
ԻՐԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՏ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ՀԱՐԵՒԱՆՆԵՐ ԴԱՌՆԱԼ ԿՈՎԿԱՍՈՒՄ. իրանական փորձագետ
Գնահատելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, պաշտոնական Թեհրանին մոտ կանգնած փորձագիտական աղբյուրն այս պատկերն է ֆիքսել.
«Իրանը մեծ վերափոխումների շեմին է:
1. Իրանա-Սաուդյան հարաբերությունների վերականգնումից և Արաբական լիգային Սիրիայի անդամակցության վերակահաստատումից հետո լրատվական աղբյուրները հայտարարեցին, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով կապեր են հաստատվել նաեւ Իրանի և Եգիպտոսի միջև։
2. Պարսից ծոցի երկրներից, Իրաքից ու Սիրիայից էներգետիկ ռեսուրսներ փոխանցելու Թուրքիայի ծրագիրը փլուզվեց։ Իրան-Իրաք-Սիրիա միջանցքն ավարտվեց Էբրահիմ Ռայիսիի ներկայությամբ։ Այս առանցքին կմիանան նաեւ Պարսից ծոցի երկրները։
3. Հնդկաստանը և Ռուսաստանը շտապում են ավարտին հասցնել «Հյուսիս-Հարավ» միջանցքը, մինչդեռ Չինաստանը շտապում է ավարտին հասցնել «Արևելք-Արևմուտք» նախագիծը:
4. Իրանն ու Ռուսաստանը շատ են ցանկանում կրկին հարեւաններ դառնալ Կովկասում։
5. Միջանցքների պատերազմը թուլանում է, և Իրանի դիրքը՝ որպես Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի խաչմերուկ, հաստատվել է:
6. Այսօրվանից ավելի շատ նորություններ կլինեն երկաթուղային գծերի ավարտի մասին, և յուրաքանչյուր երկիր կփորձի ճանապարհ գտնել դեպի Իրան։
Հիշեք, որ մենք նաև օգտվում ենք Աստրախանի եւ Լաթակիայի նավահանգիստներից Ռուսաստանում և Սիրիայում»։
Այն, որ ներկայացված իրավիճակը իր հսկայական ազդեցությունն է թողնելու նաեւ Հայաստան-Ադրբեջան ուղղության վրա, ընդ որում, ամենամոտ ժամանակներս, միանշանակ է:
դեպի ետ