
ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԻՐԱՔԸ, ՍԻՐԻԱՆ ԿԱՄ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԷ. Իրանցի միջազգայանգետ
«Իրավունք» թերթի զրուցակիցն է իրանցի հայտնի միջազգայնագետ ԽԱՅԱԼ ՄՈՒԱԶԶԻՆ.
— Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարծես թե ավարտի նշաններ ցույց չի տալիս: Խնդրում եմ ձեր ընդհանուր մեկնաբանությունները այս հակամարտության վերաբերյալ: Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ուժի տարբեր կենտրոնների դիրքորոշումները այս հակամարտության ընթացքի վրա, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս հակամարտությունը մեր տարածաշրջանի համար։
— Պաղեստինում պատերազմն ավելի ու ավելի հուսահատ է դառնում եւ տարածաշրջանը տանում է դեպի ճգնաժամ: Բայց ակնհայտ է, թե որքան ուժեղ է ՀԱՄԱՍ-ը, եւ այն փաստը: Մինչդեռ իրեն մեծ տերություն համարող սիոնիստական ռեժիմը, որն ամեն օր սպառնում է ռմբակոծել Իրանին, չկարողացավ գլուխ հանել ՀԱՄԱՍ-ի հետ Գազայի փոքր հատվածում, եւ դա ապացուցում է, թե որքան թույլ եւ անզոր են նրանք: Հետեւաբար, Նեթանյահուի կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ այլ երկրներին այս պատերազմին ներքաշելու համար: Բայց դա անհնար է, քանի որ Ամերիկան եւ արեւմտյան երկրները շատ լավ հասկանում են, որ այս տարածաշրջանը Իրաքը, Սիրիան կամ Ուկրաինան չէ, եւ եթե նրանք միանան այս պատերազմին, ուրեմն դուրս կգան մեծ կորուստներով.
Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն Իսրայելին ժամանակ է տվել մինչեւ այս ամսվա վերջ, եւ եթե նրանք չհասնեն իրենց նպատակներին, ապա ստիպված կլինեն դադարեցնել պատերազմը եւ հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով։
Չեմ կարծում, որ այս հակամարտությունը կարող է ազդեցություն ունենալ Կովկասի վրա, քանի որ խաղաղությունն արդեն գալիս է Կովկաս: Եվ եթե արեւմտյան երկրները չկանխեն այս խաղաղությունը, կարծում եմ, որ Կովկասում հակամարտությունը կկարգավորվի։
— Քանի որ Իրանն ու Ռուսաստանը Արեւմուտքում ունեն նույն թշնամին, իսկ Հայաստանը վերջին շրջանում բավականին ջերմ հարաբերություններ ունի Արեւմուտքի հետ, ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ հայ-իրանական եւ հայ-ռուսական հարաբերությունների վրա:
— Հայաստանի իշխանությունների շրջադարձը դեպի Արեւմուտք, այո, հարեւան երկրներում ողջունելի քայլ չէ։ Որովհետեւ այս քաղաքական քայլերը կարող են մեծ հարված հասցնել Հայաստանին։ Փաշինյանը կարծում է, որ արեւմտյան երկրները միշտ կաջակցեն իրեն: Սա սխալ է, քանի որ մենք ականատես ենք եղել, որ Ամերիկան եւ Արեւմուտքը միշտ ոսկու սարեր են խոստացել եւ հակամարտությունների մեջ են գցել տարբեր երկրների ղեկավարներին, հետ նրանց ուղղակի թողել են դաշտում եւ փախել։ Ուստի, Հայաստանի կառավարությունը պետք է առողջ որոշում կայացնի եւ ողջամիտ քայլ կատարի։
Որովհետեւ Ուկրաինայի վերջին իրավիճակը դրա վառ օրինակն է։ Հայաստանը չպետք է մոռանա, որ օվկիանոսից այն կողմ գտնվող երկիրը դժվար պահերին իրեն օգնության չի գա. այն երկիրը, որը քո հարեւանն է, քեզ առաջին օգնության ձեռքը կտա: Յուրաքանչյուր ընտանիքում կարող են լինել թյուրիմացություններ, վեճեր, բայց դա հնարավոր է լուծել։ Հայաստանը պետք է ինքնուրույն լուծի այդ թյուրիմացությունը հարեւան երկրների հետ։
Իլոնա Ազարյան
www.iravunk.com
դեպի ետ