
ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՀԱԿԱՌԱԿՎԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ, ԲԱ ԱՐՑԱԽԸ Ո՞ՆՑ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՊԱՀԵԼ. Այվազյան
«Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից տվյալ տեսանյութում արտահայտած մտքերը արտացոլված են Ռուսաստանի Դաշնության վարած պետական քաղաքականության եւ իր կողմից ընդունվող օրենքների մեջ։ Օրինակ, Ռուսաստանում արգելված է ոչ միայն միասեռականության քարոզը, այլ նաեւ միջազգային ԼԳԲՏ շարժումը Ռուսաստանում ճանաչվել է էքստրեմիստական։ Այսինքն հոգեւոր, բարոյական արժեհամակարգի պաշտպանությունը դրանք ճոռոմ չառեր չեն հրապարակներում, դրանք կոնկրետ պետական քաղաքականություն են եւ ընդունված իրավական ակտեր։
Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը ընդունած Հայաստանում մինչեւ հիմա ոչ միայն այդ այլասերումներն արգելող օրենքները չկան, այլ նաեւ 2013 թ․-ից գործում է գենդերի մասին օրենքը։ Այս մասին կարող եք հարցնել Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ շարժումներին։ Հարցրեք նրանց, թե իշխանության գալու դեպքում՝ ի՞նչ կոնկրետ իրավական քայլեր են անելու Արեւմուտքի կողմից պարտադրվող այլասերումների քարոզը Հայաստանում արգելելու համար։ Ես, համենայն դեպս, ոչ մի ընդդիմադիր, շատ թե քիչ ազդեցիկ քաղաքական ուժի կողմից, այդ հարցերի պատասխանները չեմ լսել։
Հ․Գ․Եթե նույնիսկ հոգեւոր եւ ազգային արժեհամակարգի իրավական պաշտպանության հարցում ընդդիմությունը վախենում է հակառակվել Արեւմուտքին, բա Արցախը ո՞նց էին ուզում պահել, եւ հիմա Հայաստանը ո՞նց են ուզում փրկել առանց Հավաքական Արեւմուտքի եւ իր այլասերված էլիտաների դեմ կռիվ տվող Ռուսաստանի վրա հենվելու», - գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
դեպի ետ