• am
  • ru
  • en
Версия для печати
12.06.2023

ԻՐԱՆՆ ՕԳՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՐևԵԼՔՈՒՄ ԱԹՍ-ՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ. Սպիտակ տուն (լուսանկարներ)

   

Իրանը Ռուսաստանին նյութեր է տրամադրում Մոսկվայի արևելքում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու համար, քանի որ Կրեմլը ցանկանում է զենքի կայուն մատակարարում ապահովել Ուկրաինա իր շարունակական ներխուժման համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ հետախուզության՝ ուրբաթ օրը հրապարակված Սպիտակ տան եզրակացության մեջ, գրել է AP-ն։

1.png

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբիիի խոսքեորվ՝ ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները կարծում են, որ ռուսական Ալաբուգա հատուկ տնտեսական գոտում գործարանը գուցե գործարկվի հաջորդ տարվա սկզբին: Սպիտակ տունը նաև հրապարակել է արբանյակային նկարներ, որոնք արվել են ապրիլին արդյունաբերական վայրից՝ Մոսկվայից մի քանի հարյուր մղոն դեպի արևելք, որտեղ որ գործարանը «հավանաբար կկառուցվի»:

2.png

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դեկտեմբերին հրապարակավ կարծիք էր հայտնել, որ Թեհրանն ու Մոսկվան քննարկում են ուկրաինական պատերազմի համար Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի հավաքման գիծ կառուցելու հարցը: Նոր հետախուզությունը ենթադրում է, որ Թաթարստանի Ելաբուգա շրջանում նախագիծը դուրս է եկել հայեցակարգից:

www.tert.am


դեպի ետ