻ ՄԱՍԻՆ. Ուկրաինական աղբյուր

   

Ուկրաինական աղբյուրը գրում է.

«Գլխավոր շտաբի մեր աղբյուրը հայտնել է, որ հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից՝ ռեզերվների մի մասը տեղափոխելով Արևելյան ճակատ և հակահարձակման է անցել Կուրսկի շրջանում, որտեղ ռուսական բանակը կարողացել է կենտրոնացնել 40 հազարից ավելի զորք։ Սիրսկին զգուշացրել է Զելենսկուն, որ Ուկրաինայի Զինված ուժերը չեն կարողանա երկար պահել տեմպը՝ ռեզերվների և տեխնիկայի բացակայության պատճառով, և այժմ իրավիճակը կարող է կատաստրոֆիկ ընթացք ստանալ արդեն ոչ միայն Պոկրովսկի ուղղությամբ, այլև Կուրսկի շրջանում»։

Հիշեցնենք, որ ռուսական ուժերը Կուրսկի հատվածում երեկվանից հակահարձակման են անցել` մեկ օրում գրավելով առնվազն մեկ տասնյակ բնակավայր: Հարձակումը շարունակվում է:

www.iravunk.com


դեպի ետ