• am
  • ru
  • en
Версия для печати
13.06.2023

«ՍՈՐՈՍԻ», ԿՐԵՄԼԻ ԵՎ «ԳԵԼԱՓԻ» ԱՐԱՆՔՈՒՄ

   

Այն, որ կապիտուլյանտ Նիկոլն ահավոր վախերի մեջ է, երևում է թեկուզ Քիշնևի սյուռեալիստական կադրերից, ուր նա եկել էր զրահաբաճկոնով: Վախենալու տեղեր շատ ունի` Արևմուտքը նաև «հավաքական Սորոսի» տեսքով շտապեցնում է ստորագրել «խաղաղության պայմանագիրը», որից հետո ռուսական զորախմբերն էլ անելիք չեն ունենա Հայաստանում, և անգամ կա փորձագետների բանաձև` «Խաղաղության պայմանագիր` ռուս խաղաղապահներից ազատվելու համար»: Կրեմլը, բնականաբար, դրան դեմ է, բայց շտապեցնում է կոմունիկացիաները բացելու հարցում, ինչին դեմ է Արևմուտքը, և ինչն արտահայտվեց ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի` Տեղ գյուղ կատարած իր ցուցադրական այցով: Գումարած դրան` Գելափի հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլին ամբողջովին աջակցում են ընդամենը 5,4%-ը, իսկ մասամբ աջակցում են շուրջ 18%-ը: Այսինքն` հանրային աջակցությունը գործնականում բացակայում է:

«ՀՐԱԺԱՐԻՄՔ Ի ՍԱՏԱՆԱՅԷ»

Պարզ է, որ մի օր կա՛մ Կրեմլի, կա՛մ Արևմուտքի, կա՛մ երկուսի համբերությունը միաժամանակ կսպառվի` հանդուրժելու Նիկոլի ձգձգումները ու «կռուտիտները», և պատկերավոր ասած, երկու աթոռի վրա նստողի հետույքը կպատռվի: Եվ դա այն պայմաններում, երբ ըստ հարցումների, Նիկոլը «շուն ու Գելափի բաժին» է: Ամբողջովին աջակցողների 5,4%-ը բաղկացած է կա՛մ հանցակիցներից, կա՛մ բացարձակ անհայրենիք տականքներից, ում սազում է հետևյալ բանաձևը` ինչպես ճանճին հնարավոր չէ համոզել հեռու մնալ կղանքից, այնպես էլ նիկոլականին հնարավոր չէ համոզել հրաժարվել Նիկոլից: Մի ուրիշ բանաձև էլ` թշնամուն սատարողը դավաճան է, դավաճանին սատարողը թշնամի: Այսինք` այն կոնտինգինտը, որի հանդեպ պետք է լինի զրո հանդուրժողականություն:

Սակայն Գելափի հարցումները մի ուրիշ, Նիկոլի ու ՔՊ-ի համար սարսափելի թիվ ի հայտ բերեցին:Այն է` հայ հասարակությունը խորապես հիասթափված է 2018 թվականի «հեղափոխությունից»: Եթե 2018-ին հարցվածների 91%-ը պնդում էր, որ մասնակցել է «հեղափոխությանը», ապա հի-մա իրենց մասնակցությունը խոստովանողների թիվն իջել է 34.7%-ի: Հրաժարիմք ի յեղափոխութիւնե, այսինքն` ի սատանայէ: Հարցման հեղինակները կարծում են, որ «հեղափոխության» աղետալի հետևանքները մղում են մարդկանց սահմանազատվել դրանից` ինչպես ծանր բեռից:

Շարունակենք: Նիկոլ Փաշինյանի խունտայի համար իրական մահախոսական են տվյալները, որոնք ստացվել են՝ «որքանո՞վ է «թավշյա հեղափոխությունն» արդարացրել մարդկանց սպասումները» հարցի շրջանակներում: Եթե 2018-ի սեպտեմբերին հարցվածների 78%-ը կարծում էր, որ սպասումները արդարացվել են, ապա հիմա՝ «սպասումներն արդարացվել են» պնդման կողմնակիցները ընդամենը 25% են կազմում: Եթե 2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 91.5%-ից ավելին դրական էր վերաբերվում Փաշինյանին, ապա հիմա այս ցուցանիշը կազմում է 18.8 %:

Եվ միաժամանակ Հայաստանի բնակչության մոտավորապես 82%-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածքի մի մաս: Սա Նիկոլի կատարյալ ապալեգիտիմացում է նշանակում: եվ հարցվածների 86%-ը չեն պատկերացնում արցախահայության ապագան Ադրբեջանի կազմում, ինչը նույնպես վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը հերթական անգամ բարձրաձայնում է Արցախի խնդրի՝ նիկոլական տարբերակի լուծման բացառումը: Հարցվածների մոտավորապես 90%-ը կարծում է, որ իշխանությունները չպետք է տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնտաժեն «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Եվ դա` ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենայի կողմից այդ հուշարձանի և հուշարձանը տեղադրելու փաստի նկատմամբ տիրաժավորված բացասական գնահատականների: Ի դեպ, Գելափի թվերը հաստատվում են նաև ՀՀԿ-ի կազմակերպած ստորագրահավաքին քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ:

Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների «բլոկի» թվերը վկայում են, որ հանրության բացարձակ մեծամասնությանը կես քայլ է մնացել` Նիկոլի խունտան գնահատելու որպես ադրբեջանաթուրքական օկուպացիոն վարչակարգ, և մեկ քայլ` խունտային սատարողներին կոլաբորացիոնիստ, այսինքն` գործնականում պետական դավաճան համարելուն: Եվ այդ պայմաններում որպես պայթյունավտանգ մարտահրավեր է ընկալվում Արագածավանի հայտնի տականք, 7 տարեկան երեխային «չոլում բրախած» և հիվանդ համագյուղացու երեսին գազ փչած և մահակով ծեծած Սուրեն Թորոսյանի ցուցադրական անպատժելիությունը: Եվ դա կարող է ինքնադատաստանների դուռը բանալ, երբ վրդովված քաղաքացիները, մեղմ ասած, չեն սահմանափակվի ճանապարհ փակելով:

Ե՞ՐԲ ԿԳԱ «ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱ-ԿԸ»

Արագածավանի պայթյունավտանգ նողկալի նախադեպը շատ վտանգավոր է այն վարչախմբի համար, որը դագաղներ պտտացնելով է իշխանության եկել: Բայց միաժամանակ սուրոթորոսյաններն այսօր խունտայի թերևս վերջին հենարանն են, որոնց զոհաբերելը կրիտիկական վտանգավոր է խունտայի համար: Ընդհակառակը, այդպիսի տարրերը խրախուսվում են, խրախուսվում են նաև ոստիկանության շարքերում առկա տականքները, վկան` իր պարտականությունները կատարող փաստաբանի հանդեպ ոստիկանական բռնության զազրելի դեպքը: Այդ ամենը մթնոլորտում ավելացնում է ատելության լիցքերի խտությունը և մոտիկ դարձնում պայթյունի պահը:

Իսկ թե ինչ մեթոդներով է խունտան հետաձգում պայթյունի պահը` ներկայացնում է անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Էն որ ասում եմ. «էս ամեն ինչը գրքերում կա», խնդրեմ, ևս մի օրինակ. «Նեոլիբերալ պրոյեկտի ամենամեծ հաջողությունը ինքնախարազանման ուժգնացումն է [կրկնապատկումը]... Ինքնախարազանումը մարդկանց դեմոբիլիզացնելու ռազմավարություն է»: Ամենօրյա ռեժիմով «մենք ազգ չենք», «մենք արժանի չենք», «մենք բոլորս ենք մեղավոր» և քայքայիչ այս ուղերձների հարյուրավոր այլ տարբերակներ հենց այնպես չեն հայտնվում հանրային խոսույթում, դա ռազմավարական հաղորդակցման՝ զանգվածային պրոպագանդայի արդյունք է, որի նպատակը դիմադրությունից մեզ հետ պահելն է»: Այնպես որ, երբ լսում եք այդպիսի խոսույթ` լինի դա բակի զրուցարանում կամ առավելևս սոցցանցերում և այլ հրապարակային հարթակներում, ինքներդ ձեզ հարց տվեք` դա անողը կամա թե ակամա ո՞ւմ շահն է սպասարկում...

Իսկ ինչ վերաբերում է Գելափի թվերին, ապա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ. «Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ, և նա պետք է հեռանա: Մնում է՝ սոցհարցումներով արձանագրված հայ ժողովուրդի զայրույթը, դժգոհությունը եւ արժանապատվությունը վերածվի գործողությունների: Եվ այստեղ, իհարկե, քաղաքական, մտավոր, հոգևոր վերանախավերն ունեն իրենց բաժին պարտականություններն ու պատասխանատվությունը»:

Շախմատի ՀՀԿ-ի մրցումներին էլ Սերժ Սարգսյանը հետաքրքիր բան ասաց. «Երբ ժամանակը գա, բոլորիդ հրավիրելու ենք ամենակարևոր մրցումներին»: Պանթեոնում Անդրանիկ Մարգարյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս էլ Սերժ Սարգսյանը՝ Արցախի հարցով փողոցային պայքարի մասին ասաց. «Ամեն ինչ իր ժամանակին լինելու է»:

Անշուշտ, հարց է ծագում` ե՞րբ կգա «ամենակարևոր մրցումների ժամանակը»: Քաղաքական գրոսմայսթերն, անշուշտ, ավելի բազմակողմանի է պատկերացնում, թե ինչն է խանգարում դա անել հենց հիմա: Անուղղակիորեն դա երևում է այն տրամադրությունից, որ ՀՀԿ գործիչներից շատերի կարծիքով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը չի մոտեցնի Նիկոլի խունտայից ազատվելու պահը:

Կան նաև որոշակի արտաքին ազդակներ: Օրինակ` Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը, արտահայտելով թերևս ռուսական էլիտաների մի մասի մտավախությունները, որոշակի զուգահեռներ է տանում կապիտուլյանտի և Վիկտոր Յանուկովիչի միջև. «Հայաստանի ղեկավարությունը, միամտությունից կամ անփորձությունից դրդված, ջերմեռանդորեն վստահում է իր արևմտյան գործընկերներին: Այսպիսով, խոսելով Ղարաբաղը հանձնելու մտադրության մասին՝ Փաշինյանը հատուկ շեշտադրում է անում այն փաստի վրա, որ «Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ընթացքում պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը»: Միաժամանակ նա հայտարարում է, որ Հայաս-տանն ակնկալում է միջազգային երաշխիքներ, որ նման բանակցություններ կանցկացվեն: Հայաստանի վարչապետն, ըստ երեւույթին, մոռացել է, որ ժամանակին նույն «միջազգային երաշխիքները» ձեռք է բերել նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Բոլորը գիտեն, թե ինչի արդյունքում դա ստացվեց. 2014 թվականի փետրվարին Կիևում արյունալի բախումների ֆոնին նա համաձայնագիր ստորագրեց ընդդիմության հետ, որին ականատես եղան ԵՄ ներկայացուցիչները (այն ժամանակ Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարները և ֆրանսիացի դիվանագետ Էրիկ Ֆուրնիեն): Սակայն, չնայած այն հանգամանքին, որ փաստաթուղթը նախատեսում էր բազմաթիվ զիջումներ Յանուկովիչի կառավարության կողմից, արդեն նույն օրը ընդդիմությունը, օգտվելով Կիևի կենտրոնից ուժայինների դուրսբերումից, գրավեց պետական հաստատությունները»:

Այդ մտավախությունների սնուցող աղբյուրը ԱԺԲ-ի ռադիկալիզմն է, որը խրախուսվում է ԱՄՆ-ից: ԱԺԲ-ի գաղափարախոս Վարուժան Ավետիսյանն, օրինակ, հանդես է եկել պետական կառավարման համակարգի փոփոխման հայեցակարգով, որը նախատեսում է շատ արմատական փոփոխություն և գործնականում կուսակցական համակարգի ապամոնտաժում:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ