• am
  • ru
  • en
Версия для печати
05.01.2024

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ ՉԷ, ԻՍԿ ՏԽՐԱՀՌՉԱԿ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԵՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼ ԱՎԵԼԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Բորիս Առուշանայն

   

Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ,- նախադասությունը հայկական մամուլում սկսեց շրջանառվել սեպտեմբերի 28-ից։ Ի՞նչ է լինելու հունվարի 1-ից հետո, արդյո՞ք հարցը հանվել է օրակարգից և վերջապես, անձը կարո՞ղ է միանձնյա որոշում կայացնել և դադարեցնել հանրապետության գործունեությունը, ի վերջո այսօր Արցախի հանրապետությունը շարունակո՞ւմ է գործել հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանից, ով նկատեց․

- Ես արդեն ասել եմ, որ այդ տխրահռչակ որոշումը, որը, ի դեպ, չի հրապարակվել եւ չունի իրավական ուժ, ստորագրվել է ճնշման ներքո, քաղաքացիական բնակչության ոչնչացումը կանխելու համար:

Սակայն, ինչպես Արցախը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունն է օգտագործվում է որպես քաղաքական մեքենայությունների գործիք՝ արդարացնելու անօրինական գործողությունները կամ միջազգային իրավունքի խախտումները, ինչպիսիք են շրջափակումը և էթնիկ զտումները, ռազմական գործողությունները, որոնք կոչվում են «հատուկ գործողություններ» և այլն, այնպես էլ Արցախի Հանրապետության լուծարման մասին այս հրամանագիրն է վտանգավոր է և կարող է հանգեցնել մեր թշնամիների կողմից էլ ավելի անօրինական գործողությունների։ Կարծում եմ, որ Արցախի հարցը փակված չէ, և մենք բոլորս միասին աշխատելու ենք արդար լուծումների հասնելու համար, այլապես տարածաշրջանում կայուն խաղաղություն չի լինի։ Այսօր Արցախի իշխանությունների առջեւ ծառացած են բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալական, քաղաքական եւ իրավական, որոնց լուծմանը պետք է անդրադառնա Ազգային ժողովը եւ Արցախի կառավարությունը։

www.iravunk.com


դեպի ետ