
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՊԱԳԱՆ ՄՆՈՒՄ Է ԿԱԽՎԱԾ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Սակայն նկարագրված ողջ իրավիճակով հանդերձ (Տե´ս նաեւ), մեկ այլ հարց եւս կա, որն առաջ է քաշում փաստը, որ ԱՄՆ-ն գերարագ տեմպերով փորձում է «խաղաղության պայմանագիր» ստանալ: Այսինքն, ինչո՞ւ է Վաշինգտոնն այսքան շտապում:
Նիկոլն այս 5 տարիներին այնքան է այս կողմից այն կողմ նետվել, որ Վաշինգտոնը, թերեւս, կարող է մտածել, թե քանի դեռ «բռնել» են, լավ կա-նեն, որ պարտադրեն ստորագրի, քանի դեռ նորից այն կողմ չի թռել: Իսկ այն կողմ կարող է թռնել, եթե վստահ լինի, որ Մոսկվայից պետք է ավելի շատ վախենա, քան՝ Վաշինգտոնից: Ուրեմն, ի՞նչ կարող է փոխվել այս ամսվա ընթացքում, որը Նիկոլի համար Մոսկվային ավելի սարսափազդու կդարձնի, քան Վաշնինգտոնը:
Սպասվող հիմնական իրադարձություններից մեկը, իհարկե, ուկրաինական բանակի հակահարձակումն է, որը դարձել է համաշխարհային վերլու-ծական-լրատվական դաշտի հիմնական թեմաներից մեկը: Ընդ որում, հիմնականում շրջանառվում է այն վարկածը, թե Վաշինգտոնը Կիեւին պարտադրում է՝ հնարավորինս շուտ անցնել հարձակման: Ավելին, ուկրաինական համեմատաբար արժանահավատ տելեգրամյան աղբյուրներից մեկն անգամ պնդում է. «Նախագահական օֆիսի մեր աղբյուրը հայտնել է, որ Բայդենի վարչակազմը սկսել է ճնշում գործադրել նախագահի աշխատակազմի վրա՝ վերջնագիր ներկայացնելով Զելենսկուն՝ հակահարձակում կամ բանակցություններ…»:
Թե ինչու է ԱՄՆ-ն այդքան շտապում Կիեւին հակահարձակման մղելու հարցով, ունի համալիր բացատրություն՝ կապված ինչպես ներամերի-կյան իրողությունների, այնպես էլ համաշխարհային իրավիճակի հետ: Սկսած Պեկինի հետ սրվող հակամարտությունից, վերջացրած՝ Սպիտակ տան վերջին հայտարարությունը, որ ԱՄՆ-ն մինչեւ հունիսի 1-ը պետական պարտքի վերին շեմը չավելացնելու դեպքում դեֆոլտ կհայտարարի: Նաեւ, որ Բայդենը արտակարգ հանդիպման է հրավիրել Կոնգրեսի առաջնորդներն, սակայն հանրապետականները լեզու գտնելու մի շարք պարտադիր պայ-մաններ ունեն, որոնցից մեկը՝ Ուկրաինայի հետ է կապված: Այսինքն, թե ինչ կլինի, եթե մինչ այդ Զելենսկին չկարողանա ռազմական հաջողություն-ներ ունենալ, որոնք կօգնեն Բայդենին, դժվար է ասել:
Ամեն դեպքում, Կիեւը պարտադրված է շտապել, մինչդեռ Զելենսկին ակնհայտորեն վախենում է ձախողումից, որը, ի դեպ, տարաբնույթ փորձագետների գնահատմամբ, ամենահավանական տարբերակն է: Այսինքն, ձախողվելու դեպքում Ուկրաինան պարզապես բանակ չի ունենա, ու դժվար չէ կռահել, թե ռուսական ուժերն այդ դեպքում մինչեւ ուր կհասնեն: Իսկ եթե ուկրաինական հակահարձակումը չլինի, դա այսքան աղմուկից հետո կընկալվի, որպես պարտությունն ընդունելու պես մի բան, որն արդեն իսկ էապես կազդի Արեւմուտքից եկող ռազմական հոսքերի վրա:
Այսպիսով, որ այս մայիսը լինելու է աշխարհի մասշտաբով ճակատագրական ամիս, հասկանում են բոլորը: Վերադառնալով հայ-ադրբեջանական հարցերին, կարելի է ենթադրել, որ եթե ուկրաինական հակահարձակումը ինչ-որ հաջողություններ ունենա, Նիկոլը կմեկնի Քիշնեւ՝ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու: Բայց եթե հարձակումը ձախողվի, ապա ոչ միայն Նիկոլը, այլ անգամ Ալիեւը հազիվ թե Մոլդովա մեկնի:
Ուրեմն՝ ամերիկացիները շտապո՞ւմ են: Թերեւս Վաշինգտոնը կցանկանար, որ արագորեն նախապատրաստելով «խաղաղության պայմանագրի» վերջնական տարբերակը, այն նույնքան արագ՝ մինչեւ մայիսի վերջը ստորագրվեր: Բայց երբ այն հետաձգվում է մինչեւ հունիսի սկիզբ, նաեւ այն տպավորությունն է առաջանում, որ Ալիեւն ու Նիկոլն են որոշել՝ ոտքերը մի փոքր կախ գցել՝ սպասելով, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու:
Կարճ ասած, որ Հայաստանի եւ Արցախի ապագան կախված է ուկրաինականա պատերազմից, թերեւս հերթական անգամ է հաստատվում:
Քերոբ Սարգսյան
iravunk.com
դեպի ետ