• am
  • ru
  • en
Версия для печати
20.06.2023

ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԵՍԱԿ` ԴԱՎԱՃԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

   

Արտաքին օրհասական մարտահրավերների ֆոնի վրա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը համալրեց քաղբանտարկյալների շարքերը: Թե ինչու հենց Աշոտյանը` հասկանալի է, նա կապիտուլյանտական խունտայի համար հույժ վտանգավոր է նաև իր ինտելեկտուալ ներուժով, և չենք սխալվի, եթե պնդենք, որ վիթխարի ներդրում ունի ՔՊ-ի վարկանիշը գրեթե զրոյացնելու ազգանվեր գործում: Իսկ ինչու հիմա` բացի ստանդարտ բռնապետական դրդապատճառներից, խունտան և խունտայի թուրք տերերը դրանով լուծում են նաև այլ խնդիրներ:

XXI ԴԱՐԻ ՀԱԿԱՀԱՅ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԸ

Սոցցանցերում տխմարագույն կոնսպիրոլոգիական վարկածների պակաս չկա, այդ թվում` ընդդիմության մասնակցությամբ դավադիր գործարքների, որոնք թողնենք դրանց հեղինակների խղճին, եթե դրանից առհասարակ ունեն: Իսկ մենք առաջնորդվենք այն սկզբունքով, որ ամենապարզ բացատրությունն ամենաճիշտն է: Իսկ ցանկացած դիկտատուրայի թիվ 1 խնդիրը վախի սերմանումն է, հատկապես` ամենապիղծ գլոբալ քայլերին ընդառաջ: Իսկ որ թրքահպատակ խունտայի ամենաազգաքանդ քայլերը շատ մոտ են, կարծես կասկած չի հարուցում: Նաև ներքին գզվռտոցը դրա նախանշաններից է` զորօրինակ, Դիլիջանում ՔՊ-ական պաշտոնյաների «զմիմյանս բոքսելու» միջադեպը: Գումարած դրան` մի քանի տոննա թմրա-նյութերի ներմուծման սկանդալի ֆոնի վրա ԱԱԾ բավականին բարձրաստիճան պաշտոնյայի որդուն թմրանյութի խմբաքանակով ԱԱԾ-ի կողմից բռնե-լը, այնուհետ լռության մատնելը: ԽՍՀՄ վերջին գլխավոր դատախազը թևավոր խոսք ուներ` «Главное, в процессе следственных действий не выйти на самих себя», և կարծես թե հենց դրա ականատեսն ենք մեր փառապանծ «չեկիստների» պարագայում...

Սակայն վերադառնանք քաղբանտարկյալ Աշոտյանին: Հայտնի դեմքերը` Անժելա Էլիբեգովան, Շուշան Պետրոսյանը և Ռուբեն Մելիքյանը (այժմ նախաձեռնությանը միացել են 110-ից ավելի հանրային դեմքեր), նախաձեռնել են Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային աջակցության գործընթաց. «Արմեն Աշոտյանի կալանավորումը ռեժիմի ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է: Մենք այն գնահատում ենք՝ որպես իշխանությունների կողմից ուղերձ մեր հասարակությանը և այն անհատներին, որոնք պատրաստ են պայքարել հանուն հայկական ինքնության, հանուն մեր պետության և ընդդեմ հայկական Արցախի ոչնչացման:

Այսօր խնդիր կա ապահովել հանրային լայն համախմբում՝ ի պաշտպանություն և՛ այս պահին, և՛ պայքարի որևէ փուլում անազատության մեջ հայտնված գործիչների, քանի որ նրանց պաշտպանությունն այսօր հանրային ինքնապաշտպանություն է:

Մենք պնդում ենք, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, պահանջում ենք դադարեցնել քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդումները և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»:

Ամեն ինչ պարզ բացատրած է` խունտան փորձում է վախեցնել Արցախի և Հայոց պետականության ոչնչացման դեմ պոտենցիալ պայքարողներին: Իհարկե հարց կծագի` ինչո՞ւ ռեպրեսիաների առայժմ չեն ենթարկում հազարավոր և տասնյակ հազարավոր մարդկանց: Բանն այն է, որ XXI դա-րի դիկտատուրաները, այդ թվում և կապիտուլյանտինը, մեծ մասամբ այպես կոչված սպին-դիկտատուրաներ են, որոնց հենարանը բարձր տեխնոլոգիաների օգնությամբ զանգվածակին մանիպուլյացիան է: Պատահական չէ, որ այս թրքահպատակները «ֆեյքերի ֆաբրիկաների» վրա ծախսում են գործնականում ոչ պակաս, քան ուժային կառույցների վրա: Նաև արագ կոմունիկացիաների պայմաններում ռեպրեսիաների էապես ավելի փոքր ծավալներով է հնարավոր նույն ծավալի վախ սփռել: Մի շարք փորձագետների համոզմամբ, եթե Ստալինի օրոք լիներ ինտերնետ և սոցցանցեր, ապա կիրականացնեին ոչ թե ռեպրեսիաների հրեշավոր ծավալներ, այլ ընդամենը մի քանի հարյուր հոգու, հաճախ պատահական ընտրված, կդատապարտեին 10-15 տարվա ազատազրկման սոցցանցային գրառումների, մեկնաբանությունների և լայքերի համար, ու դա արագ հաղորադակցության և մի շարք տեխնոլոգիաների շնորհիվ նույնքան վախ կգեներացներ, որքան հարյուր հազարավորների և միլիոնների բանտարկությունը զուտ «սարաֆանային ռադիոյի» պայմաններում:

THE SHOW MUST GO ON?

Իսկ այսօր` հունիսի 20-ին, «ժողովրդավարական բաստիոնի», կամ փորձագետ Կարեն Վրթանեսյանի ասած «ժողովրդավարական Բաստիլի» պարագլուխը պատրաստվում է ԱԺ քննիչ հանձնաժողովում ուղիղ եթերում ցուցմունք տալ: Մեծ շոու է, որը Արմեն Աշոտյանը պատրաստվում էր լուսաբանել ավանդական «լայվով», սակայն չհասցրեց, համալրեց քաղբանտարկյալների շարքերը: Հիմնավոր ենթադրություններ կան, որ կապիտու-լյանտ պետական դավաճանը սահմանելու է ստի և մանիպուլյացիայի բացարձակ համաշխարհային ռեկորդ` փորձելով պարտության մեղքն ամբող-ջովին գցել այլոց ու հատկապես «նախկինների» գրպանը: Եվ մինչ ապշահար հանրությունը ուշքի գա տեղեկատվական թույնի մահացու դոզաներից, «ջհանդամվի» դավաճանության հերթական փուլն իրագործելու Բրյուսելում և/կամ այլ միջազգային պոռնոհարթակներում:

Հիշենք նաև «Երևանի թքող տղա» Ալեն Սիմոնյանի կոկորդիլոսի արցունքներն այն առթիվ, որ ընդդիմությունը շատ «քըխ» է և ՔՊ-ի հետ ոչինչ չի քննարկում` դա էլ էր նիկոլաշոուին ընդառաջ: Ամսաթիվն էլ հարմարեցված է` երկրորդ անգամ վարչապետի աթոռը զավթելու ուղիղ երկրորդ տարելիցին, իսկ Նիկոլը սիմվոլիզմի մանիակ է: Եվ ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն տարածեցին, որ չեն մասնակցելու այդ կրկեսին: 6 կետով շարադրելով իրենց հիմնավորումները` ԱԺ ընդդիմությունը վերահաստատեց. «Առ այդ, այս եւ նախկի-նում հրապարակված մեր հիմնավորումների, ինչպես նաեւ նախկինում քննիչ հանձնաժողովի նիստերին պատգամավորների կողմից հարցեր տալու ծավալների սահմանափակումների, իշխանության եւ անձամբ Փաշինյանի կողմից հետեւողականորեն իր վրայից պատասխանատվությունը գցելու, պարբերաբար տարատեսակ մեղավորներ կարգելու գործելաոճը հաշվի առնելով, ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի այդ շոուին»:

Ընդդիմությունը ճիշտ որոշում ընդունեց` իր մասնակցությամբ չլեգիտիմացնել կապիտաուլյանտ վիժվածքի և վերջինիս թուրք տերերի պիղծ շո-ուն, և հարուցեց «ընդդիմության ընդդիմություն», «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» խաղացող ծպտյալ և լատենտ նիկոլականների աղիողորմ վայնասունը` շոու չի լինի, փոփքորնով և գարեջրով «սպիտակձեռնոցավորի» դիրքերից ընդդիմության ոսկորները լվալու և դավադրության նոր տեսություններ շարադրելու առիթ չի լինելու... Ինչպես իրավացիորեն նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը. «Փաշինյանին ոչ թե հարց տալ է պետք, այլ՝ վռնդել: Խորհրդարանական ընդդիմությունը ճիշտ է անում, որ չի մասնակցում 44-օրյա պատերազմի «քննիչ հանձնաժողովի» Փաշինյանի մասնակցության նիստին: Ամեն ինչ ասված է: Նիկոլ Փաշինյանն է բերել պատերազմ»:

Խնդիրը միայն վռնդելու ժամկետները և տեխնոլոգիաներն են: Սերժ Սարգսյանը երկու անգամ ասել է, որ կկատարվեն գլխավոր քայլերը, երբ պահը հասունանա: Հունիսի 19-ին էլ ԵԺԿ-ն եկավ Երևան` ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի հաղորդմամբ. «ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընդունել է Եվրոպական Խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր Մայքլ Գահլերին և ԵԺԿ խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ռոբերտ Գոլանսկիին»: Եթե ՀՀԿ-ին շինծու քրքործերով չեն թողնում գնալ ԵԺԿ-ի մոտ, ապա ԵԺԿ-ն է գալիս ՀՀԿ-ի մոտ:

Իսկ Նիկոլը, որի հենարան մնացել են միայն հանցակիցները և բացարձակ զոմբիները, հիմա փորձում է խաղարկել թունավոր պոպուլիզմի վերջին ակորդները և դրանք դարձնել Հայաստանի մահվան քայլերգ: Սակայն հիմա անգամ ԱԺԲ-ն է նողկանքով խոսում պոպուլիզմի մասին: Պոպուլիզմի, սպին-դիկտատորների դարաշրջանը մոտենում է ավարտին:

Եվ օրհնվի էն սհաթը, երբ կկատարվի մեծն Ավետիք Իսահակյանի մարգարեությունը...

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ