
ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՆԱԵՎ ՌԵԿԵՏԻՐ Է
«Դվին» հյուրանոցում հանդիսավորապես տեղի ունեցավ ՔՊ-ի դրամահավաքը: Կապիտուլյանտն էլ ելույթ ունեցավ, թե ինչ ստեր փչեց` կարևոր չէ, նրա ստերից նույնիսկ Կոլոտ Հովոն է հիասթափվել: Իսկ թե կոնկրետ ուր կուղղվի հավաքված փողը` առջևում Երևանի ավագանու ընտրություններն են: Ընտրություններ առանց ընտրության: Իսկ թե ինչու այդքան շատ մարդ շտապում էր պարելով մուծվել Նիկոլին` պարզ է, որ Նիկոլի սիրուն աչքերի համար չէ, ոչ էլ` ՔՊ-ի չեղած «գաղափարախոսությունը» կիսելու:
ՄՈՒԾՎԻ՛Ր, ԹԵ ՉԷ ԿԿՈՐԾԱՆՎԵՍ
Չար լեզուներն ասում են, որ յուրաքանչյուր մուտք գործողը մուծվում էր 20 հազար դրամ, ՔՊ ամեն պատգամավորի վզին դրած էր առնվազն 5 հոգի բերել դրամահավաքի: Ասում են, թե բերվել են նաև բուժհիմնարկների և կրթական հաստատությունների տնօրենները: Եվ իհարկե, ամենախոշոր մուծվողները օլիգարխներն էին:
Այս վերջինները մուծվում էին նաև մինչև 2018-ի իշխանազավթումը, որպեսզի ամենակեղտոտ ձևով չհայտնվեին «Հայկական ժամանակի» էջերում: Իսկ հիմա ամբողջ երկիրն է դառել «Հայկական ժամանակ», «Երկիր-ՀԺ»` դա նույնիսկ քաղաքագիտական եզրույթ է դարձել: Պատկերացրեք դեղին, կլյաուզնիկ, անսուրբ, լրագրողի մասնագիտությունը խայտառակող թերթոն, որին կցված է ոստիկանություն, ԱԱԾ, քննչական մարմիններ, հարկահաններ, դատարաններ, դատախազություն: Դե փորձիր չմուծվես, կունենաս անլուծելի պրոբլեմներ: Թերևս մուծվողներից և ոչ մեկը դա հաճույքով չի անում, բայց ճարնե՞րն ինչ, իսկ գործարարների պարագայում կապ էլ չունի` բարեխի՞ղճ հարկատու են, թե՞ ոչ:
Եթե իրերն իրենց անունով կոչենք, դա կոչվում է ռեկետ: 1990-ականներին էլ հանգիստ աշխատել հնարավոր էր միայն ռեկետիր-«տանիքին» մուծվելու պարագայում, բայց «տանիքները» տարբեր էին` «մենթական», «գողական», «КГБ-ական» և այլն: Իսկ հիմա կա մեկ տանիք, որը թյուրիմացաբար գրանցված է որպես կուսակցություն` ՔՊ, որի «պախանն» էլ կապիտուլյանտն է: Եվ այդ «տանիքը» շատ է սիրում խոսել «նախկինների թալանի» մասին: Թարմ «նախկինների թալանչի» էլ գտան` ի դեմս «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» հայր և որդի Սմբատյանների, ովքեր կալանավորված են` հուրախություն դասակարգային ատելություն տածող ցածրախավերի: Կատարել են արդյոք Սմբատյանները տնտեսական հանցագործություններ` մենք չգիտենք, բայց որ պոպուլիստական խաբելապետության համար շատ հարմար «կալանքի մատերիալ» են` միանշանակ:
Անշուշտ, ռեկետը շատ վատ բան է, սակայն դրանից էլ սարսափելին հայրենավաճառությունն է: Վաճառվում է հայրենիք, գինը պայմանագրային: Եվ հայրենավաճառների, այն էլ` խանդավառ հայրենավաճառների մեջ կան և ռեկետի են-թարկվող օլիգարխներ: Դե, իսկ ՔՊ-ական չինովնիկությունը տոտալ հայրենավաճառ է: Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն իր «Պետությունը՝ ընդդեմ Հայրենիքի» հոդվածում ահազանգում է ֆունդամենտալ վտանգավոր երևույթի մասին. «Հայ ժողովրդի էթնոհոգեբանական դեմոնտաժը չի կրում տարերային բնույթ և լավ մշակված, սե-փական ժողովրդի դեմ ներսից տարվող դիվերսիոն-ռազմական գործողությունների օպերացիա է:
Նման պլանավորված արշավի ցայտուն օրինակ է վերջերս իշխող վարչախմբի պարագլխի կողմից հե-տևողականորեն կերտվող «Պետությունը՝ ընդդեմ Հայրենիքի» հանրային դիսկուրսը, որին անդրադառնա-լը պարտադիր է տվյալ ձևակերպման ծայրահեղ վտանգավորության պատճառով:
«Պետությո՞ւն, թե՞ Հայրենիք» հարցադրումն ի սկզբանե կեղծ, իրականության և գիտության հետ որևէ աղերս չունեցող հորինված հակադրում է, որին դիմում է վարչախումբը պետության «հստակեցման» անվան տակ հայ ժողովրդի հայրենազրկման հերթական արարն ավարտին հասցնելու համար: Այս նպատակին են ուղղված «կադաստրի վկայական», «29.800 քկմ», «վիրտուալ պետություն» և այլ նույնատիպ զավեշտալի և տխմար ձևակերպումները:
Ցանկացած էթնոս, որ ձևավորվել է և գոյություն ունի որոշակի աշխարհագրական տարածքում, որը ներծծված է այդ էթնոսի գործունեության պատմական, մշակութային, հոգևոր, կենցաղային դրոշմներով, իր գոյությունն այդ տարածքում պահպանելու խնդիր ունի: Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է, և այդ գոյության պայքարում պետությունն է ցանկացած ազգի՝ սեփական հայրենիքում վերարտադրվելու լավագույն միջոցը, ինքնակազմակերպման գործիքը»:
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ «ՅԱԽՔ ՇՈՈՒՆ»
Սակայն նիկոլաքպական օկուպացիոն վարչակարգն ունի նաև պետական դավաճանության, հայ ազգի հայրե-նազրկման և ցեղասպանության մեղքն իր վրայից «մաքրելու», այլոց վերագրելու գերխնդիր: «Նախկինների», ռուսների, ամերիկացիների, չինացիների և այլոց գրպանը գցելը կարծես այդքան էլ չաշխատեց: Բայց բոլոր դեպքերում ամենակարևորը կապիտուլյանտի համար 44-օրյա «խոսացված» պատերազմի մեղքից ձերբազատվելն է: Եվ հենց դրա համար կալանավայրում իր թատերական դերը պարապած Դավիթ Տոնոյանին բերեցին ԱԺ քննիչ հանձնաժողով, ուղիղ եթերի:
Ահավոր զզվելի տեսարան էր, թե ինչպես է երբեմնի որակյալ պաշտոնյան, որը «նախկինների» օրոք Արտակարգ իրա-վիճակների լավ նախարարի համբավ ուներ, քծնում գերագույն գլխավոր դավաճանին, առաջարկում նրան նաև խաղաղ ժամանակ օժտել գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթով: Դե, մի քանի ամիս էլ «նստի», կառաջարկի Նիկոլին գեներալիսիմուսի կոչում շնորհել... Գարշելի էր դիտել, թե ինչպես է արժանապատվության վերջին փշրանքները կորցրած այդ արարածը «մաքրում» Նիկոլին, դիտավորյալ պարտության մեղքը հանում նրա վրայից` զուգահեռաբար «փուռը տալով» Մովսես Հակոբյանին և Արցախի ՊԲ հրամանատարներին: Ինչպես էր բունկերում գտնվող ավելորդ մարդկանց մասին հար-ցերին պատասխանելիս խնամքով շրջանցում Էռատոյի անունը, ով 44-օրյա պատերազմում թերևս նույն ողբերգական դերն ուներ Հայոց համար, ինչ բիբլիական Եսթերը ժամանակին ունեցել է Պարսից համար:
Տոնոյանի «յախք շոուի» կարևոր տարրերից մեկն էլ նրա թատերական ժխտումն էր այն հանցակազմերի, որոնց հիման վրա ինքը կալանավորված է, և պնդումը` գիտեմ, որ իմ կալանքը պարտված պատերազմի համար է: Ասել կուզե` պարտության մեղավորը ոչ թե Նիկոլն է, այլ հենց ինքը` Տոնոյանը: Թե ինչ է խոստացվել իրեն այդ մեղքն իր վրա վերցնելու համար` այլ հարց է, սակայն գրեթե վստահաբար կարելի է ասել` Նիկոլը նրան «քցելու» է:
Բայց, այնուամենայնիվ, մի բան նրա խոսքում ճշմարտություն էր` որ 2018-ին Հայոց բանակն ընդունել էր լավ վիճակում, ունակ` եռապատիկ թշնամուց պաշտպանել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները: Մնացածը լոլո է, զզվելի շոու` գլխավոր գերագույն դավաճանի անունը մաքրելու համար: Իսկ ոմանք քիչ է մնում նրան քաղբանտարկյալ հռչակեն` դիտավորություն ունենալով վարկաբեկելու իրական քաղբանտարկյալների ինստիտուտը: Ինչպես ընդունված է ասել` «հետևե՛ք ձեռքերին»: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը կարճ ձևակերպել է կեղծ ընդդիմադիրների կրեդոն. «Մարդիկ էլ ինչ ասես չեն հնարի, միայն թե Նիկոլի անունը չտան... Նամանավանդ Նիկոլի մարդիկ... Թե բա «պահանջում ենք Հայաստանի Հանրապետությունից վարել Հայաստանի Հանրապետության շահերից բխող քաղաքականություն»:
Տվե՛ք դավաճանի անունը, գրո՛ղը տանի: Թե չէ նրա փոխարեն «փուռը» կգնաք:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ