
ՀԶՈՐ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳՐԵԹԵ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Ուժեղ հարված է հասցվել Ուկրաինային՝ պայթյունների շարք Զապորոժյեում, լայնածավալ տագնապը ծածկում է երկիրը։
Քիչ առաջ հերթական զանգվածային հրթիռային հարձակումն է սկսվել Ուկրաինայում: Տեղի աղբյուրներն արդեն հայտնել են մի շարք հարվածների մասին: Հրթիռների հաջորդ խմբաքանակն այս պահին դեռ օդում է: Կիրառվել են նաեւ «Կինժալ հիպերձայնային հրթիռներ:
Ուկրաինական ռեսուրսների համաձայն, Զապորոժեի շրջանում հզոր պայթյունների շարք է արձանագրվել։ Խոցված թիրախների մասին տեղեկություններ դեռ չկան։
Չերկասիի շրջանի ղեկավարը հայտարարել է այս շրջանի համար մեծ վտանգի մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրթիռները թռչում էին դեպի հարեւան Կիրովոգրադի շրջան։
Հրթիռների մեկ խուբ թռչում են Արևմտյան Ուկրաինայի վրայով՝ անընդհատ փոխելով ուղղությունը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ հարվածներ են եղել Խմելնիցկի շրջանի Ստարոկոնստանտինովոյի ավիաբազյում։ Այստեղ են տեղակայված Storm Shadow հրթիռները կրող ուկրաինական Սու-24 ինքնաթիռները:
Նաև թեւավոր հրթիռներ են թռչել Կիևի շրջանով Ժիտոմիրի ուղղությամբ։ Եղել են պայթյուններ Լիեւում եւ Ժիտոմիրում: Արդյունքների մասին դեռ տբյալներ չկան:
դեպի ետ