• am
  • ru
  • en
Версия для печати
08.04.2009

ԸՆՏՐԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ-2007

   

book (original)Լույս է տեսել Աննա Ժամակոչյանի և Էվելինա Գյուլխանդանյանի հեղինակած «Ընտրական խճանկար. Ազգային Ժողով-2007» գրքույկը, որը 2007թ. Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին է։ Աշխատանքը հիմնված է հայաստանյան տարբեր քաղաքական թևերի գործիչների, քաղաքագետների, վերլուծաբանների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ փորձագիտական հարցազրույցների, ինչպես նաև լրատվամիջոցներում Հայաստանի իրականության և նախանշվող զարգացումների մասին նրանց հրապարակումների վրա։ Հեղինակները փորձագիտական տեսակետներին համադրել են նաև 2006-2007թթ. ընթացքում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում բացահայտված քաղաքական-ընտրական խնդիրներին առնչվող հասարակական կարծիքներն ու մտահոգությունները։ Գրքույկն արտացոլում է 2007թ. հայացքը հայաստանյան իրականության վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս դիտարկել ժամանակակից իրողությունների հիմքերը և առկա հարցադրումներին պատասխանելու ուղիներ փնտրել։

Աշխատանքը նպատակ ունի լրացնել Հայաստանում ընթացող սոցիալ-քաղաքական զարգացումների ու ընտրական ինստիտուտի մասին ընթերցողների պատկերացումները և ուղղված է ընթերցողների լայն հանրությանը։


դեպի ետ