• am
  • ru
  • en
Версия для печати
25.05.2023

ՄԵԿՆ ԱՍԵԼ ԷՐ՝ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃՈՒՄ ԷԻՆ, ՀԻՄԱ ԼՍՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՐ․ ՑԱՎՈ՛Ք, ՃԻՇՏ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՎ․ Աղվան Վարդանյան

   

Որոշ ժամանակ առաջ մեկն ասել էր, որ եթե առաջ խորհրդարանում ընդդիմությունն ու իշխանությունը վիճում էին, կռվում էին, հիմա արդեն լսում ենք իրար։ Ցավո՛ք, ճիշտ դուրս չեկավ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարություններից մեկին։

«Պատճառը ՔՊ-ական պատգամավորներից մեկի, որը շատ հաճախ չի գիտակցում՝ ինչ է ասում, սադրանքն ու հրահրանքն էր։ Երկրորդը՝ անվտանգության աշխատակիցների անօրինական, անթույլատրելի վարքագիծն էր պատգամավորների հանդեպ։ Հարգելի՛ պատգամավորներ, նկատի ունեցեք, որ մենք այստեղ ենք մեր նպատակներով, դուք, երևի, ձեր նպատակներով, բայց նման վարքագիծը չի հանդուրժվելու», - ասաց Վարդանյանը։

Այս դիտարկմանն ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ԱԺ-ի աշխատանքները խաթարող որևէ վարքագիծ չի կարող հանդուրժվել։

«Երեկ ԱԺ նախագահը նախազգուշացում է հայտարարել և՛ պարոն Աղազարյանին, և՛ պարոն Սարգսյանին։ Ինչ վերաբերում է անվտանգության աշխատակիցների հետ պարոն Սարգսյանի և ընհանրապես ձեր խմբակցության շփումներին, ես երեկ իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես էին անվտանգության աշխատակիցներին հրահրում և վիրավորում», - հավելեց Ռուբինյանը։

www.tert.am


դեպի ետ