
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԿԻԲԵՐԶԵՆՔ Է ԿԻՐԱՌՎԵԼ. ՈՎՔԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ
Amnesty International-ն իր զեկույցում հայտնել է, որ 2021 թվականի ապրիլ-մայիսին իսրայելական Pegasus լրտեսական ծրագրի կիրառման զոհ են դարձել հայաստանյան լրագրողներ, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ եւ այլք:
Ըստ մեդիափորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, եթե ռազմական գործողությունների ժամանակ Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա սա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին Հայաստանում կիբեռզենք կիրառել:
— Օրինակ՝ Աննա Նաղդալյանն այդ շրջանում եղել է ԱԳՆ խոսնակ, նրա հեռախոսն անընդհատ վարակել են: Ի դեպ, ամեն վարակումը շատ թանկ է: Եթե Հայաստանը ցանկանար գնել դա ռազմական գործողությունների ժամանակ, Իսրայելն արգելք կդներ, որովհետեւ այդ ընթացքում Ադրբեջանի հետ լուրջ ռազմաարդյունաբերական համագործակցություն ունեին: Չեմ կարծում, որ այդ ընթացքում Իսրայելի բանակը թույլ կտար վաճառել Հայաստանին Pegasus լրտեսական ծրագիր:
դեպի ետ