• am
  • ru
  • en
Версия для печати
27.08.2023

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼԱՎ ՆՎԵՐ Է ԱՐԵԼ ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ. «Փաստ»

   

«Փաստ» օրաթերթը գրում է

tsargrad.tv-ն «Ադրբեջանցիներին ստեղծել է Ստալինը. Կրիվոպուսկովը բացատրել է, թե ինչ նվեր է Փաշինյանը արել Ալիևին ու Էրդողանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխանություններն արգելել են հայ ժողովրդի մեծ բարեկամ Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը երկիր։ Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավարը, որի անձնագիրը խլել են, դառնորեն է մեկնաբանել այդ աղաղակող իրավիճակը: Նա հայտնել է, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան, և տեղի ունեցածը ցնցել է իրեն: Մեկնաբանելով արգելքը՝ Կրիվոպուսկովը հիշեցրել է, որ իրեն վաղուց են արգելել մուտք գործել Ադրբեջան։ «Եթե Ալիև կրտսերը ծնված լիներ մինչև 1936 թվականը, նրա անձնագրում, ինչպես և իր հոր, գրված կլիներ «կովկասյան թաթար» կամ «մուսուլման»։

Ադրբեջանցի ազգությունը հորինել է Ստալինը 1936 թվականին։ Մինչև 1918 թվականը Ադրբեջան պետություն չի եղել։ Այդ պետության նույնիսկ խորհրդանիշներն են թուրքական։ Նրանց ողջ պատմությունը կառուցված է ստի ու կեղծիքի վրա»,- սրանք խոսքեր են Կրիվոպուսկովի հայտնի «Ապստամբ Ղարաբաղ. ԽՍՀՄ ՆԳՆ սպայի օրագրից» գրքից: Գիրքը գրվել է շատ վաղուց, և դրա հեղինակը Խորհրդային Միության ժամանակներից ի վեր չի կարող մտնել Ադրբեջան։ Իսկ հիմա՝ նաև Հայաստան։ Փաշինյանը լավ նվեր է արել Ալիևին և Էրդողանին, կարծիք է հայտնել Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավարը։ Կրիվոպուսկովը նաև հայտնել է, որ Հայաստանում իր անձնագիրը խլել են և մտադիր են արտաքսել։

«Ես ցնցված եմ իմ նկատմամբ վերաբերմունքից՝ որպես հասարակական գործչի, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը»,- կիսվել է Վիկտոր Կրիվոպուսկովը։

past.am


դեպի ետ