
ԷՐՄԵՆԻՍՏԱՆԻ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ «ԿԱԴԱՍՏՐԻ» ՎԿԱՅԱԿԱՆ
Կապիտուլյանտ վիժվածքը ԱԺ-ում կասկածի տակ դրեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ հայտարարելով, թե «30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք»: Նա ընդգծեց, որ Հայաստանը` որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Այսինքն` պետականության հարցը բերեց-հավասարեցրեց իր դժբախտ մանկության օրերի իր ապրած գոմին կից տնամերձ հողամասի մակարդակի:
ԹՈՒՐՔԻ ԿԱՄՔԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ` կապիտուլյանտն իրականում Հայաստանի մահվան վկայականի հարցն է լուծում. «Փաստորեն դավաճան տականքի կարծիքով Հայաստանի «կադաստրի վկայականը» Ադրբեջանը պիտի տա՞: Որ աշխարհն իր միջազգային կառույցներով եւ երկրներով Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է, տո էլ կադաստրի, տո էլ ծննդյան, տո էլ ամուսնության վկայականները վավերացրել է, էդ հեչ, Ալիեւի ստորագրությամբ «կադաստրի վկայականը» մե՞ջ»:
Թուրքի կամքը ՀՀ բարձրագույն ամբիոնից բացեիբաց շարադրող պետական դավաճանի բարբաջանքը ունկնդրելը փսխելու աստիճան նողկալի էր: Իսկ ժողովուրդը լուռ է: Նման է, որ ժողովրդի համբերության բաժակը պարզապես ծակ է ու երբեք չի լցվի: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն առավել քան մռայլ գույներով է ներկայացնում ՔՊ-ական խունտայի նախագծված ապագան. «Հայաստանի ինչ-որ մասեր կհանձնվեն Ադրբեջանին, իսկ հիմնականում Հայաստանը կգտնվի Թուքիայի լրիվ վերահսկողության տակ: Դեռ հարց է՝ ՀՀ պետականությունը ֆորմալ առումով կպահպանվի, թե` ոչ: Հաշվի առնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք նա միշտապես հարցական ձևով է ձևակերպում, բայց իրականում նպատակաուղղված կերպով բերում-հասցնում է ինչ-որ հանգրվանի: Նույն կերպ նա ֆանտաստիկ թվացող, իբր հռետորական հարցերով Արցախը բերեց-հասցրեց բոլորիս հայտնի հանգրվանին»,- փաստեց ռազմական փորձագետը: Կարեն Վրթանեսյանը շեշտեց՝ ՀՀ իշխանություններն Ադրբեջանին են հանձնում ոչ միայն Արցախը, այլ նաև ՀՀ ռազմավարական նշանակության կարևորագույն կտորներ. «Թշնամին խեղդում է Հայաստանը: Հի-մա էլ արդեն թեմա է բարձրացրել, թե Հայաստանն ընդհանրապես գոյություն ունի՞ որպես պետություն: ՀՀ իշխանությունը զավթած ներկայիս խումբը ոչ թե Հայաստանի իշխանություն է, այլ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը ներկայացնող օկուպացիոն վարչակարգ»:
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն էլ այդ «կադաստրային» պատմության հետևյալ վտանգավոր ասպեկտն է մատնանշում. «Նիկոլի հորինած «կադաստրի թուղթ» օպերացիան, ինչպես բոլոր թեմաները, ոչ միայն կեղծ են, այլ նաև ծայրահեղ վտանգավոր: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունն ըստ Նիկոլի` «ապօրինի պետություն» է, որը 1992թ.-ից սկսած ապօրինի անդամակցել է ՄԱԿ-ին և բոլոր միջազգային կառույցներին, հաստատել է ապօրինի դիվանա-գիտական հարաբերություններ, կնքել է հազարավոր բազմակողմ ու երկկողմ միջազգային ապօրինի պայմանագրեր և այլն: Եթե ծուղակ հանդիսացող այս շինծու գաղափարն Ալիևը չի տվել Նիկոլին, ապա ո՞վ է այդ թշնամական թեզը հուշել Հայաստանի հինգ տարեկան «վարչապետին»: Նիկոլի ուղեղին հասու «կադաստրի թուղթը» երկրները ձեռք են բերում հայրենատիրությամբ, խելացի իշխանություններով ու քաղաքական կամքով, բանակի ուժով և ոգով, երկրի անվտանգությունն ապահովելու կարողությամբ, հասարակական համերաշխությամբ, տնտեսական և սոցիալական ռեսուրսներ ստեղծելով ու վերարտադրելով, ազգային ինքնությամբ և պատմական հիշողությամբ, ազգային իղձերի ու գաղափարների համար անդադար պայքարելով: Ոչ թե «տա՛նք, որ ավելի շուտ վարի գնանք»` դավադիր բանաձևով»:
Օտարները լիակատար իրավունք ունեն Նիկոլին կանչեն, նվաստացնեն ու ճամփեն` նրանց համար կապիտուլյանտը «Ты раб, ты трус, ты армянин» բանաձևի քայլող մարմնացում է: Ամեն ինչ ճիշտ է, միայն «армянин» բառն է անտեղին, քանզի թուրք և դավաճան բառերից չնեղվող այս ճիվաղը ոչ թե հայ է, գենապղծված մի թափոն:
ԱՆԿՄԱՆ ԱՄԵՆԱՑԱԾՐ ԿԵՏՈ՞ՒՄ ԵՆՔ
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ Փաշինյանի հայտարարությունը նշանակում է, որ նա Թուրքիայի և Ադրբեջանի կամակատարն է, ուրիշ ոչինչ. «Այսքանից հետո Նիկոլի կողքին ով կանգնած է՝ նա էլ է Թուրքիայի և Ադրբեջանի կամակատարը: Այս մարդը կա՛մ տգիտության, կա՛մ դավաճանության, կա՛մ պետական թշնամանքի չեմպիոն է: Բա որ Հայաստանը կադաստ-րի վկայական չուներ, ՀԱՊԿ-ից ինչո՞ւ էիք նեղանում, թե՝ գնահատական չի տալիս: Ո՞նց կարող է ՄԱԿ-ի անդամ երկրի ոչ բա-րով ղեկավարը կանգնի-ասի՝ կադաստրի վկայական չունենք: Նիկոլն ապացուցեց, որ իր համար ցար ի բոգը Ալիևն է»:
Ալիևի հնազանդ ստրուկի մոսկովյան «գաստրոլները» նույնպես առավել քան նողկալի են: «Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղիները բաց կլինեն Հայաստանի բեռների համար»,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի աթոռը զավթած Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Լրիվ «իմնեմնիմի» ոճով նա նշել է, որ ակնկալում է՝ Հայաստանի գնացքները Նախիջևանի տարածքով կհասնեն օրինակ Ռուսաստանի Դաշնություն կամ էլ Իրանի Իսլամական Հանրապետություն. «Մենք ակնկալում ենք այս հարցերի պարիտետային լուծում՝ հիմնված, ինչպես ես արդեն ասացի, հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության վրա»: Նախիջևանի տարածքով գնալ Ռուսաստան` աշխարհագրական այդպիսի այլասերվածություն միայն Նիկոլի ուղեղում կարող էր ծնվել: Ալիևն էլ Մոսկվայում փաստեց, որ Նիկոլն ամբողջովին հնազանդվել է իր կամքին. «Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ հայտարարությունից, ինչպես նաև հստակ թվեր նշելով Ադրբեջանի տտարածքային ամբողջականության ճանաչումից հետո համաձայնագրի այլ հարցերի շուրջ համաձայնեցումը կընթանա ավելի հեշտ, քանի որ դա այն գլխավոր գործոնն էր, որի շուրջ մենք համաձայնության չէինք կարողանում գալ»:
Վլադիմիր Պուտինի մի ակնարկն էլ մեզ ոչ մի լավ բան չի խոստանում. «Շնորհակալություն եմ հայտնում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին սերտ համագործակցության և փոխադարձ աջակցության համար, ինչպես նաև այսօրվա մեր աշխատանքներին միացած, բայց ԵԱՏՄ անդամ չհանդիսացողներին` դեռևս»: Այդ «դեռևս»-ը Ադրբեջանն է: Ավելորդ է, չէ՞, բացատրել, թե ում հաշվին կարող է լինել այդ բանկետը... Իսկ որ Նիկոլը կիրառի Հայաստանի ունեցած վետոյի իրավունքը` Օդեսայի հրեաների խոսքով ասած, «Не смешите мои тапочки», ավելի շուտ այլմոլորակայինները կգան Հայաստանը փրկելու, քան Նիկոլը նման բան համարձակվի:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու «շուստրիգեղցիական» խաղերին, ապա ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի համոզմամբ, արդեն մեկ տարուց ավելի է՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ոչ թե դուրս է բերում ՀԱՊԿ-ից, այլ Հայաստանը տանում է Ռուսաստանի հետ բախման: Դեռ 2021 թվականի հունիսին քաղաքագետ Կարեն Բեքարյանը հստակ ձևակերպեց, թե ինչ է կատարվում. ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքում աշխարհաքաղաքական կոնֆլիկտ է հրահրում, որպեսզի քաոսի մեջ պահի իր իշխանությունը:
Քաոսի հիմքերն ապահովելու համար էլ սրանք կասկածի տակ են դնում անգամ քառօրյա պատերազմի հաղթանակը, և ընդհանրապես փորձում են արժեզրկել բոլոր հաղթանակները: Արմեն Աշոտյանի գնահատմամբ. «Քառօրյա պատերազմի հաղթանակը կասկածի տակ են դնում Ալիևը, Նիկոլն ու իր մանկլավիկ «քածերը»:
Ապրիլյանը կանգ է առել 3 հիմնական պատճառներով.
1. Հայկական բանակի կտրուկ հակահարվածներով մարտի դաշտում:
2. Հայկական դիվանագիտության ճկուն եւ պրոակտիվ գործողություններով:
3. Երկրի ռազմաքաղաքական ղեկավարի վճռական եւ կոշտ լինելու հանգամանքով:
Պատերազմի երրորդ օրը Սերժ Սարգսյանը հրավիրեց Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին և ուղիղ խոսքով ասաց՝ եթե պատերազմը այս քանի օրը չկանգնի, մենք ճանաչելու ենք Արցախի Հանրապետությունը: 1,5 օր անց պատերազմը ավարտվեց»:
Ի դեպ, Քառօրյա պատերազմում ավելի քիչ տղա է զոհվել, քան սեպտեմբերի երկօրյա ագրեսիայի ժամանակ երկու օրերի ընթացքում: Ապրիլյանին ռազմագերի չունեինք, անհետ կորած չունեինք, եւ գիտեինք մեր հերոսների անունները: Իսկ սրանք մեր հերոսների հետ` և՛ ողջերի, և՛ նահատակների, վարվում են այնպես, որ նույնիսկ թուրքն է զարմացած մնում: Թուրքերը զոհվածների մայրերին հայհոյանք չեն գրում, իսկ սրանց ֆեյքերն ու կեղտարյուն ժեխերը գրում են:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ