
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՆԻԿՈԼԻՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ. Հայկ Բաբուխանյան
"Միանգամայն հասկանալի է, որ ամերիկացիները Նիկոլին վերջնագիր են ներկայացրել՝ կամ նա թղթից կարդում է այն տեքստը, որը նրանք տալիս են իրեն, կամ նրանք Նիկոլին տապալում են 2 օրվա ընթացքում ժողովրդական հանրահավաքների միջոցով։ Նիկոլը՝ իր պաշտոնավարումը երկարաձգելու համար, ընդունեց վերջնագիրը և թղթից կարդաց այն, ինչ իրեն տվել են", - մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ելույթը, ասել է "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության նախագահ, "Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ ՝ հանուն նոր միության" շարժման համակարգող Հայկ Բաբուխանյանը։
- Բնականաբար, Նիկոլը փորձում է հաճոյանալ իր պատվիրատուների առաջ և շարունակում է ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ոչնչացնել հայ ժողովրդին, երկրի տարածքային ամբողջականությունը, ինչպես 5 տարվա ընթացքում ոչնչացրեց Արցախի Հանրապետությունը"։
դեպի ետ