
ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՅՐՎԵԼ ԵՎ ԻՆՉՈՒ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
Համացանցում լայնորեն տարածվում են տեսանյութեր այն մասին, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում ոչնչացվում է թանգարանի արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ: «Իրավունք»-ը կապ հաստատեց թանգարանի տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ հետ, ով միանգամից նշեց, որ տեղյակ է բարձրացված աղմուկի մասին: Նա ասաց, որ արդեն իսկ հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երեւացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սեւագրերն են: Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել»:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ