• am
  • ru
  • en
Версия для печати
05.04.2024

ՀԱՅՏՆԻ Է, ԹԵ ԲԱՑԻ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՈՎՔԵՐ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՌՉԱԿԵԼ ՔՐԻՍՏՈՍ. Պատմաբանը բացառիկ էքսկուսրս է իրականացրել մեր օրերից մինչեւ (IX-XI դդ.)

   

Սուրբ Հարությանը տոնին Նիկոլ Փաշինյանը իրեն «համեստաբար» և «քրիստոնեաբար» համեմատեց Հիսուս Քրիստոսի հետ։ Ավելի ճիշտ՝ վերջինիս համեմատում է իր հետ։ Ասում է՝ նա քայլող հեղափոխական էր։ Ուզում է ասոցացնել իր քայլելու հետ։ Ասում է՝ հալածվում էր։ Իբր իրեն էլ են հալածել: Պատմության մեջ եղե՞լ են ղեկավարներ, որոնք իրենց համեմատել են Հիսուսի հետ, եթե այո, ապա հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել «Իրավունքը» հետաքրքրվել է աստվածաբան-պատմաբան բ.գ.թ. Աշոտ Մանուչարյանից, ով փաստեց.

-II դ. եգիպտացի գնոստիկ Կարպոկրատեսը Քրիստոսի փրկարար գործունեության մասին իր ուսմունքում առաջ քաշեց այն վտանգավոր դրույթը, որ ամեն ոք կարող է դառնալ Հիսուս, եթե ունենա նրա բարոյական բացարձակ մաքրությունը, ունակ լինի բարձրանալու առ Աստված և կարողանա ազատել, փրկել մարդկանց պատիժներից ու տանջանքներից, այսինքն`դառնալու ազատարար, փրկիչ: Կարպոկրատեսն օրինակ էր բերում Հիսուսի առաքյալներին, որոնք ոչնչով հետ չէին մնում նրանից: Այս դրույթը զարգացում ապրեց հետագա աղանդների ղեկավարների մոտ, որոնք իրենց ազատարար ու փրկիչ էին համարում, համապատասխան պատիվ ու հարգանք պահանջում և ստանում իրենց համայնքների անդամներից:

Բայց մինչև IX սկիզբ ոչ մի աղանդի պարագլուխ չի հանդգնել իրեն Հիսուսի հետ համեմատելու, առավել ևս` Հիսուս կոչվելու: Աղանդապետերը լավագույն դեպքում իրենց հռչակում էին Պարակլետ` Մխիթարիչ հոգի, ինչպես մանիքեության հիմնադիր Մանին (III դ.): Պավլիկայան աղանդավորական շարժման (VI-IX դդ.) առաջնորդները, որպես իրենց անվան վերադիր, կրում էին Պողոս առաքյալի ուղեկից աշակերտների անունները` Կոստանդին Սիլվանոս, Սիմոն Տիտոս, Գեգնեսիոս Տիմոթեոս, Հովսեփ Էպափրոդիտոս, Սերգիոս Տյուքիկոս: Սրանց իրենց հետևորդները պատվել են իբրև Պողոս առաքյալի:

Եվ ահա IX դ. առաջին տասնամյակներին թոնդրակյան շարժման (IX-XI դդ.) հիմնադիր առաջնորդ Սմբատ Զարեհավանցին (820-840-ական թթ.) իրեն հռչակում է Քրիստոս: Այդ մասին իմանում ենք Սուրբ Գրիգոր Նարեկացու` Կճավա վանքի միաբանությանն ուղղված թղթից: Տիեզերական վարդապետը գրում է, որ թոնդրակեցիներն իրենց աղանդի գլխավորին հանդգնությամբ Քրիստոս են անվանում, ապա հղում անում Նոր Կտակարանին, ինչպես Քրիստոս առաջուց վկայեց, թե հանդես կգան սուտ Քրիստոսներ և սուտ մարգարեներ (Մատթ. 24. 4-5, 11, Մարկ. 13. 5-6, 22, Ղուկ. 21. 8):

Հայկական հետագա աղանդներում այլևս նման հանդգնության չենք հանդիպում:

www.iravunk.com


դեպի ետ