• am
  • ru
  • en
Версия для печати
15.09.2023

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ԱՂՋԱՄՈՒՂՋԸ

   

Եթե ուզում ես իմանալ, թե ինչ է կատարվում պետական դավաճանների կուսակցությունում` ՔՊ–ում, հարցրու «գժից, ճժից» կամ Հովիկ Աղազարյանից: Եվ ահա Աղազարյանն ուշագրավ բան է ասում` «Եթե ժողովուրդը մեզ չպաշտպանի, ապա ընդդիմությունը մեզ կուտի»: «Ժողովրդի պաշտպանությունը» վաղուց դառել է «շուն ու Գելափի բաժին»` 13 տոկոս իրական վարկանիշով, իսկ ինչ վերաբերում է «ուտողներին», ապա «Հայաստան» խմբակցությունը «կուլտուրական» հարցեր էր ուղղել ԱԺ հարցուպատասխանին, և հնչել էին հերթական «կրուտիտներ», որոնցից տեղե-կացանք, որ Նիկոլը տեր է ռուսներին կատաղեցնող «Հռոմի ստատուտին», բայց այն «ռուսների դեմ չէ», որ ՌԴ հետ հարաբե-րություններում կողմնորոշվում է բացառապես Պուտինի խոսքով, իսկ մյուս պաշտոնյաները հեչ:

ԵՎ ԱՅՍ ՍՏԱԽՈՍԻ ՁԵՌՔԸ ԴԵՌ ՍԵՂՄՈՂ ԿԱ՞

Նա Արցախը հանձնելու մեղքը գցեց ռուսների, մեկ էլ նախկինների գրպանը, այս անգամ հասնելով և առաջին նա-խագահին, ինչին արձագանքեց Լևոն Զուրաբյանը` Նիկոլի ստախոսությունն ապացուցող երկար տեքստով: Նաև պնդեց, որ հեղափոխություն կարող է անել միայն ժողովուրդը, բայց ոչ դրսի խաղացողները (իյա՜, իրո՞ք), ինչի առնչությամբ ավելորդ չենք համարում ներկայացնել փոքրիկ պատում Չերչիլի մասին:

Ուինսթոն Չերչիլին հարցնում են.

— Պարոն վարչապետ, ինչո՞ւ եք գնում Հնդկական օվկիանոսի այն կողմ՝ գաղութատիրական և խամաճիկ կառավարություն ստեղծելու և Արևելյան Հնդկաստանի կառավարություն ստեղծելու համար։ Չե՞ք կարող դա անել Իռլանդիայում, որը տարիներ շարունակ պատերազմում է ձեզ հետ։

Ուինսթոն Չերչիլը պատասխանում է.

— Դա անելու համար անհրաժեշտ է երկու կարևոր գործիք։ Մենք այդ կարևոր գործիքները չունենք Իռլանդիայում։

— Որո՞նք են այդ երկու գործիքները։

Չերչիլը պատասխանում է.

— Անգրագետ մեծամասնություն և դավաճան փոքրամասնություն։

Այ Նիկոը և նրա թուրք տերերը ամբողջ հույսը դրել են հենց այդ երկու գործիքների վրա` անգրագետ ժեխի և դավաճանների վրա: Ժեխին ժեխությունից հնարավոր է հանել կրթելով և բացատրելով, բացառությամբ անհույս պղծված գենետիկա ունեցողներից: Ինչ վերաբերում է դավաճան փոքրամասնությանը, ապա հարկ է անգիր արած իմանալ, որ մեր թշնամին են նիկոլականը և թուրքը: Նիկոլականը` առաջին տեղում, քանզի թուրքը ծնվում է որպես թշնամի, իսկ նիկոլականությունը ընտրություն է, որը հարկ է արմատախիլ անել:

Սակայն վերադառնանք Հովիկ Աղազարյանին: Նա անդրադարձավ և ՔՊ–ականներին իր հայտարարությամբ վախերի մեջ գցած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին, ասելով, որ հավատում է, որ իրենք չեն դառնա արյուն թափելու նախաձեռնող, բայց կա «քըխ» Աղվան Վարդանյանը, որը մինչ արվում են խաղաղ ակցիաներ, «200 հոգով անելու է իր սև գործը»: Այսինքն` սրանց սարսափի սկզբնաղբյուրներից մեկը պասիոնար, ինքնազոհ, հայրենասեր փոքրամասնությունն է: Ի դեպ, Չերչիլի մասին պատումում բրիտանական վարչապետը չի հիշատակում այդ փոքրամասնությունը, որը բրիտանական թագի ահուսարսափն է: Իսկ Նիկոլի պես օկուպացիոն կառավարչի համար այդ փոքրամասնությունն առավելևս է ահուսարսափ:

Իսկ օկուպացիայի փաստի պերճախոս հաստատումներից մեկն այն է, որ ֆուտբոլի ժամանակ դրոնով մարզադաշտ Արցախի դրոշ մտցնելը որակվեց անկարգություն: Եվ, ի դեպ, Նիկոլի անոնսավորած ՔՊ–ի երթ–հանրահավաքը արվելու է հենց օկուպանտական գործիքակազմով` վարչական ռեսուրսով հրապարակ քշված ժողովրդով: Այսինք` փորձելու են ստիպել, որ «ժողովուրդը իրենց պաշտպանի» հում–հում կամ եփած ուտող ընդդիմությունից: Նիկոլը ունի գերխնդիր` Ավինյանին ապավովել 50+ տոկոս, այլապես խունտան կփլուզվի: Չէ՞ որ Նիկոլը «ծակվել» էր, որ Ավինյանին է տեսնում վարչապետի պաշտոնում որպես իրավահաջորդ: Ինչ վերաբերում է Հ1–ով հեռարձակած հակահիգիենիկ հարցազրույցին, ապա ասում են, որ սկզբում դա նախօրոք էր տեսագրված, ի դեպ կեսբերան դա հաստատել էր և տխրահռչակ Տարոն Չախոյանը: Բայց ասում են, որ Էրդողանի հեռախոսազանգից հետո ստիպված եղավ խոտանել տեսագրությունը և դուրս գալ ուղիղ եթեր: Էր-դողանից շատ է վախենում...

Բայց վախենում է և գերտերություններից: Աչքին երևում են կեցավայր ներխուժող ռուս կամ ամերիկացի գրոհայիննե-րը, որ գալու են իշխանազրկելու և «էն բանից» անելու: Ու վախենում է, որ Ավինյանը 50+ տոկոս չի հավաքի: Ճիշտ է, Հայ-կոն էլ է իրենը, Մանեն էլ, էլ չհաշված Զեյնալյանի պես «խուրդեքը», կոալիցիա էլ կարող է կազմվի, բայց վախենում է «քցվելուց», Ռուբեն Վարդանյանը բաց խոսացել է իշխանափոխությունից, Հայկոյին նա ինքը որակեց «թիկունքից խփող»: Նա վախենում է, որ այդ կեղծ ընդդիմադիրները կմտնեն գործարքի մեջ արտաքին խաղացողների հետ և ի-րեն խաղից կհանեն: Չէ՞ որ ինքն էլ եղել է «կառավարելի ընդդիմություն», սակայն արտերկրյա օգնությամբ զավթեց իշ-խանությունը:

ԱՐԴԵՆ ԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ ՊԱՅԹԵՑՆՈՒՄ

Ովքե՞ր էին օգնել Նիկոլին 2018–ին: Անշուշտ, բոլոր տեսակի «սորոսի վաստակները», գլոբալ կառավարվող աղանդավորները, ԼԳԲՏ կառույցները, արևմտյան քաղտեխնոլոգները և այլն: Սակայն ոչ միայն դրանք:

Ինչպես նշում է վերլուծաբան Լևոն Նազարյանը, կա. «Հստակ կազմակերպված և ստվերից կառավարվող քարոզչական ցանց, որոնք ping–pong֊ի տրամաբանությամբ խնդիրներ են հրահրում հայ֊ռուսական հարաբերություններում։ Կարիք կա, որպեսզի մեր հասարակությունը հասունություն դրսևորի և հասկանա, որ իր անվտանգությունն ապահովում է ռուսական խորքային պետությունը և ոչ թե Գազպրոմը կամ Ռոսնեֆտը»։ Վերլուծաբանը նշեց, որ ՌԴ որոշ կորպորատիվ կառույց. «2018֊ին լծվել էր Սերժ Սարգսյանին մերժելու գործին։ Հայաստանի գոյության երաշխիքը այս ծանր պահին թացը չորից տարբերելու, ռացիոնալությունը հուզականությունից զատելու, փոխադարձ ատելությունը ներհասարական հանդուրժողականությամբ փոխարինելն է։ Իրական բարեկամներին գոյաբանական թշնամիներից զատելը, հայրենանվեր գոր-ծիչներին՝ պատեհապաշտ գործակալներից տարբերակելը, պատասխանատուներին՝ դիլետանտներից զատորոշելը»։

Ի դեպ, Անդրանիկ Թևանյանը նշել էր, որ միակ թիրախը Նիկոլն է և ներընդդիմադիր հարաբերություններում կարմիր գծերն անցնելն անթույլատրելի է: Եվ ահա Զարուհի Փոստանջյանը, որից երբևէ ոչ ոք խեր չէր տեսել, և որին անգամ Նիկոլը Հանրապետության հրապարակի հարթակից վռնդել էր, անցավ բոլոր կարմիր գծերը ՀՀ երրորդ նախագահի և նրա ընտանիքի հանդեպ: Այսինքն` ականի պես պայթեց ընդդիմադիր դաշտում ընտրություններից անմիջապես առաջ: Ինչպես շեշտում է Ռեֆորմիստներ կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը. «Բա որ ձեր միակ թիրախը Նիկոլ Փաշինյանն է, բա ինչո՞ւ եք զառանցում ու անհեթեթություններ տարածում ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին, այն էլ ձեր ցուցակի ոչ վերջին մարդու մակարդակով:

Բա որ դա ներընդդիմադիր դաշտում սխալ է, ինչո՞ւ չեք դատապարտում և հեռացնում ձեր կազմից այդ կարմիր գծերը անցնողներին:

Հետևաբար ավելի լավ է լռեք ու նման զավեշտալի ու անհասցե կոչեր մի արեք, դրանով ավելի եք անլրջանում: Արդեն ձեր մասով ամեն ինչ պարզ է как ясный день!»:

Իսկ միաժամանակ «Politico»–ին տված իր հարցազրույցում, որն աչքի ընկավ ընդգծված հակառուսականությամբ ու նույնպիսի իլհամահաճությամբ, Նիկոլը պարբերաբար շեշտադրել է Հայաստանի անկախության ու ինքիշխանության հարցը՝ ոչ ուղղակիորեն հասկացնելով, որ ինքնիշխանության սպառալիքը բխում է ռուսական կողմից: «Մեր ռազմավարությունն այս իրավիճակում պետք է լինի մեր կախվածությունն ուրիշներից հնարավորինս պակասեցնելը, մենք ցանկանում ենք անկախ ինքնիշխան երկիր ունենալ, բայց ուղիներ պետք է գտնենք՝ խուսափելու արևելքի ու արևմուտքի, հյուսիսի ու հարավի միջև բախումների կենտրոնում հայտնվելուց։ Չի կարող այնպի-սի վիճակ լինել, որ Հայատսանը վերածվի պրոքսի պետության, դա անթույլատրելի է»,– մասնավորապես՝ ասել է Նիկոլը «Politico»–ի լրագրողին:

Նիկոլը նման հերյուրանքներով երկու բան է փորձել անել. մի կողմից՝ ինք զինք մատուցել է որպես Հայաստանի անկա-խության, սուվերենության անօրինակ ջատագով, մյուս կողմից՝ Մոսկվային հռչակել է որպես այդ անկախության ու սուվերենության թշնամի՝ թեկուզ ոչ անուղղակի կերպով՝ միաժամանակ հասկացնելով, որ Մոսկվայի այդ ճնշումներին դիմակայելու իր բանաձևը թուրքերի հետ քիրվայությունն է ու դրա միջոցով Մոսկվային ունեցած լծակներից զրկելը: «Պրոքսի պե-տություն» ասելով՝ Նիկոլն ակնհայտորեն ակնարկել է Մոսկվայից Երևանի ունեցած կախվածության մասին:

Իր աղջամուղջին կապիտուլյանտը փորձում է այնպես անել, որ Հայաստանը և հայերը լուսաբաց չունենան: Բայց փոփո-խության կոչնակը հնչելու է...

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ