• am
  • ru
  • en
Версия для печати
15.06.2023

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ-Ն ԿՐԱԿ Է ԲԱՑԵԼ ՄԱՃԿԱԼԱՇԵՆ ԵՎ ՃԱՐՏԱՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. Արցախի ՊԲ

   

Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 15-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

www.iravunk.com


դեպի ետ