• am
  • ru
  • en
Версия для печати
23.05.2023

ԵԹԵ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ ՏԱՆ, ԵՐևԱՆԻ ԿԱՊԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԿՏՐՎԻ. ՔԱՐՏԵԶԱԳԵՏԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

   

Հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը «Իրավունքի հետ զրույցում փաստում է.

- Այն ինչ տվել ենք Ադրբեջանին, բավական է, չպետք է անկլավները վերադարձվեն: Անկլավներն ընդհանրապես կապ չունեն սահմանների հետ, դրանք Հայաստանի ներսում են գտնվում, իրենք հիմա ասում են՝ Արցախը մեր ներսում է, ուրեմն մերն է, բայց 70-ականների քարտեզում Արցախն առանձին էր, թող փաստաթուղթ բերեն, որ իրենցն է․․․ Փաստ չկա, չկա փաստաթուղթ, թե ինչու են անկլավները տրվել։ Մոսկվան որոշել է, քարտեզի վրա գծվել-տվել է իրենց, վերջ։ Խորհրդային Միության քարտեզների մեջ նշված են, այո, որ անկլավներն Ադրբեջանինն են, բայց ես էլ պնդում եմ, որ չեն կարող լինել Ադրբեջանինը, քանի որ մեր տարածքի մեջ են։ Երկրորդը, ամենակարևորը՝ Ադրբեջանի սահմանադրության ակտը երկրորդ հոդվածում ասում է․ մենք ժառանգն ենք 1918-20 թվականների Ադրբեջանի Հանրապետության և դրա տարածքի։ 1918-20 թվականներին ոչ մի անկլավ գոյություն չուներ, դրանք ստեղծվեցին 1936-39 թվականներին»։

Գալչյանն ընդունելի փաստարկ չի համարում այն, թե Տավուշի այդ լքված գյուղերում կամ Տիգրանաշենում նախկինում ադրբեջանցիներ են ապրել.

- Ճիշտ է, ապրել են երկու հարյուր տարի։ Ղարաբաղում էլ մոտ երկու հազար տարի հայեր են ապրել։ Ուրեմն ամբողջ Արցախը հայկական անկլավ պիտի լինի։ Տիգրանաշենն էլ մերը պիտի լինի, եթե այն տան, Երևանի կապը հարավային Հայաստանի հետ կկտրվի։

Իլոնա Ազարյան
www.iravunk.com


դեպի ետ