• am
  • ru
  • en
Версия для печати
28.01.2024

ՆԻԿՈԼԸ ՄԻԱՑՎԱԾ Է «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ» ՍԱՐՔԻՆ, ԵՎ ԹՈՂ ՈՐՈՇ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ ՉԵՐԿԱՐԱՑՆԵՆ ՆՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ․ Նաիրա Զոհրաբյան

   



Ո՞վ բերեց Նիկոլին՝ սա ամենադեստրուկտիվ օրակարգն է, որը գեներացնում է ընդդիմության թևերից մեկը։ Տևական ժամանակ է՝ Նիկոլը միացված է «արհեստական շնչառության» սարքին, և եթե մենք ունենայինք նրա հակառակ կողմը, նա վաղուց արդեն հեռացված կլիներ։ Բայց ցավոք, ժողովուրդը նրան իրական այլընտրանք չի տեսնում, ավելին՝ որոշ ընդդիմադիրներ նրան արհեստական շնչառություն են տալիս։

Նիկոլին բերել և վարչապետի թեկնածու է առաջադրել 45 պատգամավոր, փողոցում էլ ՀՀ քաղաքացիներ էին։ Նիկոլին իշխանության են բերել ԲՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցությունները, քանի որ հրապարակում հավաքված մարդիկ պահանջում էին նրան վարչապետի մանդատ տալ։ Եթե, օրինակ, ԲՀԿ-ն առաջադրեր վարչապետի թեկնածու, ՀՀԿ-ն երկու ձեռքով կողմ կքվեարկեր այդ այլընտրանքային թեկնածուին։ 168TV«#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Լավագույն ելքը կլիներ, եթե ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից կամ այլ ուժից այլընտրանքային թեկնածու առաջադրվեր, որի անունը չէր լինի Նիկոլ Փաշինյան։ ԲՀԿ-ն կարող էր ունենալ սեփական թեկնածուն՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, այդ քննարկումը եղել է։ ԲՀԿ-ի հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանի անունը չկար, ասվում էր՝ կաջակցենք ժողովրդի թեկնածուին։ Դա սխալ էր, չէր կարելի էմոցիայի և էյֆորիայի ներքո վարչապետի թեկնածու առաջադրել։ Ամբոխը բնազդով որոշում էր կայացնում, սթափ տրամաբանությունը զրոյացվել էր»,- ասաց քաղաքական գործիչը։

168.am


դեպի ետ