• am
  • ru
  • en
Версия для печати
13.05.2023

ՌԴ-Ն ԱՍՈՒՄ Է՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ, ԵՍ ԻՆՉՈ՞Ւ ՎԱՏԱՄԱՐԴ ԴԱՌՆԱՄ․ Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)

   

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը և դրան՝ ռուս խաղաղապահների չմիջամտելուն․

«ՌԴ-ն լինելով մեր դաշնակիցը, միաժամանակ հիմա պատերազմի մեջ է Ուկրաինայում և չի ուզում, որ մեր տարածաշրջանում ռազմական մեծ կոնֆլիկտ սկսվի, իր համար դա կնշանակի երկրորդ ճակատ։ Արևմուտքն է ուզում այստեղ ռազմական գործողություններ հրահրել, որպեսզի Ռուսաստանի ուշադրությունը շեղի։

Չեմ հավատում որոշ շրջանակների այն տեսակետին, թե երեկվա էսկալացիան Գեղարքունիքի ուղղությամբ ՌԴ-ն էր կազմակերպել՝ Բրյուսելի հանդիպումը խափանելու համար։ Եթե ՌԴ-ին հեռացնենք, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը կկռվեն մեր տարածքը կիսելու համար, կդառնանք պոլիգոն»,-նշել է Թարվերդյանը։

Նրա խոսքով, իշխանությունը հասարակությանը պատրաստել է վատ փաստաթղթի ստորագրմանը։ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը կարծում է, որ այս իրավիճակում Ադրբեջանի հետ որևէ վերջնական փաստաթղթի ստորագրումը մեզ համար շատ վատ հետևանքներ է ունենալու։ Քաղաքական գործչի դիտարկմամբ, իշխանությունը սպասում է ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Եվրոպան ինչ կասեն, որը զիջենք, որը թողնենք, կարևորը խաղաղություն լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․




www.tert.am


դեպի ետ