• am
  • ru
  • en
Версия для печати
23.05.2023

ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

   

105 տարի առաջ մեկնարկել էր Սարդարապատի ճակատամարտը: Իսկ հիմա, 105 տարի անց, եզրափակիչ փուլ է մտնում Հայոց պետականությունը գերեզմանելու գործընթացը: Ամենայն ցինիզմով, բացեիբաց, ի ցույց բոլորի: Եվ զարմանալիորեն Երևանի փողոցները դեռ ողողված չեն ցասումնալից զանգվածներով: Կարծես լեթարգիկ քնի մեջ լինի հանրությունը... Մինչդեռ, ինչպես իրավացիորեն նկատել է Արմեն Աշոտյանը. «Հայաստանի ու Արցախի համար փորվող գերեզմանում պետք է թաղել հե՛նց գերեզմանափորին»: Ավաղ, այսօր հայոց մայրաքաղաքում հայերով կարծես փոքրամասնություն ենք: Բայց չէ՞ որ 105 առաջ, երբեք Արամ Մանուկյանի զորաշարժի ենթարկեց Երևանը, զուտ ազգայի պատկանելության ցուցանիշով էլի փոքրամասնություն էինք: Եվ ինչպես 105 տարի առաջ, լինել-չլինելու խնդիրը պետք է լուծվի փոքրամասնության ուժերով:

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ 105 ՏԱՐԻ ԱՆՑ

105 տարի առաջ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին գրում էր կնոջը. «Մի բան միայն գիտեմ հաստատապես և ուզում եմ, որ դու ևս գիտենաս, որովհետև դրա մեջ մեծ մխիթարություն կա.

եթե Աշոտը սպանված է, ուրեմն սպանված է Ղարաքիլիսայում, պատերազմի դաշտում, կռվի ժամանակ, իր զինվորական, քաղաքացիական ու հայրենասիրական բարձր պարտքը կատարելիս, սպանված է հերոսաբար, զենքը ձեռքին, մի այնպիսի փառավոր կռվի մեջ, որի մասին իրենք« տաճիկները, խոսում են հիացմունքով ու պատկառանքով:

Մեր փոքրաթիվ զորքերը չորս օր անընդհատ կռվել են առյուծների պես՝ իրենցից շատ գերազանց ուժերի դեմ և նահանջել են միայն վերջին փամփուշտը այրելուց հետո:

Ո՞ղջ է դուրս եկել Աշոտը այդ կռվից, թե՞ սպանվել է, - երկու դեպքում էլ նա վաստակել է Հայրենիքի սերը, հարգանքը ու երախտագիտությունը: Նա կռվել է մինչև վերջ և գուցե իր մատաղ կյանքի գնով բարձր է պահել զինվորական պատիվը»:

Քաջազնունու չորս որդիներից երկուսն ընկել էին հերոսի մահով, այդ թվում` նամակում հիշատակված Աշոտը: Իսկ այսօր մեկ այլ Աշոտ` Փաշի-նյան, իր վարչԱՂԵՏ հոր թեթև ձեռքով դարձել է մատնության, ստորության, տղամարդուն անվայել պահվածքի խորհրդանիշ: Դավաճան հայրիկն էլ հազարավոր ոստիկաններով շրջապատված «խաղաղությունից» էր բարբաջում. «Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերու-թյունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, եւ մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ եւ ստորագրել այն: Միջազգային հանրության ընկալումը ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձեւին, որ Հայաստանն ու Ադրբեջանը առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց համապատասխանաբար 29.800 քառակուսի կմ եւ 86.600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը եւ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման շուրջ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ պետք է տեղի ունենա երկխոսություն:

Մենք համաձայն ենք այս տրամաբանությանը եւ բանակցությունները վարում ենք այս տրամաբանությամբ՝ ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարեւոր են: Միաժամանակ համոզված եմ, որ ՀՀ անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով: Սա ամենեւին էլ հեշտ գործընթաց չէ, բայց կարծում եմ՝ այն է, ինչ ուզում եւ ակնկալում է մեր ժողովուրդը:

Տնտեսական եւ բյուջետային ցուցանիշները, կարծում եմ՝ հանրության եւ տնտեսության արձագանքն են մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին»:

Ընդ որում` կապիտուլյանտ վիժվածքն ուղիղ տեքստով ասաց, որ Ադրբեջանի 86.600-ի մեջ մտնում են և՛ Արցախը, և՛ ՀՀ տարածքի այսպես կոչված անկլավները: Այսինքն` որ բոլորիս գերության է հանձնում թուրքին: Ընդ որում` վկայակոչում է «աշխարհաքաղաքական իրողություններ»: Եթե այսպես շարունակվի, մի ուրիշ ասուլիսի էլ արդեն կասի, որ «աշխարհաքաղաքական իրողությունների» բերումով դեռ տհաս ենք պետություն ունենալու համար, և մի 50 տարի պիտի ապրենք Թուրքիայի կազմում: Ինչպես փաստում է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը. «Հազարավոր ոստիկաններով պաշտպանված կապիտուլյանտը բռնաբարում է մի ողջ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ ապագան:

Ինքը հիմա լիովին պաշտպանված է, իսկ հայ ժողովուրդը` անպաշտպան:

Ոստիկանները բարեխղճորեն պաշտպանում են մի ասուլիս, որտեղ ասուլիս տվողն ասում է, որ նույն ոստիկանի ընտանիքի անդամները վաղը լինելու են անպաշտպան ու անհայրենիք:

16%-ոց կասկածելի վարկանիշ ունեցողը հանգիստ խոսում է իր «ղեկավարած» երկրի տարածքները հանձնելու պատրաս-տակամության մասին: Սա չլսված պատմություն է, մղձավանջ:

Լավ, ասենք թե մյուս կուսակցությունների վարկանիշը ցածր է, բա հայրենիքի նկատմամբ անտարբերության մակարդակն ինչո՞ւ է այսքան բարձր»:

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵԾԱԳՈՒՅՆ ՈՃԻՐ

Նիկոլը հայտարարում է ի լուր աշխարհի, որ որդեկորույս մայրը ցանկացել է ավարտին հասցնել այն, ինչը ավարտին չի հասցրել ադրբեջանական բեկորը: Փաստորեն սա բացահայտ հայտարարում է, որ որդեկորույս մայրը ցանկացել է սպանել Աշոտիկին: Հիմա թող իրավաբաններն ասեն, սա ի՞նչ է, կեղծ մատնություն, զրպարտությու՞ն, թե ինչ: Հա, ստախոսության չեմպիոն պետք է լինել նաև երևակայելու համար, որ «բեկոր» կար Աննա Հակոբյանի փեշի տակ:

Աննա Հակոբյանին էլ «հերոսածին մոր» դերում հանրությանը ներկայացնելն էլ մի առանձնահատուկ պղծություն է` բունկերներում «բարոյական աջակցություն» ցուցաբերող հերոսասպան Էրատոյին նույն հարթության վրա ներկայացնել զոհված հերոսի մոր հետ: Դժոխային խորհրդանիշներ ստեղծելու հարցում էլ Նիկոլը եզակի է` հերոս Ժորայի մայրիկին կալանավորելը հանձնարարել նրա հասակակից, բանակում չծառայած դատավոր Ժորային: «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ տեղին հարցադրում է անում. «Մի բան մութ մնաց. հիմա Աշոտիկի ջոկատը ո՞րն էր՝ Էռատո՞ն, թե՞ ԱԱԾի ախռանան, որ իրեն ուղեկցել է պատերազմի ընթացքում Արցախում եղած ողջ ժամանակ: Իսկ էն ինկասացիոն մեքենայի վարորդը, որով Աշոտիկին փախցրին Հարավում ճեղքման ժամանակ, ինքնե՞լ ա էդ ջոկատից: Իսկ Իջևանի գնդի մի ամբողջ գումարտակ, որ կեղծ գրոհի ուղարկեցին ու ամբողջ կազմով մատաղ արեցին, որ հրետանին իրենց վրա աշխատի, ինկասացիայի մեքենան էդ արանքում Աշոտիկին փախցնի, իրենք ո՞ր ջոկատից էին»:

Իր հրավիրած ասուլիսին Նիկոլն անբարոյականության նոր ռեկորդ է սահմանել: Մասնավորապես՝ կառավարութան շենքի դիմաց բողոքի ակցի-ա իրականացնող ծնողներից մեկի հարցին՝ եթե Արցախն Ադրբեջան էր, ինչո՞ւ մեր որդիներին տարաք և սպանեցիք Ադրբեջանում, Նիկոլը պատաս-խանել է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների վերաբերյալ ես ոչ մի որոշում՝ այլ որոշում չեմ կայացրել. բոլոր որոշումները կայացված են եղել շա՛տ ավելի վաղուց: Իմ որդին որպես կամավոր ծառայել է նաև Լեռնային Ղարաբաղում»: Ինչպես իրավացիորեն հարցադրում է Armenian info բլոգը` «Հասկանանք մի հատ, էլի, ի՞նչ է նշանակում բոլոր որոշումները կայացված են եղել շա՛տ ավելի վաղուց: Ե՞րբ կոնկրետ, մ.թ.ա. 6-րդ հազարամյակո՞ւմ, թե՞ ասենք ՀՀՇ-ի օրում: Հիմա նույն տրամաբանությամբ ցանկացած իշխանություն կամայական երկրում կարող է հայտարարել, թե ոչ մի վատի համար ինքը պատասխանատվություն չի կրում. այդ իրենից առաջ են որոշումներ ընդունել: Օրինակ՝ Զելենսկին կարո՞ղ է հայտարարել, որ պատերազմի մեղավորն ասենք Կուչման է կամ Յանուկովիչը, կամ՝ Հիտլերը, եթե կենդանի լիներ, որ Հոլոքոստի մասին որոշումն ինքը չի կայացրել, այլ՝ասենք Վիլհելմ 2-րդը: Պատկերացնում եք, չէ՞, այսպես մինչև ուր կարելի է հասնել: Իսկ ե՞րբ հատկապես գլխի ընկավ Նիկոլը, որ ամեն ինչ որոշել են նախկիններն ու իրեն գցել կրակը: 2020-ի նոյեմբերի 10-ի՞ն,երբ հանձնեց Արցախը»:

Իսկ հերոսածին մորը ցուցադրաբար կալանավորելը ոչնչով չի տարբերվում Մայր Հայրենիքի կալանավորումից: Ամեն ինչ ակնհայտից ակնհայտ է: «Կամ հայկական Արցախի, կամ Արցախը հանձնող Նիկոլի հետ ես: Երրորդ ուղի չկա: Ռուբիկոնի ջրբաժանը դրված է հստակ: Վաղը Աստծո առաջ դրախտ ու դժոխք գնալու ջրբաժանն Արցախով է անցնելու: Արցախը հայկական համարողներն օրհնվելու են սերունդներով, իսկ Նիկոլի նման Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողները՝ դժոխքի ճամփան են բռնելու: Ամեն ինչ մեր ձեռքերում է ու մեր ընտրությունից է կախված: Ես ընտրել ու ընտրում եմ հայկական Արցախը, Նիկոլը՝ Ադրբեջանը: Ընտրությունը մերն է, հայ ժողովուրդ: Հետո ուրիշներին չմեղադրեք»,- արձանագրում է Էդուարդ Շարմազանովը:

Այո՛, ջրբաժանը կա: Կա հայը և գենապիղծ տականքը: Եվ օրհնվի էն սհաթը, երբ կկատարվի մեծն Ավետիք Իսահակյանի մարգարեությունը:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ