• am
  • ru
  • en
Версия для печати
05.05.2023

ԹՈՒՐՔԻ ԴԵՄ ՍՈՂԱՑՈՂ ԿԵՂՏԱՐՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ

   

Եվ այսպես, Երևանում «Նեմեսիսի» հուշակոթողի տեղադրմանը Թուրքիան արձագանքեց ԱԳ նախարար Չավուշօղլուի վերջնագրով և Հայաստանի համար օդային տարածքը փակելով: Սակայն բացառություն են արել «երևանի թքող տղա» Ալեն Սիմոնյանի համար: Եվ այն, որ Ալենը Թուրքիա մեկնելը չչեղարկեց, պարզ ցույց է տալիս, որ ՔՊ-ում թուրքի դեմ սողացողներ են: Առանց բացառության: Ճիշտ է, մտմտողներ կան, որ կուզեին «թռնել» Նիկոլի վրայից, որպեսզի չկիսեին նրա ճակատագիրը, բայց արդեն ուշ է` «դավաճան» բառը խարանված է բոլորի ճակատներին:

ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ, ՈՐ Ե՛Վ ԹՈՒՐՔ ԵՆ, Ե՛Վ ԴԱՎԱՃԱՆ

Այն, որ Նիկոլը չի վիրավորվում թուրք բառից, վաղուց է խոստովանել: Դե ինչպե՞ս վիրավորվի, դա նույնն է, որ Էլթոն Ջոնը վիրավորվի ԼԳԲՏ որակումից: Հիմա էլ խոստովանեց, որ իրեն այնքան են ասել դավաճան, որ այդ որակումից այլևս չի նեղվում: Ու շատ այլ բաներ էլ խոստովա-նեց... Լսելն ու առավելևս ընկալելը շատ զզվելի էր ու ծանր, սակայն Արմեն Աշոտյանը մեր ընթերցողներին ազատել է այդ բեռից և միանգամից կա-պիտուլյանտի պղծախոսությունը ներկայացրել սեղմ բանաձևումներով. «Մի զարմացեք այն փաստից, որ մարտնչող տգետը, իրեն դնելով «խորը մտածողի» տեղ, մակերեսային, բայց դիտավորյալ խեղաթյուրումների եւ ֆռիկների ողջ զինանոցով կրկին կրծում էր ազգային ինքնության արժեհամակարգը:

Մի զայրացեք նաեւ այն փաստից, որ Թուրքիայի կողմից մեզ համար օդային տարածքը փակելու կապակցությամբ Նիկոլը գեթ մեկ կծու-թթու խոսք Թուրքիայի նկատմամբ չարտաբերեց:

Փոխարենը, ըստ իրեն, մեղավորը հենց հայ ժողովուրդն է, որ արձան է կանգնեցրել իր 1.500.000 զավակներին ոչնչացրած մարդասպաններից վրեժը լուծած իր հերոսների համար:

Ու հիշեք. դավաճան բառից ավելի նա վախենում է «վրեժ» բառից:

Ուստի ՆԵՄԵՍԻՍ-ի արձանի կապակցությամբ Նիկոլը տարբերակ ունենար, անձամբ կփակեր մեր օդերը:

Ինչպես փորձում է փակել իր դավաճանության համար իրեն պատասխանատվության կանչելու բոլոր հնարավորությունները»:

Ի դեպ, «Նեմեսիսի» արձանը իրավամբ դարձավ և՛ ջրբաժան, և՛ սթափեցնող ազդակ: Թեև կապիտուլյանտն ու վերջինիս տերերը շատ են ջանացել թուրքի դրական կերպար կերտել և թուրքից «դրական ազդակներ տեսնել»` ի կատարումն «Խաղաղության դարաշրջան» կոչվող մահաբեր ծրագրի, սակայն հուշակոթողը ստիպեց Չավուշօղլուին միանգամից ի ցույց դնել այն իրողությունը, որ թուրքը մնում է թուրք, թուրքը չի փոխվում, որ թուրքը մեր կենսաբանական թշնամին է, որ հայ-թուրքական հարաբերության միայն մեկ ձև կա` մեկի կյանքը նշանակում է մյուսի մահ: Թվում է, թե «Նեմեսիսի» կոթողը ոչնչով չպետք է խանգարեր Թուրքիային` մի քանի տարում տնտեսապես կլանելու Հայաստանը, մանավանդ ունենալով օկուպացիոն վարչակարգ` ի դեմս Նիկոլի կեղտարյուն ոհմակի, սակայն թուրք Չավուշօղլուն բնազդի մակարդակով միանգամից հասկացավ` այդ կոթողը արթնացնելու է ՀՀ քաղաքացիների մեջ Շահան Նաթալիի և «Նեմեսիս» իրագործած արժանապատվության ասպետների ոգին, մղելու է դիմադրության և պայքարի: Իսկ թուրքը լավ գիտի` հայի դիմադրությունը նշանակում է թուրքի նպատակների, Թուրանի տեսլականի վերջը: Վկան` Սարդարապատը, վկան` 1988-ի զարթոնքը, վկան` ռազմիկ նախագահների կառավարման 20 տարիները և 2016-ին կրկին Բաքվի երախը պատռելը... Ու նաև թուրքը հասկանում է, որ ինքն ու Նիկոլը ունեն շատ կարճ հնարավորությունների պատուհան, և շտապում է հասցնել: Եվ այդ շտապողականու-թյունն է մղում գերտերությունների մայրաքաղաքներում, մասնավորապես` Վաշինգտոնում, բանակցությունների արագացմանը: Զի երբ այդ պատուհանը փակվեց, Հայաստանը կլինի ոչ թե մանրադրամ, այլ գործոն:

ՏԱԿԱՆՔՆԵ՛Ր ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք. ՆԻԿՈԼԱՏԵՐԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԿՈԴԸ

Նյարդային վիճակում գտնվող Նիկոլը նաև բացահայտեց սեփական գաղափարափոսական տարրերը: Շատ պերճախոս էր նրա դեգրա-դացիոն կոչը` վերջապես ազգից դառնալ ժողովուրդ: Նժդեհը ժողովրդից Ազգ էր կերտում ու դրանով պահպանում Սյունիքը` ջարդելով անհամար թշնամիներին: Իսկ Նիկոլն ուզում է հակառակն անել, ի ցույց դնելով իր հակացեղակրոն էությունը: Կարելի է Ցեղակրոնի բոլոր դրույթները գրել հա-կառակ իմաստով, և կստանանք ցեղուրաց նիկոլիզմի պատկերը:

Սակայն նիկոլիզմը գլոբալ այլ գաղափարախոսության մի մասն է, և նիկոլատերերի գաղափարական կոդի գաղտնազերծումը հանկարծ գտանք իտալական «The Huffington Post» թերթում, Միքայել Մինասյանի` մայիսի 1-ին լույս տեսած «Օգտատերեր բոլոր երկրների, միացե՛ք» վերնագրով հոդվածում: Այն նեյրոցանցի միջոցով փոխադրեցինք հայերենի, և ստորև ներկայացնում ենք ընթերցողին.

— Ավելի քան 100 տարի առաջ աշխարհը սկսեց պտտվել միավորման նոր գաղափարի՝ կոմունիզմի շուրջ:

Կոմունիզմը բորբոքեց զանգվածների երևակայությունը ոչ թե Ռուսոյի փիլիսոփայությամբ և նրա` հավասարության ու նոր սոցիալական արժեքների որոնումներով, այլ հավասարների միության երազանքով, որի հիմնադիր սկզբունքը՝ աշխատանքը, ամփոփված է բանվոր դասակարգի լեգեն-դար «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» կարգախոսում:

Մենք այսօր նշում ենք դրա հերթական տարեդարձը: Ավելի քան մեկ դար անց կոմունիզմը գրեթե մոռացվել է: Այն պետությունները, որոնք որդեգրել էին նրա գաղափարախոսությունը, պարտված են, վերափոխված կամ իսպառ անհետացած: Մինչդեռ, կոմունիստական մանիֆեստի հրապարակումից գրեթե 200 տարի անց աշխարհը դեռ խելահեղորեն ցանկանում է միավորվել՝ հռչակելով «Աշխարհի օգտատերեր, միացե՛ք»: Գեյթսը, Ջոբսը, Ցուկերբերգը, Մասկը զբաղեցրին փիլիսոփաների և մտածողների տեղը՝ պատվանդանից իջեցնելով Մարքսին, Լենինին, Տրոցկուն և Գրամշիին:

Եթե հավասարությունն ու աշխատանքը կոմունիստների դրոշն էին, ապա միօրինակությունն ու սպառումը դարձել են 21-րդ դարի գաղափարախոսությունը: 2000-ականներն իսկապես միավորման դարաշրջան է` տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս բոլորին արագ գտնել համախոհներ: Ինչպես 15-րդ դարում Գուտենբերգի առաջին տպագրական մեքենայի գյուտը նշանավորեց ֆեոդալիզմի մահը և սկիզբ դրեց կապիտալիզ-մին, այնպես էլ չորրորդ արդյունաբերական դանդաղ հեղափոխությունը, որը մենք ապրում ենք այսօր՝ ինտերնետից մինչև սոցիալական մեդիա և դրանից դուրս, արմատապես փոխում է կյանքը, արժեքները, տնտեսագիտություն, քաղաքականությունը և նույնիսկ միջազգային հարաբերությունները:

Այսօրվա քաղաքական-տեխնոլոգիական էլիտաներն իրենց տրամադրության տակ ունեն մարդկության պատմության մեջ աննախադեպ հաղորդակցության միջոց: Նրանց՝ ժամանակակից տեխնոկրատների համար, չկան սահմաններ, կրոններ, պետություններ, ինքնիշխանություն, ազգային և միջազգային իրավունք, համընդհանուր սոցիալ-մշակութային համակարգ, և, ինչը հատկապես ուշագրավ է, չկա ճշմարտություն:

Մարքսը և նրա հետևորդները պայքարում էին պատմության սեփական մեկնաբանությունը գերիշխող տեսակետ դարձնելու համար` հռչակելու պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարախոսությունը որպես վերջնական ճշմարտություն: Ամեն մեկն ուներ իր ճշմարտությունը, բոլորն էլ քրտնաջան աշխատեցին, որ այն յուրօրինակ ու մենաշնորհային լինի: Մյուս կողմից, 21-րդ դարի «միավորողները» պայքարում են այն բանի համար, ինչ մենք կարող ենք անվանել մետաճշմարտություն՝ անընդհատ փոփոխվող ճշմարտություն, որի էությունը ստորադասվում է դրա տարածման ուղիներից:

Համախմբված մետաճշմարտությամբ՝ օգտատերերը պատասխանատվություն չեն կրում, նրանք չեն ձգտում պաշտպանել քաղաքակրթությունը և վերջինիս արժեքները, նրանք լիովին տարանջատված են պատմության, աշխարհագրության և իրականության այլ հիմնարար սյուներից: Միայն թվերն են կարևոր: Ճշմարտության «տրամաբանությունը» դարձել է էմոցիոնալ-քանակական՝ առաջացնելով նոր երեք օղակների տրամաբանական շղթա` որքան շատ մարդիկ ինչ-որ բան «լայքեն» և տարածեն, որքան շատ մարդիկ կրքոտվեն դրանով, այնքան ավելի շատ ճշմարտություն իբր կա դրա մեջ, և որքան ուժեղ են զգացմունքները, որքան մեծ է քանակությունը, այնքան էլ բարձր է «որակը»:

Հովհաննես Գալաջյան
iravunk.com


դեպի ետ