
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ՞ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ, ՈՐՈՆՑՈՎ ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԵԼԻ ԿԼԻՆԻ ՇՐՋԱՆՑԵԼ. բացահայտում է քարտեզագետը
Հայաստանն ունի՞ այլընտրանքային ճանապարհներ, որոնցով վատագույն տարբերակի իրականացման դեպքում, այն է՝ անկլավների հանձնումը, կկարողանա կապվել Վրաստանի և Իրանի հետ, հարցի պատաախանը «Իրավունքը» փորձել է ստանալ հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալիչյանից, ով փաստեց.
– Ոչ, նման ճանապարհներ չկան։ Երասխից սարերով բարձրացող մայրուղու համար այլընտրանքային ճանապարհ չկա, առկա են որոշ գյուղամիջյան ճանապարհներ, որոնք շրջանցում են այդ հատվածը, սակայն մեծ բեռնատարները և ավտոբուսները այդ ճանապարհով չեն կարող անցնել, դրանք պետք է ամբողջովին լայնացնել։ Ինչ վերաբերում է Վրաստան տանող ճանապարհին, ապա այնտեղ մի հատված կա, որը մտնում է ադրբեջանական հողամասի մեջ, ինչպես Գորիսից Կապան գնացող ճանապարհն էր անցնում։ Այդ հատվածում նոր ճանապարհ պետք է կառուցվի։
դեպի ետ