
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԱԾ ԱՅԼԱՆԴԱԿՆԵՐԻ ԽՄԲԻՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՋՈՂՎՈՒՄ Է, ԻՍԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ. Գևորգ Գևորգյան
Ի հեճուկս ՌԴ զգուշացումների` Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը` արդեն իսկ «արժանանալով» ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնատար այրերի բացահայտ դժգոհություններին: «Իրավունք TV»-ի տաղավարում ռազմական-քաղաքական գործիչ, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ասաց, որ տեւական ժամանակ լավ աշխատել են հանրության վրա, որպեսզի մարդիկ չգիտակցեն իրենց գլխի գալիքը:
— Թուրքերի ու ազերիների պրոպագանդայի շրջանակում սկսվել է ռուսներին վարկաբեկելու տենդենց: Բոլորը դարձել են ռուսներին ատող, ամեն ինչում մեղադրող, բայց իրենք իրենց ոչ մի բանում չեն մեղադրում: Հայաստանը բաժանել են սեւերի ու սպիտակների, տարբեր կազմակերպությունների` Ազգային կոմիտե, Բեւեռ եւ այլն, բոլորն անունով ազգային են, բայց այդ անվան տակ ազգային ոչ մի բան չկա: Բա ո՞ւր է իրենց ազգային գործունեության արդյունքը: Արդեն Հայաստանում չես էլ հասկանում` ով ինչի համար է պայքարում, ինչ է ուզում անի: Ով որտեղից սնվում է, այնտեղի շահն էլ պահում է, Հայաստանի շահը պահող չկա: Երբ դու օբյեկտիվ սկսում ես խոսել, սկսում են անուն կպցնել, պիտակավորել ու այսպես հասանք այս փլուզմանը: Հռոմի ստատուտը ընդունելն ի՞նչ է տալիս Ձեզ` բացի մեկուսանալուց: Իշխանությունը զավթած այլանդակների խմբին ամեն ինչ հաջողվում է, իսկ ընդդիմություն չկա, հանրություն, ժողովուրդ չկա:
Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջութամբ դիտե՛ք տեսանյութում.
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ