• am
  • ru
  • en
Версия для печати
03.06.2008

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» Միջազգային գիտական խորհրդաժողով

EnglishРуский

   

Karabakh (original) Ս. թ. մայիսի 22-25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ղարաբաղյան շարժման 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտական խորհրդաժողով, որին մասնակցում էր «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գ.Հարությունյանը։ Մասնակիցների շարքում էին քաղաքագետներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ տարբեր երկրներից, այդ թվում նաև Վ.Կազիմիրովը, Վ.Օսկանյանը, Վ.Իգրունովը, Դ.Ռոխտուսը, Ն.Լիգերոսը։ Խորհրդաժողովի օրակարգում ներկայացված հիմնական ուղղություններն էին.

1. Ղարաբաղի ինքնորոշման պատմաիրավական հիմքերը և միջազգային իրավունքը։

2. Ղարաբաղյան խնդրի միջազգային ընկալման առանձնահատկությունները և առկա աշխարհաքաղաքական զարգացումները։

3. Տեղեկատվական մարտահրավերները Ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքում։

«Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գ.Հարությունյանի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղեկատվական անվտանգության մի քանի խնդիրների շուրջ» ելույթն ընդգրկված էր երրորդ շարքում։

Բանախոսը ներկայացրեց Հայաստանի և Հայության տեղեկատվական անվտանգության խնդիրները, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դեմ տարվող տեղեկատվական պատերազմի գործառույթները։

Հարկ է նաև նշել, որ հայկական տեղեկատվական անվտանգության համակարգը պետք է ներառի ոչ միայն Հայաստանը, այլև Լեռնային Ղարաբաղը, Ջավախքը, ինչպես նաև համայն Հայության տեղեկատվական խնդիրների ամբողջ համակարգը։ Ըստ բանախոսի, արտաքին ազդեցությունը կանխելու և համընդհանուր տեղեկատվական դաշտ ստեղծելու համար անհրաժեշտ են լուրջ քայլեր, որոնցից առաջնայինը Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական անվտանգության խնդիրներով զբաղվող մասնագիտական կառույցի ստեղծումն է, որը պետք է՝

  1. բացահայտի և դասակարգի տեղեկատվական վտանգները, մշակի արդյունավետ հակազդման միջոցներ,
  2. մշակի տեղեկատվական գործողություններ վարելու կանխարգելիչ միջոցները,
  3. կազմավորի Հայաստան – Լեռնային Ղարաբաղ համընդհանուր տեղեկատվական դաշտը։

«Նորավանք» ԳԿՀ


դեպի ետ