
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
ՆԻԿՈԼԻ ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ՄՏՔԵՐԻՑ
— Եթե Իլհամը ուզենար եւ Էրդողանը կարողանար, լրիվ ուրիշ Էրմենիստան կունենայինք:
* * *
ՆԻԿՈԼԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(«ՄԻ ՕՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՐԹՆԱՆԱԼ ԵՎ ՏԵՍՆԵԼ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅՍՏԵՂ ՉԷ»` ՆԻԿՈԼԻ ԱՐՏԱՀԱՅ-ՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էնպիսի բան եմ ուզում ասել, որ կարող ա զարմանաք, եթե անհրաժեշտ լինի Պուտինի հետ բանակցություններից առաջ կարող ա միաժամանակ քնեմ ե՛ւ Իլհամի, ե՛ւ Էրդողանի հետ:
* * *
ԱՆԿԱՏԱՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ
Ըստ սեքսոպատալոգների` Նիկոլը երազում է Հարավային Կովկասում ռուսներին փոխարինել թուրքերով, բայց ոնց երեւում է, երազախաբ է լինելու:
* * *
ՌԵՏՐՈ
(ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐ ՕԼԱՖ ՇՈԼՑԻ` ՎԱԶԵԼԻՍ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒ-ԹՅԱՄԲ)
— А все бегут бегут бегут бегут
Бегут бегут бегут бегут
Бегут бегут бегут…
* * *
ՊՈԼԻԳԼՈՏԸ
(ՖՐԱՆԿՈՖՈՆՆԵՐԸ` ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՑԱԽԻ ԲԱՐԲԱՌՈՎ, ԱՆԳԼԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ԽՈՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Վու պաղլե լա ֆղանսե՞:
* * *
ՀԱՄԱՐՅԱ ՏՐՆԳԻ
Օպերայի եւ բալետի թատրոնից հայտնում են, որ բալետի նախկին պարուհի, թոշակառու Ժակլին Սարխոշյանը Տիգրան Արզաքանցյանի մոտ ա հայտնվել, քանի որ վերջինս խոստացել է ավագանու ընտրություններում հաղթելուց հետո իր հետ պարել Քյավառա «Դոմբարի»:
* * *
ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ` ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՈՃՈՎ
(ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ՝ ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Ինձանից Երեւանի քաղաքապետ դուրս չեկավ, ստիպված եմ վերադառնալ Ազիզյանների ընտանիք:
* * *
ԱՅՍՊԵՍ ԷԼ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆՔ
(ՆԻԿՈԼԻ` ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ՝ «ԴՐՍՈՒՄ ԼՂ-Ն ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ, ՆԵՐՍՈՒՄ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՋՈԿԱՏ ԿԱԶՄԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ սպիրիտների` Նիկոլը նախկիններին կապկելով չէ, որ հասել է «դրսում քահանա, ներսում սատանա» կարգավիճակի:
* * *
ՆՈՐԱՏՈՒՍՑԻՆԵՐԸ` ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ
(ՋՐԱՅԻՆ ՊԱՐԵԿՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՐՁԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒ-ԹՅԱՄԲ)
Ըստ Սեւանի ձկնորսների` լողավազաններում փորձարկված պարեկները Սեւանա լճում սրսուռ կարտոլ կդառնան, իսկ Սպանդարյանի ջրամբարում սիսիանցու սինդրոմ ձեռք կբերեն:
* * *
ԱՂԴԱՄԻ ԵՎ ԼԱՉԻՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԻՄՆԸ
— Բաքու-Երեւան, Թիֆլիս ու Սեւան…
դեպի ետ