• am
  • ru
  • en
Версия для печати
11.09.2023

ՊԱՏՄԱԿԱՆ ԻՆՉ ՀԵՏՔ ԹՈՂԵՑ ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ. ՊԱՏՄԱԲԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ 210 ՏԱՐԻ ԱՆՑ

   

Պատմական ինչ նշանակություն ունեցավ ռուս-պարսկական (1804-1813) պատերազմից հետո Արցախի Գյուլիստան գյուղում ստորագրված հաշտության պայմանագիրը՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև, որը հետագայում անվանվեց Գյուլիստանի պայմանագիր:

Ըստ Գյուլստանի պայմանագրի ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը, Ղազախ-Շամշադինը` որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը և Զանգեզուրը: Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։

Թե պատմական ի՞նչ նշանակություն ունեցավ հետագայում Հայաստանի վրա Գյուլիստանի պայմանագիրը փորձել ենք հետաքրքրվել պատմաբան Վարդուշիկ Մովսիսյանից.

-1639 թվականից մինչև 1813թվականը Հայաստանը բաժանված էր երկու ախոյան երկրների՝ Պարսկաստանի և Թուրքիայի միջև։

Հայ ժողովրդի վիճակը երկու երկրներում էլ գնալով վատթարանում էր։ Ինչ ճակատագիր կարող էր ունենալ հայ ժողովուրդը շարունակելով մնալ թուրքական և պարսկական տիրապետության տակ դժվար է պատկերացնել։

Հայ իշխանական տները 18րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին էլ ավելի էին թուլացել, որն էլ բացասական ազդեցությունն էր ունենում ազատագրական պայքարի կազմակերպման համար։

1804-1813թթ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում կնքված Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արևելյան Հայաստանի մի մասը ՝ Շիրակը, Լոռին,Փամբակը, Զանգեզուրը, Ղազախը, Շամշադինը և Ղարաբաղը անցան ռուսական կայսրության տիրապետության տակ։

1813թ-ի հոկտեմբերի 12-ին կնքված Գյուլիստանի պայմանագրով ըստ էության Ռուսական կայսրությունը ամրապնդեց իր դիրքերը Հարավային Կովկասում։

Հայ ժողովուրդը, որ դարեր շարունակ գտնվել էր թուրք-պարսկական բախումների թատերաբեմում մեծ հույսեր էր կապում քրիստոնյա Ռուսաստանի հետ։

Պարսկաստանի փորձը կորցրած տարածքները ետ վերադարձնելու համար ավարտվեց ամբողջ Արևելյան Հայաստանի նկատմամբ տիրապետության ավարտով։

Տիկին Մովսիսյանի խոսքերով.

-1813թվականին Գյուլիստանի պայմանագրով սկսվեց և 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրով ավարտվեց Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Ռուսական կայսրության կազմում ինքնավար հայկական պետություն ունենալու նպատակը, տարբեր պատճառներով, ցավոք իրականություն չդարձավ։

www.iravunk.com


դեպի ետ