
ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍԱԴՐԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՎ՝ ՇԱՏ ԲԱՆ ՊԱՐԶ Է ԴԱՌՆՈՒՄ. Այվազյան
«Ուրբաթ եւ շաբաթ օրերի Պատարագների ժամանակ տեղի ունեցած միջադեպերը եւ դրանց հակաեկեղեցական մասնակիցները Եկեղեցու եւ Վեհափառի դեմ գործող համակարգի ընդամենը երեւացող փողոցային բաղադրիչի չնչին մասն էին։ Վստահ եղեք, որ տասնամյակների ընթացքում Արեւմուտքը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ բազմաշերտ եւ չերեւացող համակարգ է ստեղծել, որը գործի կդրվի համապատասխան պահին։ Այդ համակարգը հզոր է, բայց անպարտելի չէ։
Սակայն միայն վերջին օրերի սադրիչների գործողությունները վերլուծելով շատ բան պարզ է դառնում։
Օրինակ`
- Այդ սադրիչ անձինք առհասարակ գոյություն ունեն հանրային դաշտում եւ որոշակի ազդեցություն ունեն հասարակական կարծիքի վրա։ Այդ մարդկանց նպատակաուղղված աճեցնում են հանրային դաշտում։ Արեւմուտքը այդպես է ուզում։
- Չկա օրենք, որով կսահմանափակվի կամ կարգելվի հանրային դաշտում նման մարդկանց գործունությունը։ Արեւմուտքը արգելում է նման օրենքի ընդունումը։
- Չկա եկեղեցիների տարածքների եւ բարձրաստիճան հոգեւորականների պաշտպանության մասին օրենքներ։ Արեւմուտքը թույլ չի տալիս, որ լինեն։
- Իրավապահ համակարգը նման դեպքերը չի կանխարգելում, որովհետեւ չկա օրենք։ Երբեմն նույնիսկ վերեւից հրամանով անուղղակի աջակցում են սադրիչներին։ Տանելուց էլ խնդրելով ու համոզելով են տանում։
Շարքը կարելի է շատ շարունակել... Որպեսզի Եկեղեցու դեմ ողջ համակարգը փլուզվի, պետք է չեզոքացվի Արեւմուտքի գործոնը։ Մենք չենք կարող Արեւմուտքին չեզոքացնել, բայց դա կարող է անել Ռուսաստանը, ինչը որ հիմա անում է։ Հետեւաբար, մեր խնդիրը պետք է լինի տեղեկատվական եւ գաղափարական դաշտերում Ռուսաստանին այդ հարցում օգնելը», - գրել է «Լույս» վերլուծական-տեղեկատվական կազմակերպության ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
դեպի ետ