
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԴՐԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Եվ այսպես, խայտառակությունը հասավ գագաթնակետի: Թուրքական օկուպացիոն վարչակարգի նշանակած կառավարիչը գնաց Անկարա` շնորհավորելու իր սուլթանին: Գնացել էր այնքան նվաստ, որ թուրքական մամուլը նրան ձեռք էր առնում ավելին, քան դա կաներ մեր ընդդիմադիրներից ցանկացածը... Այրող ամոթի զգացում` ուրիշ ոչինչ չի կարող զգալ ականատես որևէ հայ մարդ: Խոսքը հայերի, այլ ոչ թե սոսկ «յան» ազգանուն կրողների մասին է:
ՎԱՍԱԼՆԵՐԻ ԱՆՈՒՆԸ ՉԵՆ ԷԼ ՏԱԼԻՍ
Անկարայի լուսանկարների առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Արշոտյանը նկատում է. «Ազգային խայտառակությունը հենց այս տեսքն ունի: Հայաստանի «վարչապետը» գնում է Հայոց ցեղասպանությունն իրականացրած ու ժխտող, 21-րդ դարում հայերի սպանդի մասնակից երկրի նախագահի երդմնակալությանը, հերիք չէ, մի հատ էլ դրան տանում նստացնում են Ադրբեջանի իշխող մարդասպան ընտանիքի հետեւում, որպես նսեմացում: Ավել բան չեմ գրում, այսքանն արդեն 18+ է…»:
Իրոք որ` 18+ է, քաղաքական պոռնոգրաֆիայի վատագույն տեսակը: Ի լրումն` կապիտուլյանտն Անկարայում լուսանկարվել է թուրք արմատական լրագրող Մուրադ Բարդաքչիի հետ, ով մշտապես արդարացնում է Թալեաթ փաշային և երիտթուրքերի վայրագությունները: Ստորև ներկայացնում ենք մի հատված Բարդաքչիի խոսքից. «Սա Հոլոքոստի նացիստական քաղաքականությունը չէր, շատ մութ ժամանակներ էին: Դա դժվար որոշում էր, բայց տեղահանությունը շատ արյունալի իրադարձությունների արդյունք էր: Կառավարությանն անհրաժեշտ էր տեղահանել հայ բնակչությանը» - ասում էր Բարդաքչին` արդարացնելով օսմանյան թուրքերի քաղաքականությունը:
Եվ մի նվաստացում շատ ուշագրավ է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունիսի 3-ին երդմնակալության արարողության ժամանակ, երբ թվարկում էր պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին, չի դիմել Նիկոլ Փաշինյանին:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը Թուրքիայի նախագահական համալիրից, Էրդողանը շնորհակալություն է հայտնել եւ ողջունել մի շարք երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Պակիստանի եւ Ուզբեկստանի նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներին: Այդ ընթացքում Թուրքիայի TRT հեռուստաընկերությունը ցույց է տվել հյուրերին, եւ կադրում հայտնվել է Փաշինյանը:
Կինն ու օգնականները Էրդողանին հուշել են, որ նա, հավանաբար, մոռացել է շնորհակալություն հայտնել ինչ-որ մեկին: Դրանից հետո նա դիմել է որոշ քաղաքական գործիչների, ինչպես նաեւ նախագահի նախկին թեկնածու Սինան Օհանին: Սակայն Փաշինյանին այդպես էլ չի դիմել:
Էրդողանի խոսքով՝ «բոլոր հյուրերին թվարկելու ժամանակը չի բավականացնի»: «Ավելի ուշ հանդիսավոր ընթրիքի ժամանակ մենք բոլորս խոսելու հնարավորություն կունենանք»,- ասել է նա:
Դե ինչո՞ւ պետք է հիշատակեր, Նիկոլը սուլթան Էրդողանի համար ոչ թե պետության ղեկավար է, այլ իր վասալը` իր կողմից Էրմենիստան վիլայեթի կառավարիչ նշանակված մեկը: Իսկ վասալներին պատիվների չեն արժանացնում: Նիկոլը նույնիսկ վասալ էլ չէ` նոքյար է: Աշխարհաքաղաքա-կան իմաստով նաև` ոչ միայն նոքյար: Ինչպես մատնանշում է Արմեն Աշոտյանը. «Բնականաբար, երդմնակալության գործընթացը մեծ հետաքրքրություն առաջացրեց, և Էրդողանի երդմնակալությունը նրա նախագահության նոր ժամկետի խորհրդանշական «հարսանեկան գիշերն» է: Իհարկե, այս արարողությանը մասնակցելը տարածաշրջանային այս խոշոր խաղացողի հետ հա-րաբերությունների կարևորության գործոն է: Բայց այստեղ կա ևս մեկ հետաքրքիր փաստ: Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում կարող է դիտվել որպես խորհրդանշական նվեր Թուրքիային ոչ այնքան հակադիր աշխարհաքաղաքական ուժերի կողմից: Եթե Ռուսաստանի դեպքում Նիկոլը որպես նվեր մրցակցային փոխգործակցության խորհրդանիշ է, ապա հավաքական Արևմուտքի դեպքում Նիկոլ Փաշինյանը Անկարայում կներկայացվի որպես նվեր Էրդողա-նին՝ որպես Հարավային Կովկասում Թուրքիայի վեհացման խորհրդանիշ` Ռուսաստանի փոխարեն:
Հայաստանը, Նիկոլի ապաշնորհ քաղաքականության շնորհիվ, վաղուց դարձել է աշխարհաքաղաքական սակարկության առարկա գերտերությունների գլոբալ դիմակայության մեջ, սակայն Էրդողանի առաջին «հարսանեկան քաղաքական գիշերը» ի դեմս Հայաստանի նման խորհրդանշական «նվերը» աննախադեպ է և ընդգծում է. միջազգային գործերում այսօրվա Հայաս-տանի ողջ ենթակայությունն ու երկրորդական նշանակությունը»:
ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐ` ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Անկարայում՝ Թուրքիայի ԱԳՆ շենքում տեղի է ունեցել գերատեսչության նոր ղեկավարի՝ Հաքան Ֆիդանի պաշտոնամուտի արարողությունը: Ուշագրավն այն է, որ շատ վերլուծաբանների կարծիքով, հենց նա է Էրդողանի ամենահավանական իրավահաջորդը սուլթանի «գահի» վրա:
«Ես անչափ հպարտ եմ ԱԳՆ մաս կազմելու համար, այն էլ Թուրքական Հանրապետության ստեղծման հարյուրամյակի շեմին»,- դիմելով արդեն նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուին և նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցներին՝ հայտարարել է նորանշանակ նախարարը:
Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Հաքան Ֆիդանը վերջին 10 տարիներին ղեկավարում էր Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT): Հատուկ ծառայությունների ղեկավարի պաշտոնում Ֆիդանը ներգրավված է եղել մի շարք պետությունների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններին: Նա համարվում է «անգլոսաքսոնական» կադր, և հաճախ հիշատակվում են նրա առնչությունները բրիտանական MI6-ի հետ:
MI6-ի հետ տևական «սիրավեպերի» մեջ գտնվող ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ով արտաքնապես նման է երիտասարդ տարիքի Էրդողանին, վեր-ջերս չափազանց մեծ ակտիվությամբ է աչքի ընկնում: Հաճախ նա այնպես է խոսում, կարծես Նիկոլին հավասար է և նույնիսկ ավելի բարձր: Եվ պա-տահական չէ, որ հավաքական Արևմուտքը կարծես հենց նրան է տեսնում Նիկոլի «իրավահաջորդ»: Նիկոլն այն աստիճանի ատելի և վարկաբեկված է, որ անգամ վախենում է հանդիպել սփուռքի նույնիսկ «ֆիլտրված» ներկայացուցիչների հետ, և Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև գնացել էր զրահաբաճկոնով: Իսկ Անկարայի այցի մասին խոսում են, որ խնդրել էր թուրք թիկնապահներ կցել իրեն: Հավանաբար, ՀՀ տարածքում էլ շուտով շրջի թուրք թիկնապահներով: Արևմուտքում էլ, Ռուսաստանում էլ ավելի ու ավելի նրան համարում են «отработанный материал», ու թեև Երևանի փողոցները դեռ չեն ցնցվում հզոր ցույցերից, բայց Նիկոլի վիճակը շատ երերուն է:
Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը դեռևս չի հասցրել դառնալ թունդ ատելության առարկա, բայց այդ ճանապարհին է: Սակայն, ըստ ՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի. «ԱԽՔ-ին ասեք թող քիչ Հ1-ում «բլբլա», քանի որ տարվա վերջին ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի կնքվելու: Երեք պատճառով չի կնքվելու նման պայմանագիր…
Պատճառների մասին՝ հաջորդ դասին:
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:
Խաղաղապահները մնալու են Արցախում, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան էլ՝ Գյումրիում:
Դրան էլ փոխանցեք,որ Արևմուտքին իզուր չքծնի, մեկ է Նիկոլին ճամփելուց հետո Արևմուտքն իր վրա չէ ստավկա անե-լու»: Շարմազանովի համոզմամբ` նույնիսկ Արևմուտքն է զզվում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող «արցախցի» ԱԽՔ-ից:
Դե, այդպես է եղել միշտ` Հայրենիքն ուրացողին օգտագործում են, բայց բանի տեղ չեն դնում:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ