
ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ, ՈՐ ՊՈՒՏԻՆԸ ԽԱՓԱՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԳԱՂՏՆԻ ՕՊԵՐԱՑԻԱՆ
Վլադիմիր Պուտինը խափանել է երկիրը թուլացնելու և ոչնչացնելու ԱՄՆ գաղտնի ծրագիրը՝ հատուկ գործողություն սկսելով Ուկրաինայում, այս մասին իր YouTube-ալիքում հայտնել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։
«Ռուսաստանը ձեռնարկեց մի գործողություն, որը պաշտպանեց երկիրը։ Առնվազն 20 տարի մենք անխոնջ աշխատել ենք Ռուսաստանին հնարավորինս թուլացնելու համար։ Մենք որոշել ենք, որ թքած ունենք պարոն Պուտինի և նրա հաջողությունների վրա՝ պատմության մոխիրներից պետությունը վերակենդանացնելու գործում»,- ասել է նախկին զինվորականը, որը, հասկանալի է, ժամանակին ի պաշտոնե անձնական մասնակցություն է ունեցել այդ ծրագրերում:
Մոսկվան հասկացրել է Միացյալ Նահանգներին, որ չի հանդուրժի ՆԱՏՕ-ի ընդլայնումը մինչև իր սահմանները, հիշեցրել է սպան։
«Ռազմական դաշինքը անտեսեց այս պահանջը, ուստի Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված եղավ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել արևմտյան սահմաններում և Սև ծովում վտանգը չեզոքացնելու համար»,- եզրափակեց գնդապետը։
դեպի ետ