• am
  • ru
  • en
Версия для печати
21.08.2023

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՈՇՏ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՍՑԵԻՆ

   

Արցախի նախկին պետնախարար, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող Ռուբեն Վարդանյանը չափազանց ուշագրավ տեսաուղերձ է հղել Հակոբավանքից՝ մի ամբողջ շարք մեղադրանքներ հասցեագրելով գործող նախագահ Արայիկ Հարությունյանին։

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ պարզվում է, որ Արայիկ Հարությունյանը դեռ նախորդ շաբաթվա սկզբին խոստացել է հրաժարական տալ նախագահի պաշտոնից, սակայն խաբել և հրաժարվել է կատարել իր խոստումը, ավելին, ինքն էլ քանիցս նախկին պետնախարարի հետ զրույցում խոստովանել է, թե որևէ խնդիր չունի, կարող է ստել, խաբել արցախցիներին, բայց դրա դիմաց իրեն ոչ մեկ ոչինչ չի ասի, քանի որ ունի պետական համակարգի, ուժայինների աջակցությունը։

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ ցավալի է, որ Արայիկ Հարությունյանը երկրորդական է համարում մարդկային արժեքները, սկզբունքներն ու գաղափարախոսությունը։ Ավելին՝ Ռուբեն Վարդանյանի խոսքերից ակնհայտ է դառնում, որ Արայիկ Հարությունյանը նաև ակնհայտ սադրանքի է գնացել։ Անցած շաբաթ այսպես կոչված արցախյան տարբեր պատերազմներին մասնակցած անձանց մի խումբ ներխուժել է Արցախի Ազգային ժողով և միջադեպ հրահրել նորանշանակ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի և այլ պատգամավորների հետ։ Այս ամենից, Արցախի պետնախարարի խոսքից վկայում է, որ Արայիկ Հարությունյանն անընդհատ խաբում է, թե՛ արցախցիներին, թե՛ պետական համակարգում իր հրավերով պաշտոնին նշանակված անձանց, քանի որ գտնվում է ճնշումների տակ։

Իհարկե, այն, որ Արցախի գործող իշխանությունները գտնվում են ճնշումների տակ, թե՛ Ադրբեջանից և, թե՛ Հայաստանից նորություն չէ, սակայն Ռուբեն Վարդանյանի ասածը ցույց է տալից, թե ինչ իրական վտանգներ կան, որոնց դեմն Արայիկ Հարությունյանը չի կարողանում առնել, փոխարենը շարունակում է անընդհատ ֆռռացնել և խաբել մարդկանց։ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» վաղուց ապացուցել է, որ միայն նա է այն քաղաքական ուժը, որն ի զորու է լուծել երկրի առջև ծառացած մարտահրավերները, իսկ Արայիկ Հարությունյանը, ընդհակառակը, խամաճիկի դերում վտանգում է Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Կարապետ Բարսեղյան
past.am


դեպի ետ