• am
  • ru
  • en
Версия для печати
26.06.2023

ԻՆՉ ԿՏԱ ԵՐԱՍԽ-ՀՈՐԱԴԻԶ ԵՐԿԱԹԳԾԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ. քարտեզագետը փակագծեր է բացում

   

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ կողմերի մոտ կա շատ կարևոր կոնսենսուս առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից։ Ի՞նչ կտա կողմերին այս երկաթգծի շահագործումը հարցի պատասխանը տալիս է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը, նկատելով.

– Եթե իսկապես այդ երկաթուղին վերագործարկվի, ապա Երևանից դեպի Ջուլֆա, որ Իրանի սահմանն է, գնացքը կանցնի 3 ժամում, փոխանակ գնա Մեղրի, պտտվի բեռնատարների համար նախատեսված ճանապարհներով, քանի որ գնացքի ճանապարհ այնտեղ չկա։ Այդ դեպքում մեր բեռնափոխադրումը Իրանի հետ շատ ավելի հանգիստ ու էժան կլինի։

Նույն գիծը Հորադիզից կարելի է շարունակել ու արդեն մյուս կողմից միանալ Կապանին, այսինքն՝ մենք Երևանից գնացքով 3.5 ժամում կհասնենք Կապան։

Իսկ Ադրբեջանին երկաթգծի շահագործումը կտա այն հնարավորությունը, որ այդ գիծը կանցնի Հայաստանի հարավային տարածքով՝ Մեղրիի մոտով, ու այդտեղով Ադրբեջանին հնարավորություն կտա կապվել Նախիջևանին։

Կարևոր է նաև այն, որ փոխվարչապետը հստակեցրեց, որ ճանապարհը վերահսկվելու է այն երկրի օրենքներով, որով անցնում է այն, ու պատկանելու է այդ երկրին։ Այսինքն՝ մենք կարող ենք Երևանից գնանք դեպի Երասխ, Երասխի մոտ մտնի Ադրբեջանի տարածք, այնտեղից գնա մինչև Ջուլֆա ու այնտեղ միանա Իրանին։

www.iravunk.com


դեպի ետ