
ԷՐՄԵՆԻՍՏԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՃԻԳՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Երևանի ավագանու ընտրությունները վերջնական կրկես դարձան: Կլոուն Հայկոն իր վարքագծով ապացուցեց որ նախկին նիկոլական չի կարող լինել, որովհետև չի կարող լինել երբեք: Սակայն ամենամեծ կուրիոզը ՔՊ–ի ցանկությունն էր ընտրատեղամասերում վերահաշվարկ անելը, որպեսզի «ճարեն» լրացուվիչ 300 քվեաթերթիկ ու ապահովեն ավագանու ևս մեկ մանդատ: Ընդհանրապես վերահաշվարկը ընդդիմության գործիքակազմն է, այլ ոչ թե իշխանության: Այսինքն` սրանք այլևս իշխանությո՞ւն չեն...
ԲՈԼՈՐՈՎ` ԸՆԴԴԵՄ ԱՐՑԱԽԻ՞
Սակայն ընտրական կրկեսի ձայները լռեցին, երբ Ստեփանակերտից եկավ պատերազմի բոթը: ՀՀ Անկախության 32–ամյակի օրն էլ` սեպտեմբերի 21–ին նախատեսվում է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Արցախում տիրող իրավիճակի հետ: Պատերազմի սպառնալիքը շատ ռեալ է և ՀՀ սահմանների ողջ երկայնքով` ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս չայցելել ՀՀ որոշ տարածքներ, մասնավորապես, Տավուշի մարզ՝ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր տարածքները դեպի արևելք, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ և M10 մայրուղուց արևելք, Արարատի մարզ՝ Երասխ, Վայոց ձորի մարզ, Սյունիքի մարզ։
Իսկ աշխարհի արձագանքներից տպավորություն է ստեղծվում, որ կա միջազգային կոնսենսուս` արտոնել Արցախի էթ-նիկ զտումը: Ինչ վերաբերում է միջազգային կոնսենսուսով 2018–ին իշխանության բերված կապիտուլյանտ Նիկոլին, ապա ինչպես և սպասվում էր, այդ թրքահպատակը հայտարարեց, որ ՀՀ կողմից ցեղասպանվող Արցախին ռազմական օգնություն ցուցաբերելը բացառվում է... Եվ ակնհայտից էլ ակնհայտ է, որ եթե կապիտուլյանտական վարչակարգը, որը ենթադրաբար Արցախի դեմ իրագործվող «հատուկ գործողության» մասնակից է, պահպանեց իշխանությունը, ապա Հայոց պետականության լիկվադացումը դառնում է անխուսափելի...
Ի դեպ, Նիկոլի` այս նոր պատերազմը ռուսների գրպանը գցելուն ձայնակցում է նրա «կիրթ ու կառուցողական» ընկեր Ալիևը: Ինչպես նկատում է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը. «Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին: Ըստ պաշտոնական Բաքվի հայտարարութ-յան, ստացվում է, որ իբրև ՌԴ–ն նախապես տեղյակ է եղել և «լուռ համաձայնություն է տվել» իր խաղաղապահների պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների համար:
Այն ինչ տեղի է ունենում այս պահին Արցախում, ոչ միայն ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների դավադիր և տգետ քաղաքականության հետևանք է, այլ նաև ՌԴ` վերջին շրջանի անատամ քաղաքականության հետևանք:
Այս պահին, Ադրբեջանը փաստացի անուղակիորեն հարվածում է նաև Ռուսաստանին»:
Իսկ կապիտուլյանտական խունտայի` Բաքվի ագրեսիայի պատվիրատու լինելու մասին արդեն խոսում են վերլուծաբանները: Այսպես, oragir.news կայքը հրապարակել է ուշագրավ վերլուծություն` «Ասեցինք՝ արեցինք. Ալեն Սիմոնյանը անոնսո՞ւմ էր պատերազմի մասին» վերնագրով, մասնավորապես. «Ադրբեջանական հերթական ագրեսիայի համատեքստում հատկանշական է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեռևս Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը անոնսել էր հնարավոր հարձակման մասին։ Սիմոնյանը մասնավորապես նշել էր, որ եթե ընտրությունների արդյունքում քաղաքացիները իրենք 50+% ձայն չտան, ապա, շատ կդժվարանան երկրի անվտանգային խնդիրները»: Ուշագրավ է վերլուծականի եզրակացությունը. «Այսպիսով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության «Ասեք՝ կանենք» կարգախոսը տվյալ դեպքում կիրառվեց «Ասեցինք՝ արեցինք» տարբերակով, և ԱԺ նախագահը փաստացի անոնսում էր հնարավոր պատերազմի մասին։ Սա միևնույն ժամանակ Հայաստանի քաղաքացիների շրջանում պետք է հարց առաջացնի, թե ինչո՞ւ է Ադրբեջանը շահագրգռված ՔՊ–ի իշխանության պահպանմամբ, և վերջինիս անհաջողության դեպքում լայնածավալ ռազմական գործողություններ է նախաձեռնում»:
ՄԱՐՏԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Թե ինչ է կատարվում Արցախում` շատ հակիրճ բանաձևով ներկայացրել է հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը. «Ադրբեջանը էսօր Արցախում իր գրեթե բոլոր զինատեսակներն օգտագործել է: Արցախի բանակը, իհարկե, պատասխանել է, բայց էդքան մարդկային ուժ, ու տեխնիկա չունեին: Զոհեր ու վիրավորներ ունենք»: Մեր գործընկերը փաստում է, որ արտաքին թշնամին կիրառում է բոլոր միջոցները, իսկ Արցախի ՊԲ–ն շատ համառ և քաջ անհավասար կռիվ է տալիս: Փաստացի արցախցի ռազմիկներին այլ ելք չի մնացել, քան առաջնորդվել նժդեհյան «վճռական մենակի» կեցվածքով: Նույնը թերևս շուտով կպահանջվի և Հայաստանի Հանրապետությունում:
Իսկ ներքին և գլխավոր թշնամու` նիկոլականության դեմ, ոտքի է ելել հանրությունը: Հանրապետության հրապարա-կում սկսվել է ինքնաբուխ մարդաշատ շարունակական հանրահավաքը: Ընդ որում, ցուցարարները վճռական են և տեղից չշարժվեցին նաև Կառավարության պատշգամբներից իրենց վրա լուսաձայնային նռնակներ նետելուց հետո, նրանց չընկճեց և «Ալֆա» ջոկատ բերելը: Ոճրագործ խունտան էլ կոնվեյերի սկզբունքով «սահմանադրական կարգը տապալելու» քրգործեր է թխում: Իսկ քաղաքական ուժերը խորհրսակցում են անհապաղ իշխանափոխության հարցի շուրջ: Զորօրինակ` Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան հրավերով Չինաստանում գտնվող Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ընդհատել է իր այցը ՉԺՀ ու այժմ գտնվում է դեպի Հայաստան վերադարձի ճանապարհին: Հայկ Մամիջանյանը Չինաստանում էր գտնվում՝ մասնակցելու հա-մար միջազգային համաժողովի, սակայն ներքաղաքական օրակարգը օրհասական կարևորություն ունի: Զի ինչպես նկատում է իրանագետ Վարդան Ոսկանյանը. «Մոլորության մեջ գտնվող այն անձանց, որոնց թվում է, թե Արցա-խի Հանրապետության, Աստված մի արասցե, անկումից հետո, կգա «երանելի խաղաղության ժամանակը», ուզում եմ վստահեցնել, որ չի գալու։ Դրանից հետո բարբարոսները «հակաահաբեկչական գործողություն» են իրականացնելու մեր բակերում և տներում։ Հենց այսօր դա տեղի չի ունենում, որովհետև Արցախը դեռ մարտնչում է, իսկ բարբարոսների հետ կենաց–մահու այս կռվում նրան միայնակ թողնելը հավասարազոր է մեր ազգի և պետության անփառունակ մահախոսականի շարադրման սկզբին, քանի որ Բաքվի բռնապետի բաշիբոզուկները դեռ չեն շրջափակել և մտել մեր տները, լոկ միայն այն պատճառով, որ Արցախը պայքարում է»։
Իսկ Ավինյան Տիգրանիկը բարբաջում է. «Դրսի որոշ կենտրոնների նպատակը այս ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն ու Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելն է: Անչափ կարևոր է պահպանել մտքի զգոնությունը և սթափությունը։ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի են մեզ համար և ռազմաճակատում լարմանը զուգահեռ իրականացվող բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են»։ Բայց ախր ՔՊ–ից ավելի ոխերիմ ինքնիշխանություն վերացնող կա՞: Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը Էրմենիստանի վիլայեթ կամ Արևմտյան Ադրբեջան դառնալուն նույնացնողին ի՞նչ ասես: Ինչպես կասեր Ջորջ Օրուէլը` «օկուպացիան անկախություն է»:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ