• am
  • ru
  • en
Версия для печати
21.03.2024

ԱՐԴԵՆ ԲԱՑԱՀԱՅՏ ԵՎՐՈՊԱՅԻՆ ՈՒՂՂՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ

   

Այն, որ եվրոպական ուլտրալիբերալները եվրոպացիներին ակտիվորեն նախապատրաստում են Ռուսաստանի հետ պատերազմի անխուսափելիության գաղափարին, վաղուց էր երեւում: Եվ ահա, վերջին ժամանակներս գնալով տեսանելի է դառնում, որ նույն ակտիվությամբ նաեւ հարավկովկասյան տարածաշրջանը, ասենք՝ նաեւ մերձդնեստրյան ուղղությունն են փորձում դարձնել պատերազմի թատերաբեմ:

Ռուսների հետ պատերազմի անխուսափելիության մասին հերթական քարոզն էր ծավալել մեզ ոչ անհայտ եւ հայ-ադրբեջանական «հաշտության» «ջատագով» Շառլ Միշելը: Ըստ նրա. «Եվրամիությունը կանգնած է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր անվտանգության ամենամեծ մարտահրավերի առաջ։ Եթե մենք Ուկրաինային բավարար օգնություն չցուցաբերենք Ռուսաստանին կանգնեցնելու համար, մենք հաջորդը կլինենք: Ռուսաստանը շարունակում է ապակայունացման իր մարտավարությունը՝ Մոլդովայում, Վրաստանում, Հարավային Կովկասում, Արեւմտյան Բալկաններում եւ նույնիսկ ավելի հեռու՝ Աֆրիկյան մայրցամաքում։ Ռուսաստանը լուրջ ռազմական վտանգ է ներկայացնում եվրոպական մայրցամաքի եւ համաշխարհային անվտանգության համար։ Մենք պետք է լավ պատրաստված լինենք պաշտպանական տեսանկյունից եւ անցնենք «պատերազմական տնտեսության» ռեժիմի։ Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել սեփական անվտանգության համար։ Մենք այլեւս չենք կարող հույս դնել ուրիշների վրա կամ կախված լինել ԱՄՆ-ում կամ որեւէ այլ տեղ ընտրական փուլերից: Մենք պետք է ուժեղացնենք Ուկրաինայի եւ Եվրոպայի կարողությունները՝ պաշտպանելու ժողովրդավարական աշխարհը։ Ավելի ուժեղ Եվրոպան կօգնի նաեւ ամրապնդել ՆԱՏՕ-ի դաշինքը եւ բարելավել մեր հավաքական պաշտպանությունը»:

Ինչքան էլ որ Շառլ Միշելն իրենից էական արժեք չի ներկայացնում, սակայն մեկ է, այս որեւէ հիմնավորումից զուրկ հայտարարությունը, որի գաղափարախոսը, իհարկե, ինքը չէ, մի շարք ուշագրավ մեսիջներ ունի: Մոլդովա, Վրաստան, Հարավային Կովկաս, Արեւմտյան Բալկաններ. ահա այն ուղղությունները, որոնք հրամցվում է, որպես ռուսական «ճնշումների» գոտի, այսինքն, պետք է գտնվեն եվրոպական «պաշտպանության» տակ: Թե իրականում կա՞ն այս ուղղություններով «ռուսական ճնշումներ», արեւմտյան քարոզչամեքենան «գիտի»: Սակայն հարցին նայենք նաեւ այս կողմից. Հարավային Կովկասին դեռ կհասնենք, մինչ այդ, մեկ փաստ Մոլդովայից: Օրերս տարածվեցին կադրեր, թե ինչպես է Օդեսայից թռած անօդաչուն Մերձդնեստրում հարվածում ռազմական օբյեկտում կայանած ուղղաթիռին: Այն, որ սա հստակ թիրախավորված հարված էր, երկրորդ կարծիք լինել չի կարող: Այն, որ նման ճշգրիտ թիրախավորման հնարավորություն Ուկրաինան չունի եւ այդ հարցում օգտվում է արեւմտյան եւ, առաջին հերթին՝ բրիտանական հետախուզության ծառայություններից, իր հերթին է հայտնի փաստ: Այսինքն, ակնհայտորեն բրիտանական հետք պարունակող ռազմական հարված է հասցվում Մերձդնեստրին, որը Մոլդովային պատերազմի մեջ ներքաշելու ռեալ պոտենցիալ ունի, եւ դա, ըստ Շառլ Միշելի քարոզի, նշանակում է, որ Մոսկվա՞ն է ճնշում: Կամ, երբ Մոլդովայից արեւմուտք՝ Ռումինիայի տարածքում կառուցում են ՆԱՏՕ-ի աշխարհում ամենամեծ բազան, դա է՞լ է «ռուսական ճնշումների» հետեւանք: Կովկասում՝ Հայաստանում, երբ անգամ առանց թաքցնելու, իշխանությունները կտրուկ տեղափոխվում են Ռուսաստանի հետ թշնամության վեկտորի, պատճառը «ռուսական ճնշումնե՞րն» են, թե՞ արեւմտյան տերերի հրամանները: Իհարկե, քարոզչամեքենան այս եւ մյուս փաստերը հանգիստ կներկայացնի « ռուսական ճնշումների» արդյունք: Բայց դրանով իրողությունները, որոնք հասկանում են բոլոր քիչ թե շատ նորմալ, քարոզչական զինատեսակներին չենթարկվածները, չեն փոխվի: Արդյունքում, Միշելի մեսիջը միանշանակ է՝ «Մոլդովան, Վրաստանը, Հարավային Կովկասը, Արեւմտյան Բալկանները», ինչպես որ Ուկրաինան է, պետք է առաջնային կերպով դառնան ռուսների դեմ պատերազմի գոտի:

Հաջորդը. «Մենք այլեւս չենք կարող … կախված լինել ԱՄՆ-ից»,- աքլորացել է Միշելը: Իմաստն այստեղ միանշանակ է՝ հրահրվող պատերազմին ԱՄՆ-ն չի մասնակցելու, եւ ողջ բեռը ծրագրել են թողնել Եվրոպայի վրա:

Թե ում գաղափարները, ավելի ճիշտ՝ ծրագրերն է առաջ տանում Միշելը, դա էլ կարելի է կռահել. սույն ուլտրալիբերալիստի իրական տերերը նոր չէ, որ պետք է հայտնի դառնան: Ընդ որում, այստեղ մեկ հետաքրքիր դետալ եւս կա: Խոսակցություն եղավ, որ Միշելը նաեւ այլասերված կապեր ունի կամ ունեցել է փարիզյան այլասերվածների՝ վարչապետ Գաբրիել Աթալի եւ նրա «կնոջ», թե՝ «ամուսնու»՝ արտգործնախարար Ստեֆան Սեժուրնենի, այսինքն՝ այդ «ընտանիքի» հետ: Եվ, չմոռանանք, այս «ընտանիքին» նման բարձր պաշտոնների նշանակելուց անմիջապես հետո էր, որ նույն «բարոյական ոճի» մեջ գտնվող Մակրոնը որոշեց Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել: Գոնե հասկացա՞ն, որ դրանով մեծ ծառայություն մատուցեցին Պուտինին. ՌԴ նախագահական ընտրություններում մասնակիցների եւ Պուտինին տրված ձայների նման աննախադեպ մեծ թիվը եկավ հուշելու, որ ռուսներին պարզապես «սկուտեղի վրա մատուցեցին» արտաքին իրական վտանգը, եւ ժողովուրդը շատ արագ գնաց էլ ավելի ակտիվ համախմբման ուղղությամբ՝ ընդդեմ արդեն տեսանելի արտաքին թշնամու: Սա հարցի մի կողմն է:

Եվ մյուս կողմից այն, որ Փարիզն ակտիվորեն Մոսկվայի դեմ կոալիցիա է ստեղծում, դա եւս աչքի առաջ հաստատվում է: Ի դեպ, մարտի 30-ին լրանանում է ռուսական բանակի կողմից Փարիզի գրավման 210 տարին, եւ կարելի է ենթադրել, որ այդ առթիվ տարբեր սիմվոլիզմներ սիրող եվրոպական ուլտրալիբերալներից դեռ «անակնկալներ» կլինեն: Մակրոնին անգամ եվրոպացիներն են համարում ծայրահեղ վախկոտ, նա այս ընթացքում մի քանի անգամ փորձեց հետ քաշվել իր սպառնալիքներից: Բայց արդյոք նման դեպքերի համար չէ՞, որ նրանից շատ ավելի լիբերաստ Աթալ-Սեժուրնեն զույգին ու Միշելի կուրատորությամբ չեն կարգել Մակրոնի գլխին վերահսկիչ:

Ասել, թե ներկայացվածը Ռուսաստանի խնդիրն է, միամտություն կլինի: Այն, որ Նիկոլը Մյունխենում այս բոլոր գործընթացներում առանցքային վերակացու, MI6-ի շեֆ Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո վազեց Մակրոնի մոտ, քանիցս ենք ասել, որ պատահական չէ: Այնպես, ինչպես պատահական չէ Մակրոնի հետ հանդիպելուց հետո Նիկոլի եւ նրա թիմի կտրուկ հակառուսական վոյաժները: Մնում է սպասել այս խաղի վերջնական արդյունքին, որը սարերի հետեւում չէ:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ